Զուլալի (ֆիլմ)
«Զուլալի», «Օրտեր ֆիլմ փրոտաքշն»-ի[1] եւ ռեժիսոր Հայկ Օրդեանի նկարահանած ֆիլմը՝ Նարինէ Աբգարեանի[2] համանուն վէպի հիման վրայ[3], որ կը պատմէ դաժան ճակատագրի, ցաւի ու սիրոյ մասին։ Ֆիլմի իրադարձութիւնները տեղի կ՚ունենան Տաւուշի մարզին մէջ, հերոսները կը խօսին տեղի բարբառով։
Զուլալի (ֆիլմ) | |
---|---|
Պատկեր:Զուլալի.jpg |
Սիւժէ
ԽմբագրելԵրեք մասէ բաղկացած ֆիլմը ընտանեկան մեծ ողբերգութեան մասին է։ Մենակութիւն զգացող մարդիկ հեռաւոր գիւղին մէջ միասին կը յաղթահարեն ցաւն ու տանջանքը՝ չկորսնցնելով յոյսը վաղուայ օրուայ հանդէպ։ Հեռաւոր գիւղին հին տան մէջ կ՚ապրի ընտանիք մը՝ տարեց տնային տնտեսուհի Աքիրը, տղան՝ Նազարոսը եւ բանականութիւնը կորսնցուցած անորմայրը՝ Զուլալին։ Փոքրիկ Նազարոսը կը մտածէ տարօրինակ Զուլալիի, մինչեւ հարիւր տարեկան չապրած պապիի եւ այլ հարցերու մասին։ Տանտիկինը դժուար ճակատագիր ունեցող կին է, որ պատասխանատուութիւն կը կրէ ոչ հարազատ, բայց արդէն իր ընտանիքի անդամ համարուող մարդոց համար։ Տանտիրոջ պապի ինքնասպանութենէն տան ամբողջ հոգը ինկած է այդ կնոջ ուսերուն։ Ֆիլմի վերջը կը խօսի Զուլալին։ Ան կը բացայայտէ, թէ ինչպէս մեծ ողբերգութիւնը շրջած է իր կեանքը, ինչպէս կորսնցուցած է միտքը եւ ինչպէս լոյս աշխարհ եկած է Նազարոսը[4]։
Ֆիլմի ժանրը տրամայ է, բայց այն նաեւ կը պարունակէ կատակերգութեան տարրեր՝ բացայայտելով մարդկային զգացմունքներու եւ յարաբերութիւններու ողջ դիապազոնը։ Ֆիլմին մէջ առանձնայատուկ տեղ կը գրաւէ գիւղի մթնոլորտը, կեանքը, բնութիւնը։
Դերակատարներ
Խմբագրել- Հերմինէ Ստեփանեան - Զուլալի,
- Մարինէ Պետրոսեան - Աքիր,
- Արտիոմ Մելիքեան - Նազարոս,
- Արտաշես Շահուերդեան - պապ,
- Արման Նաւասարդեան,
- Քրիստինա Յովակիմեան,
- Վահագն Գասպարեան,
- Արտիոմ Ազարեան,
- Վահագն Թամրազեան,
- Համլետ Թադեւոսեան,
- Ֆրիտա Եորք,
- Յակոբ Յակոբեան։
Այլ փաստեր
Խմբագրել- Գլխաւոր հերոսուհին ֆիլմի ընթացքին չի խօսիր, բայց լուռ չէ։
- Նազարոսի դերակատարը տաւուշցի է։ Մնացած հերոսները սորված են բարբառով խօսիլ։
- Ֆիլմին մէջ ողբերգական դէպքերու կողքին հումօրն է, հաւատը։
- Ֆիլմի ստեղծման աշխատանքները սկսած են 2019-ին , յետոյ խանգարած է քորոնա ժահրը, երբ աւարտած են նկարահանումները, սկսած է Հայ-ազրպէյճանական պատերազմը։
- Ֆիլմի պրեմիերան կայացած է Երեւանի մէջ 22 Հոկտեմբեր 2021-ին։
Տուեալներ
Խմբագրել- Ռեժիսոր(ներ) - Հայկ Օրդեան
- Ժանր - տրամայ
- Սցենարիստ(ներ) - Աստղիկ Սիմոնեան, Հայկ Օրդեան
- Տարեթիւ - 2021
- Պրոդիւսեր(ներ) - Հայկ Օրդեան
- Ընկերութիւն(ներ) - Օրտեր ֆիլմ փրոտաքշն
- Անուանակարգ - խաղարկային/լիամետրաժ
- Նկարահանման ձեւաչափ - 2K
- Տեւողութիւն - 92 րոպէ
- Բնօրինակ լեզու - հայերէն
- Բեմադրող օպերատոր - Արման Օրդեան
- Բեմադրող նկարիչ - Տիգրան Ասատուրով
- Կոմպոզիտոր - Տիգրան Մանսուրեան
Մեջբերումներ ֆիլմի մասին
ԽմբագրելԵրբ պատերազմն աւարտուեց, ես չէի կարողանում վերադառնալ ֆիլմին։ Ինձ ֆիլմ հետ բերեց Մանսուրեանը։ Ինձ զանգեց բարկացած, ասաց, որ ֆիլմը, մոնտաժը շուտ աւարտենք, որ ինքը երաժշտութիւն պիտի գրի այս ֆիլմի համար։ Մենք պիտի աշխատենք, չպիտի ձեռքներս ծալած նստենք։ Դա շատ կարեւոր է հիմա։ Սա ծերերի եւ երեխաների աշխարհն է, մեծերի աշխարհը եւ նրանց, ովքեր կորցրել են հաւատը, բայց չէն յուսահատուել[5]։ - Հայկ Օրդեան
|
Ես հասկացայ, որ բնութեան մի մասնիկ է։ Զուլալին տերեւ է, քամի է՝ լիճ է, ծով է։ Զուլալին չէր լռում, ոչ մի րոպէ եւ ոչ մի վայրկեան։ Զուլալին խօսում էր, բայց ինքն իր հետ էր խօսում եւ իր ներսում ապրող մարդկանց հետ էր խօսում[5] - Հերմինէ Ստեփանեան
|