Փինտոս
Փինտոս, (յուն․՝ Πίνδος)․ Յունաստանի մեծագոյն լեռնաշղթան է։ Շարունակութիւնն է Իլիրեան (Սքարտոս) եւ Տալմաթեան (Տինարիտես) լեռնաշղթաներուն։ Արեւմտեան Յունաստանին գրեթէ ամբողջ տարածքը կը գրաւէ։ Բարձրագոյն գագաթն է Սմոլիքաս (2637մ․)։
Լեռնաշղթայ | |
---|---|
Փինտոս | |
Πίνδος | |
Փինտոսի համայնապատկեր Թրիքալայէն դիտուած | |
Երկիր | Յունաստան |
Շրջան | Իփիրոս, Թեսալիա, Մակեդոնիա |
ԲԾՄ | 2637մ․, գագաթ՝ Սմոլիքաս մ |
Անուանում
ԽմբագրելՊատմութեան մէջ Փինտոս անունին կը վերագրուի անոր լեռնային գօտին․ Իփիրոսը կը զատէ Մակեդոնիոյ եւ Թեսալիա շրջաններէն։
Տեղեկութիւններ
ԽմբագրելՓինտոսին հիւսիսային ծայրը կրնայ Քորիցասի լեռնադաշտը (հարաւարեւելեան Ալպանիա) սեպուիլ, իսկ հարաւային ծայրը՝ Կորնթոսի ծոցը։ Հսկայ լեռնազանգուածը՝ լեռներ, գագաթներ, լեռնադաշտեր, հովիտներ եւ կիրճեր, կ՛երկարի Յունաստանի մայրացամաքի հիւսիս-արեւմուտքէն դէպի հարաւ-արեւելք։ Երկարութիւնն է 230քլ․ եւ լայնքը կը հասնի մինչեւ 70քլ․։
Լեռնաշղթան կը բաժնուի աւելի փոքր լեռնաշղթաներու, որ իրարմէ կը բաժնեն կիրճեր եւ կամ գետերու հավիտներ։
Փինտոս կը բաղկանայ գետեւեալ գլխաւոր լեռներէն․-
Փինտոս լենռնազանգուածին նաեւ կը պատկանին Յունաստանի մայրցամաքին հարաւային լեռները՝ Վարտուսա, Կիոնա, Փարնասոս եւ Իթի։
Հիւսիսային Փինտոս
ԽմբագրելՓինտոսի ազգային պուրակը (կամ Վալիա Քալտա)։
Հարաւային Փինտոս
ԽմբագրելՓինտոս լեռնաշղթային հիւսիսային մասը կը գրաւէ ամբողջ Ղրեվենոն նահանգը եւ Իոանինոն նահանգէն մաս մը։ Անոր մեծ մասը ընդգրկուած է Հիւսիսային Փինտոսի Ազգային Պուրակին մէջ։
Բարձրագոյն գագաթներն են՝
Հիւսիսային Փինտոսէն կը բխին Արախթոս եւ Աո՛ոս գետերը։
Հիւսիսային Փինտոսի մէջ կը գտնուին երկու ազգային պուրակներ․ Վիքոս-Աո՛ոս ազգային պուրակը եւ Վալիա Քալտա շրջանին մէջ Փինտոսի ազգային պուրակը (կամ Վալիա Քալտա)։
Հարաւային Փինտոս
ԽմբագրելՓինտոս լեռնաշղթային հարաւային մասը կը գրաւէ ամբողջ Թրիքալա նահանգը եւ Իոաննինա նահանգէն մաս մը։ Արեւելքէն կը յանգի Թեսալիայի հարթավայրին, իսկ հարաւին կը հանդիպի Աղրաֆա լեռնաշղթային։
Բարձրագոյն գագաթներն են՝
Բնապահպանում
ԽմբագրելՓինտոս իր հարուստ բուսականութեամբ եւ առատ ջուրերուն, Եւրոպայի եւ Յունաստանի կենդանիներու հազուագիւտ տեսակներու կենսավայր դարձած է, ինչպէս օրինակ՝ սրճագոյն արջին, գայլին եւ եւրոպական ջրասամոյրին։
Փինտոսի կ՛ընդգրկէ երկու ազգային պուրակներ՝ Փինտոսի ազգային պուրակը (կամ Վալիա Քալտա) եւ Վիքոս-Աո՛ոս ազգային պուրակը։
Պատկերասրահ
Խմբագրել-
Ղրամոս
-
Քոծիաքաս
-
Քրավարա եւ Միլիա Նաֆփաքթիաս
-
Միցիոելի եւ Փամվոթիտա լիճ
-
Սմոլիքաս
-
Թիմֆի
-
Ծումերքա
-
Վասիլիցա
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «pindos national park - հիւսիսային ՓԻնտոսի ազգային պուրակ(յունարէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2021-04-22-ին։ արտագրուած է՝ 2023-06-28
- ↑ arcturos - լեռնային շրջաններ, 19-1-2007 / 23-7-2017(յունարէն)
- ↑ valia calda - Փինտոսի ազգային պուրակ, 7-11-2001 / 31-3-2022 (յունարէն)
- ↑ Փինտոս․ Վիքոս-Աո՛ոս ազգային պուրակ(յունարէն)
- ↑ ΕΡΤ - տեսերիզ․ Յունաստանի լեռներ․ Փինտոս