Աքաքի Ծերեթելիի Անուան Պետական Համալսարան

Աքաքի Ծերեթելիի Անուան Պետական Համալսարան (վրաց.՝ აკაკი წერეთლის სახელობის სახელმწიფო უნივერსიტეტი), յայտնի է նաեւ իբրեւ Քութայիսի համալսարան (վրաց.՝ ქუთაისის უნივერსიტეტი), 1930-ի Յուլիսին Թիֆլիսի մէջ հիմնադրուած համալսարան, որ այժմ տեղակայուած է՝ Քութայիսի մէջ։

Աքաքի Ծերեթելիի Անուան Պետական Համալսարան
Հիմնադրուած է 1930
Անդամակցութիւն Ֆրանքոֆոնի համալսարանական գործակալութիւն[1]
Երկիր  Վրաստան
Կայք atsu.edu.ge
Kutaisi State University Վիքիպահեստում

Պատմութիւն Խմբագրել

Համալսարանը հիմնադրուած է Թիֆլիսի պետական համալսարանի հենքին վրայ։ Թիֆլիսի պետական համալսարանը հիմնադրուած է 1918-ին, վրացի պատմաբան Իվանէ Ջաւախիշուիլիի ղեկավարութեամբ։ 1930 Յուլիսին, երբ Վրաստան արդէն կը գտնուէր ԽՍՀՄ կազմին մէջ, իշխանութիւնները Թիֆլիսի պետական համալսարանի հենքին վրայ կը ստեղծեն չորս առանձին համալսարաններ։ Ատոնցմէ մէկն ալ՝ Մանկավարժական պետական հիմնարկն է։

1933 Յունուար 8-ին կը վերակազմաւորուի Թիֆլիսի պետական համալսարանը ու Մանկավարժական պետական համալսարանը կը տեղափոխուի Քութայիս։ Այժմ անիկա կը կոչուի Քութայիսի համալսարան եւ կը գտնուի քաղաքին կեդրոնը։ Համալսարանը սկսած է գործել 1933 Փետրուար 13-ին։ Աւելի քան 700 ուսանողներ՝ Թիֆլիսէն տեղափոխուած են Քութայիս, շարունակելու իրենց կրթութիւնը համալսարանի մէջ։

1990 թուականին համալսարանը կը կոչուի՝ Աքաքի Ծերեթելիի անուան պետական համալսարան. անիկա կոչուած է վրացի բանաստեղծ ու ազգային-ազատագրական շարժման գործիչ Աքաքի Ծերեթելիի անուամբ։ 2006 Փետրուար 23-ին, կառավարութիւնը համալսարանը կը միացնէ Քութայիսի Ն. Մուշկելիշուիլիի անուան ճարտարագիտական հիմնարկին հետ, որ հիմնադրուած էր 1974, Սեպտեմբեր 1-ին, որուն շնորհիւ կ'աւելցնեն թեքնիքական ոլորտի ֆակուլտետներն ու այդ գիտակարգերուն նուիրուած դասաժամերը[2]։

Տարբեր տարիներու Աքակի Ծերեթելիի անուան պետական համալսարանին մէջ, աշխատած են Գէորգ Ախվլեդիանին (1887–1973), Իվան Բերիթաշուիլին (1885-1974), Նիկոլոզ Բերձենիշուիլին (1895–1965), Լեւան Գոկիյէլին (1901—1975), Գոռնելի Կեկելիձէն (1879-1962) եւ այլք։

Ֆակուլտետներ Խմբագրել

2011 թուականի տուեալներով՝ Աքաքի Ծերեթելիի անուան պետական համալսարանը ունի հետեւեալ ֆակուլտետները՝

  • Արուեստներու ֆակուլտետ,
  • Հասարակական գիտութիւններու ֆակուլտետ,
  • Ճշգրիտ եւ բնական գիտութիւններու ֆակուլտետ,
  • Մանկավարժութեան ֆակուլտետ,
  • Բժշկութեան ֆակուլտետ,
  • Տեխնիկական ճարտարագիտութեան ֆակուլտետ,
  • Ծովային տեղափոխութեան ֆակուլտետ,
  • Գիւղատնտեսութեան ֆակուլտետ։

Ծաօոթագրութիւններ Խմբագրել

Արտաքին յղումներ Խմբագրել