Ապրահամ Լինքըլն
Ապրահամ Լինքըլն (12 Փետրուար 1809[1][2][3][…], Sinking Spring Farm, Հարդին շրջան, Կենտուկի, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[4][5] - 15 Ապրիլ 1865[1][6][7][…], Petersen House, Ուաշինկթըն, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[8]), Միացեալ Նահանգներու 16րդ նախագահն է, ամերիկեան ստրուկներու ազատարարը. կը համարուի ԱՄՆ-ի ժողովուրդի ազգային հերոս։
Կենսագրութիւն
ԽմբագրելԱպրահամ Լինքըլն ծնած է 12 Փետրուար, 1809-ին: Աղքատ գիւղացիի մը զաւակն է։ Մանուկ տարիքէն ֆիզիքական ծանր աշխատանքներու ենթարկուած է, ծնողքին նիւթական ծանր վիճակին պատճառով: Ընդամէնը միայն մէկ տարի դպրոց յաճախած է, սակայն ինքնաշխատութեամբ հասած է իրաւաբանութեան։
Իր նախագահութեան շրջանին, շատ պայքարներու հանդիպեցաւ քաղաքացիական պատերազմի ամբողջ ընթացքին։ Ան միշտ կը փորձէր պահել խօսքի ազատութիւնը։
Ապրեցաւ երկկուսակցական համակարգի ճգնաժամային վիճակներ։ Բոլոր պայքարներու ընթացքին միակ նպատակը եղաւ միութեան պահպանումը։ Յաճախ արտայայտած էր իր անձնական ցանկութիւնը, որ բոլոր մարդիկ ամէնուրեք պէտք է ազատ ապրին։
Ստրուկներու Ազատագրումը
ԽմբագրելԱպրահամ Լինքըլն 1862, Դեկտեմբեր 30-ին ստորագրեց «ստրուկներու» ազատագրման հռչակագիրը, ԱՄՆ-ի դէմ ապստամբած սեւամորթներուն յայտարարելով «Այժմ եւ Ըմդմիշտ Ազատ»: Եւ այսպիսով, ամերիկեան սահմանադրութեան 13-րդ փոփոխութիւնը դարձաւ, որով վերացաւ ստրուկութիւնը ԱՄՆ-ի մէջ։
Լինքըլնի Սպաննութիւնը
ԽմբագրելՔաղաքացիական պատերազմը աւարտեցաւ 1865, Ապրիլ 9-ին:
1865, Ապրիլ 14-ին, «Իմ Ամերիկացի Զարմիկը» ներկայացումին ժամանակ, Լինքըլն ներկայ էր թատրոնին։ Ներկայացումի ընթացքին, դերասան՝ Ճօն Ուիլքս Պուս անգլերէն՝ John Wilkes Booth թափանցեց նախագահական օթեակ եւ կրակեց Լինքըլնի գլուխին։ Եւ յաջորդ առաւօտեան, Ապրահամ Լինքըլն մահացաւ։
Միլիոնաւոր ամերիկացիներ՝ սեւամորթ, թէ սպիտակամորթ, եկան յարգանքի վերջին տուրքը տալու իրենց նախագահին, յուղարկաւորութեան գնացքի՝ Ուաշինկթընէն Սփրինկֆիլտ մեկնելու ճանապարհին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Current R. N. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 http://www.history.com/this-day-in-history/abraham-lincoln-is-born
- ↑ 3,0 3,1 http://www.bbc.co.uk/history/historic_figures/lincoln_abraham.shtml
- ↑ 4,0 4,1 4,2 https://www.nps.gov/abli/planyourvisit/sinkingspringfarm.htm
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.abraham-lincoln-history.org/early-life/
- ↑ 6,0 6,1 6,2 https://www.pbs.org/newshour/health/april-15-1865-tragic-last-hours-abraham-lincoln
- ↑ 7,0 7,1 7,2 McPherson J. M. Lincoln, Abraham (1809-1865), sixteenth president of the United States // American National Biography Online / S. Ware — [New York]: Oxford University Press, 2017. — ISSN 1470-6229 — doi:10.1093/ANB/9780198606697.ARTICLE.0400631
- ↑ 8,0 8,1 8,2 http://web.archive.org/web/20210706062354/https://www.fords.org/visit/historic-site/petersen-house/
- ↑ LIBRIS — Շուէտի Ազգային Գրադարան, 2012.
- ↑ 10,0 10,1 10,2 https://www.wsj.com/articles/SB118073504137121925
- ↑ Abraham Lincoln
- ↑ 12,0 12,1 12,2 12,3 12,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 House Divided: The Civil War Research Engine at Dickinson College
- ↑ Union List of Artist Names — 2015.