Արքայական Հրեշտակ
Արքայական հրեշտակ[1], արքայական ձուկ-հրեշտակ[2] (լատ.՝ Pygoplites diacanthus), արեւադարձային ծովային ձուկ ձուկ-հրեշտակներու ընտանիքէն։ Pygoplites ցեղի միակ տեսակը։
Նկարագրութիւն
ԽմբագրելԱրքայական հրեշտակի երկարութիւնը 10-25 սմ է։ Մարմինը դեղին է՝ ուղղահայեաց սպիտակակապտաւուն, ծայրերը մուգ զոլերով։ Մէջքային լողակի յետին մասը մուգ կապոյտ է՝ բազմաթիւ կապոյտ կէտերով։ Սեռական երկձեւութիւնը արտայայտուած չէ։ Կեանքի տեւողութիւնը՝ մինչեւ 15 տարի[3]։
Տարածուածութիւն
ԽմբագրելՏարածուած է Կարմիր ծովի, Հնդկական եւ Խաղաղական ովկիանոսներուն եւ Թահիթիի մօտակայքը։ Աւստրալիայի հիւսիս-արեւելեան ափի Մեծ Արգելախութին մէջ անիկա յաճախ հանդիպող ձուկ-հրեշտակն է։ Ձուկերը կ'ապրին 1-50 մ, յաճախ՝ 10-20 մ խորութեան մէջ՝ կորալեան խիտ բուսականութիւն եւ ապաստարաններ ունեցող վայրերու մէջ։
Կենսակերպ
ԽմբագրելՁուկերը յաճախ մենակեաց են, սակայն երբեմն կ'ապրին զոյգերով։ Անոնք միշտ շարժման մէջ են․ սնունդ հայթայթելու համար քարանձաւները ու արգելախութերը կը «խուզարկեն»։
Սնունդ
ԽմբագրելԱրքայական հրեշտակը կը սնուի միայն սպունգներով եւ ascidiacea-ներով։
Պատկերասրահ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Систематический список позвоночных животных в зоологических коллекциях на 01.01.2006 // Андреева Т. Ф., Вершинина Т. А., Карпов Н. В., Кузьмина Л. В., Остапенко В. А., Шевелёва В. П. Информационный сборник Евроазиатской региональной ассоциации зоопарков и аквариумов. Вып. 25. Межвед. сбор. науч. и науч.-метод. тр. / Под ред. В. В. Спицина. — М.: Московский зоопарк, 2006. — С. 184. — 500 с. —
- ↑ "Пятиязычный словарь названий животных. Рыбы", стр․ 298
- ↑ «Pygoplites diacanthus summary page»։ FishBase (անգլերեն)։ արտագրուած է՝ 2018-08-04
Գրականութիւն
Խմբագրել- Roger C. Steene: Falter- und Kaiserfische, Band 1, 1977, Mergus Verlag, ISBN 3-88244-001-5
- Helmut Debelius, Rudie H. Kuiter: Kaiserfische, 2003, Ulmer Verlag, ISBN 3-8001-4458-1
- Baensch/Patzner: Mergus Meerwasser-Atlas Band 6, Mergus-Verlag, Melle, ISBN 3-88244-116-X