Բերքաբեր
Բերքաբեր, Տաւուշի մարզի ամենածայրածիր գիւղը[2]։ Ջրամբարի եզրին` տարածութեան շերտ մը, որ 1990-ականներու սկիզբի պատերազմէն ի վեր Ազրպէյճանի հակակշիռին տակ եղած է:
Գիւղ | |
---|---|
Բերքաբեր | |
Երկիր | Հայաստան |
ԲԾՄ | 700 մեթր |
Պաշտօնական լեզու | հայերէն |
Բնակչութիւն | 465 մարդ (2011)[1] |
Ժամային գօտի | UTC+4։00 |
Անուանում
ԽմբագրելԱզրպէյճանի հետ Հայաստանի սահմանին վրայ գտնուող այս հայկական գիւղը 1978-ին փոխած է անունը: Այդ ժամանակէն ի վեր այն կը կոչուի Բերքաբեր: Տեղի բնակիչները կը բացատրեն գիւղին անունը` բերք բերել: Տեղի հողին շնորհիւ անոնք դիմացած են այն ամէնուն, ինչ տեղի ունեցած է սահմանին: Գիւղացիներն այդպէս կ’ապրին նաեւ հիմա[3]:
Կլիմայ
ԽմբագրելԲերքաբերը ունի բարեխառն կլիմայ։ Ամռանը միջին ջերմաստիճանը +30 աստիճան է, ձմռանը՝ -2 աստիճան։
Բնակչութիւն
ԽմբագրելԲերքաբերի ազգաբնակչութեան փոփոխութիւնը[4].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 312 | 276 | 281 | 357 | 478 | 505 | 501 | 526 | 491 | 452 |
Տնտեսութիւն
ԽմբագրելԲնակչութիւնը կը զբաղի անասնապահութեամբ, դաշտավարութեամբ, այգեգործութեամբ, բանջարաբուծութեամբ եւ ծխախոտագործութեամբ։
Պատմամշակութային կառոյցներ
ԽմբագրելԲերքաբեր գիւղը ունի ազգագրական թանգարան։ Գիւղին եւ ջրամբարին միջեւ կայ ՔԱ 3-րդ հազարամեակի դամբարանադաշտ։ Գիւղին մէջ կը գտնուի 19-րդ դարու Սուրբ Գրիգոր եկեղեցին։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները
- ↑ «Մոռացութեան Ենթակայ ՀՀ Բերքաբեր Գիւղը»։ Asbarez - Armenian (en-US)։ 2012-12-07։ արտագրուած է՝ 2021-01-25[permanent dead link]
- ↑ «Ատրպէյճանական դիրքապահներու աչքին առջեւ հայր ու որդի կախարդական արքայանարինջ կ’աճեցնեն»։ Sputnik Armenian։ արտագրուած է՝ 2021-01-25
- ↑ «Հայաստանի հանրապետութեան բնակավայրերի բառարան, էջ 46»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-09-12-ին։ արտագրուած է՝ 2014 Մայիսի 16