Գագիկ Յարութիւնեան (լուսանկարիչ)
Հայ վաւերագրող լուսանկարիչ, հայ գեղարուեստական լուսանկարչութեան հիմնադիրներէն։
Գագիկ Յարութիւնեան (22 Սեպտեմբեր 1946, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 30 Նոյեմբեր 2021, Երեւան, Հայաստան), հայ վաւերագրող լուսանկարիչ, հայ գեղարուեստական լուսանկարչութեան հիմնադիրներէն[1][2]։
Գագիկ Յարութիւնեան | |
---|---|
Ծնած է | 22 Սեպտեմբեր 1946 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 30 Նոյեմբեր 2021 (75 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Մասնագիտութիւն | լուսանկարիչ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Երեւան։ 1965 թուականին աւարտած է Երեւանի Հաստոցաշինական տեխնիկումը (գեղարուեստական դպրոց)` մետաղներու սառը մշակման արուեստագիտական մասնագիտացմամբ։
1964-1971 թուականներուն աշխատած է Երեւանի տարբեր գործարաններու մէջ որպէս հաստոցագործ եւ ճարտարագէտ։ 1965 թուականին սկսած է զբաղիլ լուսանկարչութեամբ։ 1968 թուականին ղեկավարած է Պատանի արուեստագէտներու կայանի լուսանկարիչներու խմբակը[3][4]։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Մահացել է լուսանկարիչ Գագիկ Յարութիւնեանը
- ↑ «ՀԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ, ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹԻՒՆԻ | Հայ լուսանկարչական արուեստների հետազօտական շտեմարան»։ www.lusarvest.org։ արտագրուած է՝ 2021-12-01
- ↑ «Ես տեսակ, որ մարդն ամէնուր նոյնն է». Գագիկ Յարութիւնեանի արուեստը դուրս է ֆոթոլրագրութեան սահմաններից
- ↑ «Սեւ ու սպիտակի մէջ թաքնւած գոյների վարպետը` Գագիկ Յարութիւնեան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2023-07-25-ին։ արտագրուած է՝ 2023-07-25