Արշա Օվանեսովա
Արշա Համբարձումի Օվանեսովա (23 Դեկտեմբեր, 1906, Պաքու, Ազրպէյճան – 6 Մայիս, 1990 Մոսկուա, ՌԴ), փաստագրական ֆիլմերու խորհրդային հայ բեմադրիչ, բեմագիր, ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1947), Ստալինեան մրցանակի առաջին աստիճանի դափնեկիր (1950), ԽՄԿԿ անդամ 1943 թուականէն։
Արշա Օվանեսովա | |
---|---|
| |
Ծնած է | 23 Դեկտեմբեր, 1906 |
Ծննդավայր | Պաքու, Ազրպէյճան |
Մահացած է | 6 Մայիս, 1990 |
Մահուան վայր | Մոսկուա, Խորհրդային Միութիւն |
Քաղաքացիութիւն |
Ռուսական Կայսրութիւն Ազրպէյճանի Ժողովրդավարական Հանրապետութիւն Խորհրդային Միութիւն |
Ազգութիւն | Հայ |
Կրօնք | Քրիստոնիա |
Ուսումնավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
Մասնագիտութիւն | Կինոբեմադրիչ, Սենարիստ |
Աշխատավայր | Մոսկուայի Գերասիմովի անուան շարժապատկերի հիմնարկ |
Անդամութիւն | ԽՍՀՄ շարժանկարիչներու միութիւն |
Կուսակցութիւն | Խորհրդային Միութեան համայնավարական Կուսակցութիւն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱրշա Օվանեսովա, ծնած է 1906 թուականին Պաքու քաղաքին մէջ։ 1932 թուականին աւարտած է ՎԳԻԿ-ի բեմադրիչի բաժինը։ 1931-1961 թուականներուն եղած է Փաստագրական ֆիլմերու կեդրոնական սդիւտիոյի բեմադրիչը։ 1931 թուականին հրապարակած է Պիոներիա կինոամսագրի առաջին համարը, որ ղեկավարեց 15 տարի։ 1928-1961 թուականներուն դասաւանդած է ՎԳԻԿ-իի մէջ, 1959-1961 թուականներուն եղած է փաստագրական ֆիլմերու արուեստանոցի հիմնադիրն ու ղեկավարը։ Ամուսինը՝ խորհրդային ֆիլմ նկարահանող Սեմէոն Շեյնինն եղած է[1]
Նկարահանուած է «Հաշիմ» ֆիլմին մէջ (1928), համահեղինակ է «Լեռնային լիճի գաղտնիքը» (1954, Մարօ Երզինկեան) կինոնկարի (երկուքն ալ՝ Հայֆիլմ)[2]։
Մահացած է 1990 թուականին Մոսկուայի մէջ, թաղուած է Տրոեկուրովսկի գերեզմանոցը։
Մրցանակներ եւ պարգեւներ
Խմբագրել- Ստալինի առաջին աստիճանի մրցանակ (1950)՝ «Աշխարհի պատանեկութիւնը» ֆիլմի համար (1949)
- Խաղաղութեան միջազգային մրցանակ (1950)՝ «Աշխարհի պատանեկութիւնը» ֆիլմի համար (1949)
- ՌԽՖՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ (1947)
- 2 շքանշան եւ մետալ
Ֆիլմագրութիւն
ԽմբագրելԲեմադրիջ
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1960 | Խաղաղութեան եւ ընկերութեան այցը |
1958 | Անսովոր հանդիպումներ |
1957 | Վերը լոկ երկինքն է |
1956 | Դպրոցական տարիներ |
1950 | Սովիետական Հայաստան |
1949 | Աշխարհի պատանեկութիւնը․ Կոմունիզմի
երիտասարդ կառուցողները |
1948 | Կոմսոմոլը 30 տարեկան է |
1947 | Ճանապարհորդութիւն հայրենի հողով |
1945 | Վէպ մեր երեխաներու մասին |
1943 | Օլիմպիադա |
1942 | Ամենաթանկը |
1940 | Պիոներական ճշմարտութիւն |
1939 | Юннаты |
1937 | Երիտասարդութեան տօնը |
1936 | Քսաներկուերորդը |
Սենարիստ
ԽմբագրելՏարեթիւ | Ֆիլմ |
---|---|
1956 | Դպրոցական տարիներ |
1953 | Լեռնային լիճի գաղտնիքը |
1950 | Սովիետական Հայաստան |
1945 | Վէպ մեր երեխաներու մասին |
1942 | Ամենաթանկը |
1940 | Պիոներական ճշմարտութիւն |
Ծանօթագրութիւններ
ԽմբագրելԳրականութիւն
Խմբագրել- Кинословарь в 2-х томах, М., «Советская энциклопедия», 1966-1970
- «Кино». Энциклопедический словарь, М., «Советская энциклопедия», 1987