Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական Ինստիտուտ
Երեւանի պետական գեղարուեստաթատերական ինստիտուտ, բարձրագոյն ուսումնական հաստատութիւն Հայաստանի մէջ 1952 - 1994 թուականներուն։ Յառաջացած է Երեւանի թատերական եւ Երեւանի գեղարուեստի ինստիտուտներու միաւորումով։
Երեւանի Պետական Գեղարուեստաթատերական Ինստիտուտ | |
---|---|
Հիմնադրուած է | 1953 |
Լուծարուած է | 1994 |
Ռեկտոր | Վահագն Մկրտչեան |
Երկիր | Հայաստան |
Պատմութիւն
Խմբագրել1944 թուականին Երեւանի մէջ հիմնադրուած է թատերական ինստիտուտ՝ դերասանական եւ ռեժիսորական ֆակուլտետներով, իսկ 1945 թուականի Յունիսին՝ գեղարուեստի ինստիտուտը։ Սկսած 1950 թուականէն թատերական ինստիտուտին մէջ դադրած է ընդունելութիւնը ռեժիսորական եւ թատերագիտական մասնագիտութիւններու գծով եւ կրճատուած՝ ուսանողութեան թիւը։ Նոյնը տեղի ունեցած է Գեղարուեստի ինստիտուտին մէջ։ Անհրաժեշտ համարուած է միաւորել այս երկու ուսումնական հաստատութիւնները։ 1952 թուականին Երեւանի թատերական եւ Երեւանի գեղարուեստի ինստիտուտներու միաւորումով յառաջացած է Երեւանի գեղարուեստաթատերական ինստիտուտը։ 1952 թուականին ինստւտուտն ուներ երկու ֆակուլտետ՝ թատերական եւ կերպարուեստի։ Թատերական ֆակուլտետը ունէր ռեժիսորական, դերասանական եւ թատերագիտական (1944-1962 թուականներ), կերպարուեստինը՝ գեղանկարչութեան, քանդակագործութեան, թատերանկարչութեան (1949-1958 թուականներ) եւ կրաֆիքական (1949-1959 թուականներ) բաժիններ։ Ռեկտոր նշանակուած է հանրապետութեան ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Վաւիկ Վարդանեանը։ 1994 թուականին Երեւանի պետական գեղարուեստաթատերական ինստիտուտը բաժնուած է Երեւանի գեղարուեստի պետական ակադեմիաի եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի[1]։
Ենթակառուցուածք
Խմբագրել1952 թուականին ինստւտուտը ունէր երկու ֆակուլտետ՝ թատերական եւ կերպարուեստի։ 1976 թուականին ինստիտուտի երկու ֆակուլտետները ունէին հետեւեալ բաժինները. թատերականը՝ դերասանական, ռեժիսորական եւ երաժշտական կատակերգութեան (1971-էն), կերպարուեստինը՝ գունանկարչութեան, քանդակագործութեան, կիրառական արուեստի (1960-էն՝ խեցեգործութիւն, գորգի ձեւաւորում, մանուածք), արդիւնաբերական արուեստի (1963-էն)[2]։
Ռեկտորներ
Խմբագրել- Վաւիկ Վարդանեան 1952 թուական
- Արա Սարգսեան 1952-1959
- Մարտին Չարեան 1959-1994
- Վահագն Մկրտչեան - 1994
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի կայքը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011 թ․ մայիսի 13-ին։ արտագրուած է՝ 2010 թ․ հունվարի 12
- ↑ «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կայքը»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2011 թ․ մայիսի 21-ին։ արտագրուած է՝ 2010 թ․ հունվարի 12