Սալզպուրկ
Սալզպուրկ կամ Զալցպուրկ (գերմաներէն՝ Salzburg, բառացի՝ «Աղի ամրոց»), քաղաք՝ Աւստրիոյ հիւսիս-արեւմտեան մասին մէջ, Զալցպուրկ երկրամասին մէջ։ Ան՝ Զալցպուրկի նահանգակեդրոնն է։ Իր մեծութեամբ Զալցպուրկը չորրորդն է Վիեննայէն,Կրացէն եւ Լինցէն ետք։ Բնակչութիւնը՝ 155 021 մարդ (1 Յունուար 2020)[2]։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Սալզպուրկ | |||||
գերմաներէն՝ Salzburg | |||||
| |||||
Երկիր | Աւստրիա[1] | ||||
Երկրամաս | Սալզպուրկ (շրջան) | ||||
Ներքին բաժանում | Aigen?, Altstadt?, Elisabeth-Vorstadt?, Gneis?, Gneis Süd?, Gnigl?, Itzling?, Itzling Nord?, Kasern?, Langwied?, Lehen?, Leopoldskron-Moos?, Liefering?, Maxglan?, Maxglan West?, Morzg?, Mülln?, Neustadt?, Nonntal?, Parsch?, Riedenburg?, Salzburg-Süd?, Schallmoos?, Taxham?, Hellbrunn?, Heuberg? եւ Gaisberg? | ||||
Բուրգոմիստր | Harald Preuner? | ||||
Տարածութիւն | 65,65 քմ² | ||||
ԲԾՄ | 424 մեթր | ||||
Բնակչութիւն | 155 021 մարդ (1 Յունուար 2020)[2] | ||||
Կը գտնուի ափին | Salzach?, Alterbach? եւ Զալախ? | ||||
Ժամային գօտի | UTC+1 եւ UTC+2 | ||||
Հեռախօսային ցուցանիշ | 0662 | ||||
Փոստային ցուցանիշ | 5020, 5023, 5026, 5061, 5071, 5081 եւ 5082 | ||||
Շրջագայութեան պետ-համարագիր | S | ||||
Անուանուած է | salt trade? | ||||
Պաշտօնական կայքէջ | stadt-salzburg.at(գերմ.) | ||||
Սալզպուրկ՝ Եւրոպայի մէջ, ԵՈՒՆեՍՔՕ-ի Համաշխարհային Ժառանգութեան Յուշարձաններու ցանկին մէջ ընդգրկուած է։ Սալզպուրկի հիմնադիրն է՝ Սուրբ Ռոպերթը։ Քաղաքին մէջ որոշ գործունէութիւն ծաւալած է Փարացելսը, Հերպըրթ Ֆոն Քարայեանը, Ստեֆան Ցուայգը, Գէորգ Թրակլը։ Սալզպուրկի մէջ ծնած է Վոլֆկանկ Ամատէոս Մոցարթը։
Բնակչութիւն
ԽմբագրելՃարտարապետութիւն
ԽմբագրելՌոմանական եւ գոթական
ԽմբագրելՌոմանական եւ գոթական ոճով կառուցուած եկեղեցիները, վանքերը եւ վաղ շրջանի հիմնակմախքներով շէնքերը երկար ժամանակ գերակշռած են միջնադարեան քաղաքին մէջ։ Արքեպիսկոպոս Կոնրադ ֆոն Վիտելսբախի տաճարը Ալպերէն դէպի հիւսիս գտնուող ամէնամեծ պազիլիք եկեղեցին էր։ Ճարտարապետներ Հանս ֆոն Բուրգհաուզենի եւ Կրումենաուերի կողմէ կառուցուած Ֆրանչիսկեան եկեղեցւոյ դասը (եկեղեցւոյ մէջ երգչախումբի համար յատկացուած տեղը) հարաւային Գերմանիայի ամէնաբարձրակարգ կրօնական նշանակութեան գոթական կառույցներէն մէկն է։ Գոթական ժամանակաշրջանի աւարտին կառուցուեցան գոլէճի Նոննբերգ եկեղեցին, Մարգարիտ մատուռը Սբ. Պետրոսի գերեզմանատան մէջ, Սբ. Գէորգի մատուռը եւ Հոհեն Զալցպուրկ ամրոցի սրահները։
Վերածնունդի եւ Պարոքքօ
ԽմբագրելՎինչենցո Սկամոցիէն ներշնչուած՝ արքայազն-արքեպիսկոպոս Վոլֆ Տիետդրիչ ֆոն Ռաիդենաուն սկսաւ հարստացնել միջնադարեան քաղաքը ուշ Վերածնունդի ճարտարապետական գաղափարներով։ Սկամոցիի՝ հսկայական տաճար կառուցելու ծրագրերը ձախողեցան արքեպիսկոպոսի պաշտօնանկութեան պատճառով։ Սանտինո Սոլարիի կողմէ նախագծուած երկրորդ տաճարը կառուցուեցաւ որպէս Զալցպուրկի առաջին վաղ շրջանի պարոքքօ ոճի եկեղեցի։ Անիկա օրինակ ծառայեց հարաւային Գերմանիայի եւ Աւստրիայի շատ այլ եկեղեցիներու համար։ Մարկուս Սիտիկուսն ու Փարիզ ֆոն Լոտրոնը շարունակեցին վերակառուցել քաղաքն այնպիսի հիմնական նախագիծերով, ինչպիսիք էին Հելբրուն պալատը, արքայազն-արքեպիսկոպոսի նստավայրը, համալսարանի շէնքերը, ամրութիւններն ու շատ այլ շէնքեր։ Ճիովանի Անթոնիո Տարիան արքայադուստր արքեպիսկոպոս Կիտօ ֆոն Թանի պատուէրով կառուցեց քաղաքային ջրհոր։ Գասպարէ Զակալլին նոյն արքեպիսկոպոսի պատուէրով կառուցեց քաղաքի Երհարդ եւ Քաջեթան եկեղեցին։ Քաղաքը վերանախագծվեց Եոհան Բեռնարդ Ֆիշեր ֆոն Էռլախի կողմէ արքայազն-արքեպիսկոպոս Եոհան Էրնստ ֆոն Թանի միջոցներով։
Էրնստ ֆոն Թանի դարաշրջանէն յետոյ քաղաքի ընդարձակումը կանգ առաւ, այդ պատճառով քաղաքին մէջ չկան ռոքոքօ ոճով կառուցուած եկեղեցիներ։ Զիգիզմունդ ֆոն Շրատենբախը շարունակեց Զիգմունդսթորի եւ տաճարային հրապարակին մէջ Սուրբ Մարիամի արձանի կառուցումը։ Զալցպուրկի արքեպիսկոպոսութեան անկումէն եւ Վերին Աւստրիայի, Պաւարիայի (Ռուպերտիգաու) եւ Տիրոլի միջեւ անոր բաժանումէն յետոյ սկսաւ երկարատեւ քաղաքային լճացման ժամանակաշրջան։ Այս դարաշրջանը աւարտեցաւ, երբ գրիւնտէրութեան (Gründerzeit) ժամանակաշրջանը նոր կեանք տուաւ քաղաքի զարգացման։ Յակոբ Ցեկոնին ու Կառլ Ֆռեյհեր ֆոն Շվարցը զգալի ներդրում ունեցան այդ դարաշրջանին քաղաքի կառուցապատման գործին մէջ[5]։
Դասական ու յետպատերազմեան նորարարութիւն
ԽմբագրելԴասական եւ մասնաւորապէս յետպատերազմեան նորարարութեան շէնքերուն յաճախ կը հանդիպինք Զալցպուրկի մէջ։ Անոնց օրինակներէն են Զանվուրցեն տունը (կը գտնուի հին քաղաքի աջ կողմը), Լեպին (հանրային բաղնիքները Լեոպոլդսկրոնի մէջ՝ կառուցուած 1964 թ.) եւ 1957 թ. կառուցուած Զալցպուրկի վեհաժողովներու կեդրոնը, որ 2001 թ. փոխարինուեցաւ նոր շինութեամբ։ Այս դարաշրջանի կարեւոր եւ յայտնի օրինակ է 1960 թ. Կլեմենս Հոլցմայստերի նախագիծով բացուած Մեծ փառատօներու տունը (Großes Festspielhaus)։
Արդի
ԽմբագրելԶալցպուրկի պատմական կեդրոնը ժամանակակից ճարտարապետութեան յաւելումը խնդրայարոյց է, քանի որ կը վտանգէ ԵՈՒՆԵՍՔՕ-ի համաշխարհային ժառանգութեան կարգավիճակը։ Սակայն քաղաքին մէջ կան քանի մը ժամանակակից ճարտարապետութեան օրինակներ. Մոցարտիումը պարոքքո ոճով կառուցուած Միրաբել պալատին մէջ (Architecture Robert Rechenauer), 2001 թ. կառուցուած Վեհաժողովներու տունը (Freemasons), 2011 թ. Եունիպարկ Նոնտալը (Storch Ehlers Partners), 2001 թ. կառուցուած Մաքարտշտիգի կամուրջը (HALLE1) եւ բնակելի ու սթիւտիոի տուները (ճարտարապետներ՝ Քրիստին եւ Հորստ Լեխներ) (ստացած է Զալցպուրկ 2010 ճարտարապետական մրցանակը), որոնք բոլորն ալ կը գտնուին հին քաղաքի կեդրոնը։ Արդի ճարտարապետութեան այլ օրինակներ կան հին քաղաքէն դուրս՝ Զալցպուրկի համալսարանի գիտութեան ֆակուլտետի մասնաշէնքը (ճարտարապետ՝ Վիլհելմ Հոլցբաուեր)՝ կառուցուած ազակ կանաչ գօտիի եզրին, բլոբ ճարտարապետական ոճով կառուցուած Ռետ Պուլի հանգար 7-ը (ճարտարապետ՝ Ֆոլկմար Բուրգշթալեր) Զալցպուրկի օդանակայանին մէջ, ուր կը գտնուին Դիետրիխ Մատեշիցի թռչող ցուլերն ու Եւրոպարկ առեւտրային կեդրոնը (ճարտարապետ՝ Մասիմիլանօ Ֆուկսաս)։
Տեսարժան վայրեր
ԽմբագրելԶալցպուրկը ամէնասիրված զբօսաշրջային ուղղութիւններէն է։ Բարձր սեզոնին զբօսաշրջիկներու թիւը կը գերազանցէ տեղի բնակչութեան թիւին։ Բացի Մոցարթի ծննդավայրէն, քաղաքին մէջ կան բազմաթիւ այլ տեսարժան վայրեր.
-
Փոլ Ա.ի նուիրուած յուշարձան, Սալզպուրկ
-
Գլխաւոր երկաթուղային կայարանը, Սալզպուրկ
-
Սալզպուրկի Գոլէճի եկեղեցւոյ Նոննբերգի բարձր զոհասեղան
-
Սանկտ Փեթեր Սալզպուրկի բանորամային տեսարան - մանրակերտ
Հին քաղաք
- Քաղաքի պատմական կեդրոնը, որ ներառուած է ԵՈՒՆԵՍՔՕ-ի մշակութային ժառանգութեան ցանկին մէջ
- Պարոքքօ ճարտարապետութեամբ կառուցուած եկեղեցիներ
- Զալցպուրկի տաճարը (Salzburger Dom)
- Ֆրանցիսկեան եկեղեցին (Franziskanerkirche)
- Սբ. Երրորդութեան եկեղեցին (Dreifaltigkeitskirche)
- Գոլէճի եկեղեցին
- Նոննբերգի Պենետիքթեան վանական համալիր
- Սբ. Պետրոսի վանական համալիրն ու Պիետերսֆիեդհորֆը
- Հոհեն Զալցպուրկի ամրոցը (Festung Hohensalzburg), որ կը նայի հին քաղաքին, Եւրոպայի ամէնամեծ ամրոցն է
- Միրաբել պալատն ու ընդարձակ այգիները
- Զալցպուրկի նստավայրը, արքայազն-արքեպիսկոպոս Վոլֆ Տիետդրիչ ֆոն Ռաիդենաունի նախկին նստավայրը
- Ռեզիդենցգալերիեն, արուեստի թանգարան Զալցպուրկի նստավայրին մէջ
- Ռեզիդենցպլաց
- Մեծ փառատօներու տունը (Großes Festspielhaus)
- Մոցարտի տուն (Kleines Festspielhaus)
- Գեթրեիդեգասսէ փողոցը (Getreidegasse)
- Սբ. Սեբաստեանի եկեղեցին
- Sphaera, ոսկիէ գունդի վրայ կանգնած մարդու քանդակ (Շտեֆան Բալքենհոլ, 2007 թ.)
Հին քաղաքէն դուրս
- Լէոպոլդշկրօն պալատ, ռոքոքօ ոճի պալատ Զալցպուրկի Լեոպոլդշկրօն-Մոոս թաղամասին մէջ
- Հելբրունի պալատը իր այգիներով եւ ամրոցներով
- Հանգար-7, բազմաֆունկցիոնալ շինութիւն, որ կը պատկանի Ռեդ բուլին: Այստեղ կան պատմական օդանաւեր, ուղղաթիռներ եւ Ֆորմուլա-1-ի մրցարշաւային մեքենաներ
Մեծ քաղաք
- Անիֆ ամրոց, կը գտնուի քաղաքէն դէպի հարաւ
- Մարիամ Աստուածածինի տաճարը, ուշ պարոքքօ ոճի եկեղեցի Զալցպուրկի հիւսիսային հատուածին մէջ
- Թանգարան՝ բաց երկնքի տակ (Salzburger Freilichtmuseum Großgmain), բացօթեայ թանգարան, ուր կը ներկայացուին ողջ երկրէն հաւաքուած գիւղական տուները՝ պատմական միջավայրի մէջ
- Քլեսսհայմի պալատ (Schloss Klessheim), պալատ եւ քազինօ, նախապէս շէնքը օգտագործուած է Ատոլֆ Հիթլէրի կողմէ
- Բերգհոֆ, Հիթլէրի նահանջը լեռներու մէջ՝ Բերխտեսգարտենի մօտ
- Քեհլշտայնհաուս (Kehlsteinhaus), հիթլէրեան Բերգհոֆի միակ մնացորդը
- Զալցկամմերգուտ, լիճերու տարածք քաղաքէն դէպի արեւելք
- Ունտերսբերգ, լեռ Գերմանիայի եւ Աւստրիայի սահմանագլխուն, ուրկէ գեղեցիկ տեսարան կը բացուի դէպի Զալցպուրկն ու Ալպերը
- Դահուկասահքը ձմեռային զբաղմունքներէն մէկն է։ Զալցպուրկը չունի դահուկավազքի յարմարութիւններ, սակայն անիկա կը հանդիսանայ որպէս դարպաս՝ դէպի հարաւ գտնուող դահուկավազքի համար նախատեսուած տարածքներ։ Ձմեռնային ամիսներուն քաղաքի օդակայանը ուղիղ թռիչքներ կ'իրականացնէ Եւրոպայէն դէպի Զալցպուրկ
- Զալցպուրկի կենդանաբանական այգի, կը գտնուի քաղաքէն դէպի հարաւ՝ Անիֆ գիւղին մէջ:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ archINFORM — 1994.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.statistik.at/web_de/klassifikationen/regionale_gliederungen/gemeinden/index.html
- ↑ https://www.stadt-salzburg.at/internet/bildung_kultur/salzburg_in_zahlen/news_335565/bevoelkerung_april_2017_338053.htm
- ↑ Einwohnerzahl 1.1.2018 nach Gemeinden mit Status, Gebietsstand 1.1.2018 — Ավստրիայի վիճակագրության բյուրո.
- ↑ (հայերեն) Զալցբուրգ, 2024-04-05, https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B6%D5%A1%D5%AC%D6%81%D5%A2%D5%B8%D6%82%D6%80%D5%A3&oldid=9751301, վերցված է 2024-06-04