Արա Ճուհարեան
Արա Ճուհարեան, ճարտարապետ, բանաստեղծ, խմբագիր եւ հրապարակագիր:
Ծննդավայր | Հալէպ |
---|---|
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Առաքելական Քրիստոնեայ |
Կարողութիւն | Բանաստեղծ, ճարտարապետ, խմբագիր, հրապարակագիր |
Մասնագիտութիւն | Ճարտարապետ |
Աշխատավայր | ճարտարապետ |
Ծնողներ | հայր՝ Կարապետ Ճուհարեան |
Երեխաներ | Շաղիկ, Ժպիտ, Աստղիկ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱրա Ճուհարեան ծնած է Հալէպ եւ 2006-ին փոխադրուած է Արաբական Միացեալ Էմիրութիւններ, որպէս ղեկավար ճարտարապետ ունեցած է ծաւալուն գործունէութիւն: Նախագծած, ծրագրած եւ հովանաւորած է շինարարական աշխատանքներ՝ պանդոկներ, հիւանդանոցներ եւ բնակելի շէնքեր, Տուպայի, Ռաս էլ Խէյմէի եւ Շարժայի մէջ:
Դասախօսական շարք
Խմբագրել2004 թուականին, Շարժայի Օհաննէսեան վարժարանի հոգաբարձութեան հրաւէրով ընկերակցած է իր հօր,մեծահամբաւ ուսուցիչ եւ «Մրգաստան» հայերէն լեզուի դասագիրքերու հեղինակ Կարապետ Ճուհարեանի, ուր միասնաբար կատարած են տասնօրեայ դասախօսական շարք մը՝ միջին արեւելքի հայախօս պատանիներու համար Հայերէն լեզու դասաւանդելու եղանակին շուրջ:
Խմբագիր «Շիրակ» ամսագիր
ԽմբագրելԱն վարած է գլխաւոր խմբագիրի պաշտօն՝ Թէքէեան Մշակութային Միութեան «Շիրակ» գրականութեան եւ Արուեստներու ամսագիրին:
Հայերէն Լեզու եւ Գրականութիւն
ԽմբագրելԱրա Ճուհարեան որպէս հրապարակագիր ունի յօդուածներ հայերէն լեզուի ուսուցման եւ գրականութեան շուրջ հրատարակուած՝ Շիրակի, Զարթօնքի եւ այլ պարբերականներու մէջ:
Երկեր
ԽմբագրելԱրա Ճուհարեան հեղինակն է՝ «ԵՐԿՈՒ» խորագիրով բանաստեղծութիւններու հատորի մը (119 էջ), որ 2001 թուականին արժանացած է Գէորգ Մելիտենեցի Գրական Մրցանակին:
«ԵՐԿՈՒ» հատորը նուաճած Է «worldcat» համաշխարհային գրադարաններու ցանցին եւ «VIAF» վիրդուալ (virtual) միջազգային հեղինակութիւն ֆայլ հարթակին, որոնցմէ են՝ Ամերիկեան Քոնկրէսի Գրադարան, Ֆրանսայի Ազգային Գրադարան եւ Գերմանիոյ Ազգային Գրադարան:
Աղբիւրներ
Խմբագրել- Վերջին իսկական Աղընցին (Վաղաւեր)[permanent dead link]
- Բանաստեղծութիւն ԳԻՐՔ Բ. 2016
- «ԲԱՆԱՍՏԵՂԾԻՆ ԳԻՐԸ ԱՆՈՐ ՆԿԱՐԱԳՐԻՆ ՆՄԱՆ ԱՆՓՈՓՈԽ Է»
- ՀԱՅ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՑԱՆՑԸ
- Նաւահանգիստ Archived 2020-11-26 at the Wayback Machine.
- Հօրս Գիրքերը[permanent dead link]
- Բանաստեղծություններ / Արա Ճուհարեան Անթիլիաս : Տպարան Կաթողիկոսութեան Հայոց Մեծի Տանն Կիլիկիոյ, 2001
- ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՎԱՔ ԳՐԱՑՈՒՑԱԿ Երկու / Արա Ճուհարեան. 119 էջ Անթիլիաս : Գէորգ Մելիտինեցի գրական մրցանակ, 2001
- Արա Ճուհարեան։ ՀՕՐՍ ԳԻՐՔԵՐԸ
- 2 editions published in 2001 in Armenian and held by 7 WorldCat member libraries worldwide identities Erku by Ara Chuharean
- Գիտութիւնների Ազգային Ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարան Երկու / Արա Ճուհարեան
- Virtual International Authority File Երկու (Բանաստեղծութիւններ)