Գագիկ Յովհաննիսեան
Գագիկ Յովհաննէսի Յովհաննիսեան (21 Ապրիլ 1947, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 27 Յունիս 2015, Սթավանգեր, Ռուգլան, Նորվեկիա)[1][2]), շախմատային մեկնաբան, «Շախմատային Հայաստան» մարզաթերթի գլխաւոր խմբագիր:
Գագիկ Յովհաննիսեան | |
---|---|
Ծնած է | 21 Ապրիլ 1947 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 27 Յունիս 2015 (68 տարեկանին) |
Մահուան վայր | Սթավանգեր, Ռուգլան, Նորվեկիա |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Ուսումնավայր | Երեւանի Պետական Համալսարան |
Մասնագիտութիւն | շախմատիստ, լրագրող |
Աշխատավայր | Հայաստանի Ճատրակի Ֆետերասիոն |
Անդամութիւն | Հայաստանի Ճատրակի Ֆետերասիոն |
Կենսագրութիւն
ԽմբագրելԱն ծնած է 21 Ապրիլ 1947-ին` Երեւանի մէջ։ 1968-ին աւարտած է Երեւանի պետական համալսարանի բանասիրական բաժանմունքի լրագրութեան բաժինը:
1970-էն ի վեր եղած է Հայաստանի ճատրակի ֆետերասիոնին ընդհանուր քարտուղարը, իսկ 1972-էն ի վեր՝ «Շախմատային Հայաստան» հանդէսի հիմնադիրը եւ գլխաւոր խմբագիրը[3]:
1971 թուական-էն դասաւանդած է Երեւանի պետական համալսարանի լրագրութեան բաժինէն ներս, եղած է դոցենտ[4]։ 1999-ին ան ՖԻՏԷ-ի վարպետի կոչում ստացած է:
2012 թուականին դարձած է Հեռուստատեսութեան եւ ռատիոյի ակադեմիայի պատուաւոր ակադեմիկոս։ Եղած է «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակն ու վարողը[5][6]։
Անոր կողմէ հրապարակուած 51 գիրքերը թարգմանուած են անգլերէնի եւ ռուսերէնի[7]:
Հրապարակուած գիրքերէն կարելի է յիշել՝
Մրցանակներ
ԽմբագրելԱն տիրացած է տարբեր տեսակի մետալներու:
- Հայաստանի Ժուռնալիստներու միութեան «Հաւատարիմ մասնագիտութեան» ոսկէ մետալ, 2012
- Հայաստանի Հանրապետութեան վաստակաւոր լրագրող (2012)[10]
- Մովսէս Խորենացիի մետալ, 2007
- ԵՊՀ-ի ոսկէ մետալ, Կրիպոյետովի մետալ, 2010
- Երեւանի մամուլի ակումբի «Հաւատարմութիւն թեմային» մրցանակ, 2005
- 1998-1999 թուականներուն ճանչցուած է աշխարհի սիրող շախմատիստներու 6-րդ ախոյեան
- «Շախմատային Օսկար»-ի, ՖԻՏԷ-ի «Ոսկէ գրքի» եւ «Ոսկէ նշանի» դափնեկիր, 1995
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Գագիկ Յովհաննիսեանի մահուան պատճառ դարձել է հիւրանոցում հնչած տագնապը
- ↑ Մահացել է «Շախմատ-64 հաղորդաշարի հեղինակ Գագիկ Յովհաննիսեանը»
- ↑ «Մահացել է Գագիկ Յովհաննիսեանը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-07-24-ին։ արտագրուած է՝ 2016-11-15
- ↑ «ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Գագիկ Հովհաննիսյան»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-02-13-ին։ արտագրուած է՝ 2016-11-15
- ↑ «Գագիկ Յովհաննիսեան «Շախմատ-64» հաղորդաշարի հեղինակ եւ վարող»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-05-21-ին։ արտագրուած է՝ 2016-11-15
- ↑ Գագիկ Յովհաննէսի Յովհաննիսեան
- ↑ «Ոչ Եւս Է Գագիկ Յովհաննիսեան»
- ↑ «Ճատրակի Ողիմպիական Ախոյեաններուն Նուիրուած Նոր Գիրք»
- ↑ ««Պետրոսեանի 300 Գրոհները» Խորագիրով Նոր Գիրք»
- ↑ Հայաստանի Հանրապետութեան պատուաւոր կոչումներ շնորհելու մասին[permanent dead link]