Աուրանկապատ
Աուրանկապատ, քաղաք Հնդկաստանի մէջ, շրջանային կեդրոն է Մահարաշթրա նահանգին։ Յայտնի զբօսաշրջային կեդրոն է, քանզի այդտեղէն կ'անցնի Համաշխարհային ժառանգութիւն նկատուող Աճանթայի եւ Էլլորայի ժայռակերտ տաճարներ տանող ուղին։
Քաղաք | |
---|---|
Աուրանկապատ | |
Lua–ի սխալ՝ expandTemplate: template "lang-mr" does not exist։ | |
Երկիր | Հնդկաստան |
Հիմնադրուած է՝ | 1592 |
Տարածութիւն | 219․000․000 քառակուսի մեթր քմ² |
ԲԾՄ | 568±1 մեթր |
Պաշտօնական լեզու | մարաթի |
Բնակչութիւն | 1 175 116 մարդ (2011) |
Ժամային գօտի | UTC+5:30? |
Հեռախօսային ցուցանիշ | 240 |
Փոստային ցուցանիշ | 431001 |
Անուանուած է | Աուրենգզեբ? եւ Sambhaji Shivaji Bhosale? |
Հիմնադիր | Malik Ambar? |
Պաշտօնական կայքէջ | aurangabad.gov.in |
Անուանում
ԽմբագրելԱնունն ստացուած է Մեծ Մոնղոլներու կայսեր Շահ Ճահանի որդիէն՝ Աուրենկզեպնէն, զոր գահի տիրանալու համար բանտ դրած է հօրը։
Ճարտարապետութիւն
ԽմբագրելՃարտարապետական կոթողներուն նշանաւորն է Պիպի-Քա-Մաքպարան։ Ան կառուցած է Աուրենկզեպը իր կնոջ գերեզմանին վրայ՝ ամէն կերպ փորձելով նմանցուցած է Ակրայի մէջ կառուցուած ԹաՃ Մահալին։
Քաղաքին լաւագոյն շէնքերէն է հիւրանոցը, որուն պատերը զարդարուած են Աճանթայի որմնանկարներով։
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԱղբիւրներ
Խմբագրել- Կամսար Աւետիսեան, Արեւելքի մարգարիտը, Երեւան, Հայպետհրատ, 1964, էջ 32-35։