Ապրահամ Լինքըլն

Ապրահամ Լինքըլն (12 Փետրուար 1809(1809-02-12)[1][2][3][…], Sinking Spring Farm, Հարդին շրջան, Կենտուկի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5] - 15 Ապրիլ 1865(1865-04-15)[1][6][7][…], Petersen House, Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[8]), Միացեալ Նահանգներու 16րդ նախագահն է, ամերիկեան ստրուկներու ազատարարը. կը համարուի ԱՄՆ-ի ժողովուրդի ազգային հերոս։

Ապրահամ Լինքըլն
անգլերէն՝ Abraham Lincoln
Ծնած է 12 Փետրուար 1809(1809-02-12)[1][2][3][…]
Ծննդավայր Sinking Spring Farm, Հարդին շրջան, Կենտուկի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5]
Մահացած է 15 Ապրիլ 1865(1865-04-15)[1][6][7][…] (56 տարեկանին)
Մահուան վայր Petersen House, Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[8]
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ[9]
Մայրենի լեզու ամերիկեան անգլերէն
Կրօնք Պապթիսթ եկեղեցի եւ ietsism?
Ազդուած է Աստուածաշունչ[10], Sufferings in Africa?[10] եւ Պիլիգրամի ճանապարորդություն?[10]
Երկեր/Գլխաւոր գործ Gettysburg Address?
Մասնագիտութիւն քաղաքական գործիչ, փոստապետ, փաստաբան, պետական գործիչ, ագարակապան, սպայ, գրագէտ
Վարած պաշտօններ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ?, ԱՄՆ նախագահ[11], member of the Illinois House of Representatives? եւ Ընտրեալ նախագահ ԱՄՆ-ի
Կուսակցութիւն Ամերիկայի Հանրապետական Կուսակցութիւն, Վիգերի կուսակցություն? եւ National Union Party?
Ամուսին Մարի Թոդ Լինքոլն?[12]
Ծնողներ հայր՝ Թոմաս Լինքոլն?, մայր՝ Նենսի Լինքոլն?
Երեխաներ Էդվարդ Բեյքեր Լինքոլն?[12][13], Թեդ Լինքոլն?[14][12][13], Ռոբերտ Թոդ Լինքոլն?[12][13] եւ Ուիլյամ Ուոլաս Լինքոլն?[12][13]
Ստորագրութիւն

Կենսագրութիւն

Խմբագրել

Ապրահամ Լինքըլն ծնած է 12 Փետրուար, 1809-ին: Աղքատ գիւղացիի մը զաւակն է։ Մանուկ տարիքէն ֆիզիքական ծանր աշխատանքներու ենթարկուած է, ծնողքին նիւթական ծանր վիճակին պատճառով: Ընդամէնը միայն մէկ տարի դպրոց յաճախած է, սակայն ինքնաշխատութեամբ հասած է իրաւաբանութեան։

Իր նախագահութեան շրջանին, շատ պայքարներու հանդիպեցաւ քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքին։ Ան միշտ կը փորձէր պահել խօսքի ազատութիւնը։

 
Նախագահ դարձած Ապրահամ Լինքըլնի փորագրանկարը

Ապրեցաւ երկկուսակցական համակարգի ճգնաժամային վիճակներ։ Բոլոր պայքարներու ընթացքին միակ նպատակը եղաւ միութեան պահպանումը։ Յաճախ արտայայտած էր իր անձնական ցանկութիւնը, որ բոլոր մարդիկ ամէնուրեք պէտք է ազատ ապրին։

Ստրուկներու Ազատագրումը

Խմբագրել

Ապրահամ Լինքըլն 1862, Դեկտեմբեր 30-ին ստորագրեց «ստրուկներու» ազատագրման հռչակագիրը, ԱՄՆ-ի դէմ ապստամբած սեւամորթներուն յայտարարելով «Այժմ եւ Ըմդմիշտ Ազատ»: Եւ այսպիսով, ամերիկեան սահմանադրութեան 13-րդ փոփոխութիւնը դարձաւ, որով վերացաւ ստրուկութիւնը ԱՄՆ-ի մէջ։

Լինքըլնի Սպաննութիւնը

Խմբագրել
 
Ֆորտի թատրոնը, ուր կրակեցին Ապրահամ Լինքըլնի գլուխին

Քաղաքացիական պատերազմը աւարտեցաւ 1865, Ապրիլ 9-ին:

1865, Ապրիլ 14-ին, «Իմ Ամերիկացի Զարմիկը» ներկայացումին ժամանակ, Լինքըլն ներկայ էր թատրոնին։ Ներկայացումի ընթացքին, դերասան՝ Ճօն Ուիլքս Պուս անգլերէն՝ John Wilkes Booth թափանցեց նախագահական օթեակ եւ կրակեց Լինքըլնի գլուխին։ Եւ յաջորդ առաւօտեան, Ապրահամ Լինքըլն մահացաւ։

Միլիոնաւոր ամերիկացիներ՝ սեւամորթ, թէ սպիտակամորթ, եկան յարգանքի վերջին տուրքը տալու իրենց նախագահին, յուղարկաւորութեան գնացքի՝ Ուաշինկթընէն Սփրինկֆիլտ մեկնելու ճանապարհին։

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Current R. N. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 http://www.history.com/this-day-in-history/abraham-lincoln-is-born
  3. 3,0 3,1 http://www.bbc.co.uk/history/historic_figures/lincoln_abraham.shtml
  4. 4,0 4,1 4,2 https://www.nps.gov/abli/planyourvisit/sinkingspringfarm.htm
  5. 5,0 5,1 5,2 http://www.abraham-lincoln-history.org/early-life/
  6. 6,0 6,1 6,2 https://www.pbs.org/newshour/health/april-15-1865-tragic-last-hours-abraham-lincoln
  7. 7,0 7,1 7,2 McPherson J. M. Lincoln, Abraham (1809-1865), sixteenth president of the United States // American National Biography Online / S. Ware[New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0400631
  8. 8,0 8,1 8,2 http://web.archive.org/web/20210706062354/https://www.fords.org/visit/historic-site/petersen-house/
  9. LIBRISՇուէտի Ազգային Գրադարան, 2012.
  10. 10,0 10,1 10,2 https://www.wsj.com/articles/SB118073504137121925
  11. Abraham Lincoln
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 Lundy D. R. The Peerage
  13. 13,0 13,1 13,2 13,3 House Divided: The Civil War Research Engine at Dickinson College
  14. Union List of Artist Names — 2015.