Ապտակ (ամսագիր)
Երգիծաբանական, քաղաքական հանդէս։
«Ապտակ», Երգիծաբանական, քաղաքական հանդէս։ Հնչակեան կուսակցութեան պաշտօնական հանդէսը։ Լոյս տեսած է 1894-1897 թուականներուն Աթէնք, ապա՝ Լոնտոն, 4 էջ (43 x 29 սմ. )։ Խմբագիրներ՝ Աւետիս Նազարբէկ, Պետրոս Մարիմեան։
Ապտակ Ապտակ | |
---|---|
Տեսակ | ամսագիր |
Լեզու | Արումտահայերէն |
Խմբագիր | Աւետիս Նազարբէկ եւ Պետրոս Մարիմեան |
Հիմնադրուած է | Մարտ 1894 |
Հրատարակման վայր | Աթէնք, Լոնտոն |
Գործունէութիւն
ԽմբագրելԱրծարծած է արեւմտահայերու քաղաքական ազատագրութեան խնդիրները։ Դատապարտած է թուրք կառավարութեան հայաջինջ քաղաքականութիւնը, քննադատած է ազատագրական շարժումներուն անտարբեր հայ հարուստներն ու կղերը։
Տպագրած է երգիծական բանաստեղծութիւններ, թերթօններ, ծաղրանկարներ։