Արտակ արք. Մանուկեան
Արտակ արք. Մանուկեան (1931, Պէյրութ - 1999, Թեհրան), հոգեւոր առաջնորդ։
Արտակ արք. Մանուկեան | |
---|---|
Պատկեր:Արտակ Արք.jpg | |
Ծնած է | 1931 |
Ծննդավայր | Կաղապար:Country data Լիբանան Պէյրութ, Լիբանան |
Մահացած է | 1999 |
Մահուան վայր | Թեհրան, Իրան |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ազգութիւն | հայ |
Ուսումնավայր | Լոզանի համալսարան |
Մասնագիտութիւն | հոգեւոր առաջնորդ |
Կրթութիւն եւ պաշտօնավարութիւն
ԽմբագրելԳերշն. Տէր Արտակ արք. Մանուկեան ծնած է Պէյրութ։ Աւարտած է Կիլիկիոյ դպրեվանքը եւ Լօզանի համալսարանի աստուածաբանական բաժինը։ 1959 թ. նշանակուած է Թեհրանի հայոց թեմի հոգեւոր առաջնորդ։ Պաշտօնավարութեան տարիներուն, Թեհրանի մէջ կառուցած է «Ս. Թարգմանչաց», «Ս. Գրիգոր», «Ս. Սարգիս», «Ռաշտում», «Ս. Մեսրոպ» եկեղեցիները, ինչպէս նաեւ Թեհրանի հայոց թեմի առաջնորդարանի շէնքը։
Տէր Արտակ արք. Մանուկեան, Թեհրանի համալսարանէն ներս, մի քանի տարի դասաւանդած է՝ հայոց լեզու եւ գրականութիւն։
Երկեր
ԽմբագրելՀեղինակ է 34 գիտական, կրօնական եւ պատմական գիրքերու, որոնցմէ մի քանին թարգմանուած են պարսկերէն եւ անգլերէն լեզուներուն։ Անոր հեղինակած գիրքերէն են՝ «Հայ Եկեղեցու տօները», «Ստուեր», «Լոյս», «Ջրի Դերը Կրօնական Արարողութիւններում», «Մի Քարի Յուշերից», «Երկու Բեւեռ», «Մշակոյթ Եւ Կրօն», իսկ բանաստեղծական հաւաքածուներէն՝ «Արեւը՝ Գիշերում», «Արտացոլում Գնդի Մէջ» եւ այլն։ Հեղինակած է նաեւ դպրոցական կրօնական գիրքեր։
Տէր Արտակ արք. Մանուկեան մահացած է 1999 թուականին, Թեհրանի մէջ։
Աղբիւրներ
Խմբագրել- Ժանետ Տ Լազարյան (2012)։ Լիա Իվանեան, խմբգր․։ Իրանահայոց Հանրագիտարան։ Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ։ ISBN 978-9939-60-154-0