Բնութեան համաշխարհային հիմնադրամ

Բնութեան համաշխարհային հիմնադրամ (անգլWorld Wide Fund for Nature, WWF), միջազգային կազմակերպութիւն։ Հիմնադրուած է 1961-ին։ Ունի մօտ 5 միլիոն մշտական հովանաւոր եւ ազգային ընկերակցութիւններ։ Նպատակն է բնական միջավայրի վատթարացման կանխարգիլումը, բնութեան պահպանութեան եւ բուսական ու կենդանական աշխարհի անհետացող տեսակներու փրկութեան համար տնտեսական միջոցներու հայթայթումը։ Հիմնական գործունէութիւնն է ծագումնաբանական, տեսակային եւ միջավայրի համակարգային բազմազանութեան պահպանումը, վերականգնուող բնական պաշարներու օգտագործման կայուն ձեւերու ապահովումը, աղտոտման նուազեցման եւ էներգիայի ու պաշարներու արդիւնաւէտ օգտագործման նպաստումը, բնապահպանական հիմնախնդիրներու լուծման ռազմավարութեան մշակումը։ Նստավայրը Կլանտի մէջ է (Զուիցերիա

Բնութեան համաշխարհային հիմնադրամ
Տեսակ միջազգային ոչ կառավարական կազմակերպություն?
Իրավաբանական ձեւ ոչ-հասութաբեր կազմակերպութիւն[1]
Հիմնադրուած է 29 Ապրիլ 1961[2]
Հիմնադիր Էդվարդ Մաքս Նիկոլսոն?, Արքայազն Բերնհարդ, Նիդեռլանդների արքայազն կոնսորտ?, Իշխան Ֆիլիփ, Էտինպրայի Դուքս, Լյուկ Հոֆման?, Գայ Լեռ?, Ջուլիան Հաքսլի? եւ Փիթեր Սքոթ?
Վայր Գլան (Շվեյցարիա)[3][4]
Երկիր  Զուիցերիա
Տնօրէն Քիրստեն Շուիտ?[5]
Աշխատողներու թիւ 12 000 մարդ (2023)[6]
Դուստր ընկերութիւններ Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Մեծ Բրիտանիա)?, Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Իտալիա)?, Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Շվեյցարիա)?, Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Տանզանիա)?, Գերմանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ?, Վայրի բնության համաշխարհային հիմնադրամ (ԱՄՆ)?, Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Ինդոնեզիա)?, Բնության պահպանության համաշխարհային հիմնադրամ (Կամերուն)?, Ճապոնիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ?, Ֆրանսիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ?, Թուրքիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ?, Արգենտինայի Վայրի Բնության Հիմնադրամ?, Իսպանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ? եւ Դանիայի վայրի բնության համաշխարհային հիմնադրամ?
Կայք wwf.org(անգլերէն)
Մասնակից է Եվրոպական բնապահպանական բյուրո?

WWF-ը Հայաստանի մէջ

Խմբագրել

Բնութեան համաշխարհային հիմնադրամը 2002-էն կը համագործակցի Հայաստանի հետ: WWF-ի հայաստանեան մասնաճիւղի պաշտօնական գրանցումը տեղի ունեցած է 2006-ի Նոյեմբերին:

WWF-Հայաստանի գործունէութեան հիմնական ուղղութիւններն են.

  • բնութեան յատուկ պահպանուող տարածքները՝ արգելոցները, ազգային պարկեր, արգելավայրերը
  • վտանգուած տեսակներու պաշտպանութիւն
  • միջավայրի համակարգերու վերականգնում
  • կլիմայական փոփոխութիւններու ազդեցութիւնը մեղմելուն ուղղուած աշխատանքներ
  • աշխատանք` տեղական համայնքներու հետ
  • բնապահպանական իրազեկութեան եւ կրթութեան աջակցութիւն

WWF-Հայաստանը կը զբաղի վտանգուած տեսակներու պահպանութեամբ, ինչպիսիք են՝ կովկասեան ընձառիւծը, հայկական մուֆլոնը, բեզոարեան այծը, գորշ արջը եւ այլն:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://www.spiegel.de/wissenschaft/natur/wwf-was-genau-ist-der-world-wide-fund-for-nature-a-1256406.html
  2. https://wwf.panda.org/knowledge_hub/history/
  3. https://wwf.panda.org/wwf_offices/wwf_international/
  4. http://wwf.panda.org/knowledge_hub/history/seventies
  5. https://updates.panda.org/dr-kirsten-schuijt-named-director-general-of-wwf-international
  6. https://www.rts.ch/info/economie/12155919-soixante-ans-dambiguite-entre-le-wwf-et-les-multinationales.html

Արտաքին յղումներ

Խմբագրել