Բիրին Ազգային Պուրակ
Բիրին Ազգային Պուրակ․ Բիրին լեռնաշղթայ, Պլակովկրատ մարզ, հարաւ-արեւմտեան Պուլկարիա։ Կը գրաւէ համանուն լեռնաշղթային մեծ մասը։
Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան | |
---|---|
Բիրին Ազգային Պուրակ | |
պուլկար․՝ Пирин | |
Բիրին Ազգային Պուրակը | |
Երկիր | Պուլկարիա |
Հիմնադրուած է՝ | 1962 |
Տարածութիւն | 274քլ² քմ² |
Պաշտօնական կայքէջ | Lua–ի սխալ՝ expandTemplate: template "ref-bg" does not exist։ |
Տեղեկութիւններ
ԽմբագրելԲիրին Ազգային Պուրակին տարածութիւնն է 274քլ²։ Կը գտնուի Պլակովկրատ մարզին մէջ, եօթը քաղաքապետութիւններու տարածքին մէջ՝ Պանսկo (36,6%), Կոցէ Տելցեֆ (4,9%), Քրեզնա (14,9%), Ռազլոկ(10,2%), Սանտասքի (30,7%), Սիմիթլի (2.3%)եւ Սթրումեանի (0,4%)։ Հիմնադրուած է 1962-ին եւ այնուհետեւ տարածութիւնը աստիճանաբար ընդարձակուած է։ Բարձրութիւնը կը տարուբերի 950 մեթրէն - 2914 մեթր (Վիհրեն գագաթ, Պալքանեան թերակղզիին երրորդ բարձրագոյնը, իսկ Պուլկարիոյ երկրորդը)։ Պուրակին մէջ բնակավայրեր չկան։
Շնորհիւ իր ընդգրկած 118 սառցային լիճերուն, միջազգային համբաւ ունի։
Բնապահպանում
ԽմբագրելԲիրին Ազգային Պուրակը 1983-ին Եունեսքոյի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձան նկատուած է։
Բուսական եւ կենդանական աշխարհ
ԽմբագրելԲուսականութիւն
ԽմբագրելԱնտառները Բիրին Ազգային Պուրակի տարածքին կը գրաւեն 57% եւ 95% կոնբերի անտառներ են։ Պուրակին մէջ կը գտնուի Պուլկարիոյ հնագոյն ծառը՝ մօտաւորապէս 1300 տարեկան՝ Պայքուսեֆ սոճին։
Պատկերասրահ
Խմբագրել-
Դեղին կակաչ
-
Geum coccineum
-
Էնտըլվայս
Կենդանական աշխարհ
ԽմբագրելԲիրին Ազգային Պուրակը ապաստանարանն է ստնաւորներու 45 տեսակներու, թռչուններու 159 տեսակներու, սողուններու 11 տեսակներու, երկակենցաղներու 8 տեսակներու եւ ձուկերու 6 տեսակներու։
Պատկերասրահ
Խմբագրել-
Սարեկիկ
-
բու
-
Պալքանեան քարայծ
-
Քարայծ
-
Թիթեռնիկ
-
Որդ
Պատկերասրահ
Խմբագրել-
Մուրաթովօ գետ
-
Քամենիցա գագաթ եւ Թեւոթօ լիճ
-
Պանտերիցա գետ
-
Վիհրեն
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Բիրին Ազգային Պուրակին պաշտօնական կայքէջ(անգլերէն)
- ↑ «Բիրին Ազգային Պուրակին ներկայացում(անգլերէն)»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2005-04-15-ին։ արտագրուած է՝ 2023-06-23