Արթուր Պիւլպիւլեան
Արթուր Պիւլպիւլեան (20 Դեկտեմբեր 1900 - 23 Յունիս 1996[1]), հայ գիւտարար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներուն ամերիկեան բանակի կողմէ օգտագործուած A14 հակակազային դիմակի հեղինակը[2]։
Արթուր Պիւլպիւլեան | |
---|---|
Ծնած է | 20 Դեկտեմբեր 1900 |
Մահացած է | 23 Յունիս 1996 (95 տարեկանին) |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր |
Պրաուն Համալսարան Մինեսոթայի Համալսարան Այոուայի Համալսարան Միտլպերի Գոլէճ |
Մասնագիտութիւն | վիրաբուժ, բժիշկ |
Աշխատավայր | Մինեսոթայի Համալսարան |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելՊիւլպիւլեան ծնած է 1900 թուականին՝ Կեսարիոյ մօտակայքը։ ԱՄՆ գաղթած է 1920-ին: Յաճախած է Միտլպերի ճեմարանիը, ուր ստացած է համարսարանի եւ բնական գիտութիւններու մագիստրոսի աստիճան։ Տիպլոմային աշխատանքներ կատարած է Պրաունի եւ Այովայի համալսարաններուն մէջ։ 1928 թուականին ընդունուած է Մինեսոթայի համալսարանին ատամնաբուժութեան բաժինը ու ստացած՝ ատամնաբուժական վիրաբոյժի դոկտորի աստիճան։ 1931 թուականին նոյն հաստատութենէն ներս նշանակուած է ատամնաշարութեան դաստիարակիչ։
Պիւլպիւլեան եղած է ԱՄՆ-ի՝ Մայոյի Բժշկական թանգարանի առաջին տնօրէնը։ Աշխատած է բժկական աշխատակազմին հետ եւ ստեղծած բովանդակային ցուցանմուշներ։
Ծանօթագրութիւն
Խմբագրել- ↑ «Arthur H. Bulbulian (1900-1996) - Find A Grave...»։ www.findagrave.com (Անգլերէն)։ արտագրուած է՝ 2020-06-24
- ↑ «Armenia Coin | Հայերը որպէս նորարար ազգ»։ armenia-coin.com։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2020-06-26-ին։ արտագրուած է՝ 2020-06-24