Արմէն Յովհաննիսեան

Արմէն Լեւոնի Յովհաննիսեան (30 Յունիս, 1994 - 20 Յունուար, 2014), Արցախի Հանրապետութեան Պաշտպանութեան բանակի կրտսեր քսանապետ, «Արիութեան համար» եւ «Հայրենիքին մատուցած ծառայութիւններուն համար» առաջին աստիճանի հետմահու մետալակիր[1][2]:

Արմէն Յովհաննիսեան
Ծնած է 30 Յունիս, 1994
Ծննդավայր Երեւան, Հայաստան
Մահացած է 20 Յունուար, 2014
Մահուան վայր Արցախի Հանրապետութիւն
Քաղաքացիութիւն  Հայաստան ( ԼՂՀ) ՊԲ
Մասնագիտութիւն զինուորական

Կենսագրութիւն

Խմբագրել

Ծնած է 30 Յունիս, 1994-ին։ Ընտանիքին միակ որդին էր, երեք քոյր ունէր[3]: Ընտանիքը Երեւանի Աւան վարչական շրջանին մէջ կ'ապրէր: յաճախած է Երեւանի Գրիգոր Պաղեանի անուան թիւ 141 հիմնական դպրոցը։ Մինչեւ անոր զօրակոչը, մշակոյթի պետական քոլյճի վերջին դասընթացքին կը հետեւէր։ Քանդակագործութեամբ կը զբաղէր եւ կահոյքի արտադրամասին մէջ կ'աշխատէր[3]: Նպատակը վիրահատ ըլլալ էր[4]:

Յիշատակ

Խմբագրել

30 Յունիս 2014-ին՝ Արմէն Յովհաննիսեանի ծննդեան օրը, հայրական տանը անոր անունով թանգարան բացուեցաւ։ Թանգարանը զոհուած կրտսեր քսանապետի սենեակն է, ուր անոր իրերը հաւաքուած են[5]:

23 Դեկտեմբեր 2014-ին «Տէ Ֆաքթօ» ամսագիրի կողմէն Արմէն Յովհաննիսեանը «Տարուայ մարդ» ճանչցուեցաւ[6]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. «Դիվերսիայի հետեւանքով զոհված կրտսեր սերժանտը պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով | Ռազմ.info»։ razm.info։ արտագրուած է՝ 2016-01-20 
  2. «Սերժ Սարգսյան․ «Նոր սերունդը շարունակում է մեր բանակի լավագույն ավանդույթները»»։ «Ազատ Եւրոպա/Ազատություն» ռադիոկայան (Armenian)։ արտագրուած է՝ 2016-01-20 
  3. 3,0 3,1 «Արմենը կես ժամ միայնակ կռվել է թշնամու դեմ»։ news.am։ արտագրուած է՝ 2016-01-20 
  4. ««Հերոս սերժանտի մասին պատմում են մայրն ու տատը»»։ slaq.am։ 21 Հունվար 2014։ արտագրուած է՝ 20 Հունվար 2016 
  5. «Սահմանին զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծննդյան առթիվ այսօր բացվել է նրա տուն-թանգարանը»։ Թերթ.am։ 30 Հունիսի 2014։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-03-12-ին։ արտագրուած է՝ 20 Հունվար 2016 
  6. ««Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած…». Ա. Հովհաննիսյանը՝ Տարվա մարդ.»։ shamshyan.com։ 23 Դեկտեմբեր 2014։ արտագրուած է՝ 20 Հունվար 2016 

Արտաքին յղումներ

Խմբագրել