Արախթոս
Արախթոս (յուն․՝ Άραχθος), Յունաստանի ութներորդ մեծ գետը։ Կը բխի հիւսիսային Փինտոսէն եւ կը թափի Ամվրաքիքոս ծոցին մէջ։
Արախթոս | |
---|---|
Άραχθος | |
Արախթոս գետ | |
Բնութագիր | |
Երկայնք | 110 քմ |
Ջրահոսք | |
Ակունք | Փինտոս |
Գետաբերան | Ամվրաքիքոս |
Տեղակայում | |
Երկիր | Յունաստան |
Տեղեկութիւններ
ԽմբագրելԳետին երկայնքը 110քլ․ է։ Կը բխի հիւսիսային Փինտոսի Մեցովոյի շրջանէն, այդ պատճառով անոր սկզբնաւոր հոսքը Մեցովիթիքոս կը կոչուի։ Գետը կը հոսի դէպի հարաւ-արեւմուտք, ճեղքելով կիրճեր եւ Լամքոս եւ Միցիքելի լեռներուն միջեւ հովիտը։ Երբ կը հասնի Իոանինա, կ՛ընդունի Պալտումաս (կամ Տիփոթամոս) գետին ջուրերը։ Արախթոս հոսքը կը շարունակէ ու կը ճեղքէ Ծումերքա եւ Քսերովունի լեռներուն խորունկ կիրճերը ու կ՛ընդունի Քալարիթիքոս եւ Քալենտինի (կամ Սարանտափորոս) գետերուն ջուրերը։ Ապա անցնելով Արթայի մարգագետինէն, կը թափի Ամվրաքիքոս ծոցին մէջ։
Գետը նշանաւոր է իր վրայ կառուցուած քարաշէն կամարակապ կամուրջներով։ Ինչպէս օրինակ՝ Արթային կամուրջը, Փլաքային կամուրջը եւ Փոլիցային կամուրջը։
Բնապահպանում
ԽմբագրելԱրախթոս ունի հարուստ ձկնակենդանացուցակ՝ վայրի կարմրախայտ, ձկնացօղակաթ եւ ձկնապեխ։ Գետին մէջ կը հանդիպինք նաեւ եւրոպական ջրասամոյրին։
Արախթոսին արուեստական լիճերը
Խմբագրել- Փուրնարիու արուեստական լիճ․ 20․500 լծվար տարածութեամբ,
- Արթայի արուեստական լիճ․ 30 լծվար տարածութեամբ։