Եոհան Քրույֆ

Եոհան Քրույֆ (25 Ապրիլ 1947(1947-04-25)[1][2][3][4][5][6][7][8], Ամսթերտամ, Հոլանտա[5] - 24 Մարտ 2016(2016-03-24)[9][1][4][5][6][7], Պարսելոնա, Սպանիա[10][5]), հոլանտացի ֆութպոլիստ։

Եոհան Քրույֆ
հոլ.՝ Hendrik Johannes Cruijff
Johan Cruijff 2013 Catalonia.jpg
Ծննդեան անուն հոլ.՝ Hendrik Johannes Cruijff
Ծնած է 25 Ապրիլ 1947(1947-04-25)[1][2][3][4][5][6][7][8]
Ծննդավայր Ամսթերտամ, Հոլանտա[5]
Մահացած է 24 Մարտ 2016(2016-03-24)[9][1][4][5][6][7] (68 տարեկանին)
Մահուան վայր Պարսելոնա, Սպանիա[10][5]
Քաղաքացիութիւն Flag of the Netherlands.svg Հոլանտայի թագաւորութիւն
Մայրենի լեզու հոլանդերեն
Մասնագիտութիւն ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ
Պարգեւներ եւ
մրցանակներ
Սան Ժորդիի Խաչ Ոսկե գնդակ Gold Medal for Cultural, Scientific, Civic or Sports Merit Dutch Footballer of the Year Dutch Sportsman of the year Don Balón Award
Երեխաներ Jordi Cruyff
Կայքէջ Lua error in Մոդուլ:Wikidata at line 874: attempt to call field 'formatUrlSingle' (a nil value).

Եոհան Քրույֆ ծնած է Հոլանտայի մայրաքաղաք Ամսթերտամի մէջ: 12 տարեկանին իր մայրը «Աժաքս»էն խնդրած է իր տղան ակումբ ընդունիլ։ 4 տարի ետք՝ 1963 թուականին, ան պայմանագիր կնքած է «Աժաքսի» հետ։

Ան հռչակ ստացած է «Այաքս Ամսթերտամ»ի շարքերէն խաղալով, ուր ճանչցուած է «թռչող հոլանտացին» անունով:

Հոլանտայի ազգային խումբին հետ խաղցած է շուրջ 12 տարի՝ 1966-1977: Հաւաքականին հետ կատարած է 48 մրցումներ եւ նշանակած 33 կոլեր: Հոլանտայի ազգային խումբին հետ աչքի ինկած է 1974-ին Արեւմտեան Գերմանիոյ մէջ տեղի ունեցած աշխարհի ֆութպոլի ախոյեանութեան աւարտախաղերուն, ուր աչքառու խաղ եւ բացառիկ արդիւնքներ արձանագրած է՝ յատկապէս 1970ի բաժակակիր Պրազիլի հաւաքականին դէմ, պարտութեան մատնելով զայն:

Իբրեւ մարզիչ գլխաւորած է երեք խումբեր՝ Ամսթերտամի Աժաքսը (1985-1988), Սպանիոյ Պարսելոնան (1988-1996) եւ Քաթալոնիան (2009-2013)։

Եոհան Քրույֆ մահացած է 24 Մարտ 2016-ին, Պարսելոնայի մէջ։

Մահէն ետք, զետեղուած է հոլանտացի ֆութպոլիստին 3,5 մեթր բարձրութիւն ունեցող արձանը՝ Պարսելոնայի «Քամփ-Նու» մարզադաշտին մօտակայքը[11]:

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Transfermarkt.com — 2000.
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Բրոքհաուզի հանրագիտարան
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 (unspecified title)
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Gran Enciclopèdia CatalanaGrup Enciclopèdia Catalana, 1968.
  8. 8,0 8,1 (unspecified title)
  9. 9,0 9,1 9,2 Dutch football icon Johan Cruyff passes away at age 68
  10. 10,0 10,1 10,2 http://www.independent.ie/sport/dutch-football-icon-johan-cruyff-passes-away-at-age-68-34569484.html
  11. «Պարսելոնայի Մէջ Զետեղուեցաւ Քրույֆի Արձանը»։ Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon) (Հայերէն)։ 2019-08-28։ արտագրուած է՝ 2020-05-21