Էնրիքօ Քօլանթոնի

Էնրիքօ Քօլանթոնի (անգլերէն՝ Enrico Colantoni , Գանատացի դերասան, յայտնի է «Նորաձևութեան ամսագիր», «Վերոնիքա Մարս», «Թեժ կէտ» շարժապատկերաշարքը եւ «Անյաջողակը», «Քալաքթիքայի որոնումները», «Արհեստական բանականութիւն» եւ «Վարակ» ֆիլմերուն մէջ խաղցած դերերով: Ինչպէս նաեւ հիւրի դերով նկարահանուած է «Մոնք», «Աստղային դարպասներ: ԱԳ-1» եւ «Ոսկորներ» շարժապատկերաշարքերուն մէջ։ «Միջոց» հեռուստաշարքին մէջ խաղցեր է Ալեն Քոնների, իսկ CBS հեռուստաալիքի «Տեսադաշտ» հեռուստաշարքին մէջ՝ ոճրագործ ղեկավար Քարլ Էլայեսի դերը:

Էնրիքօ Քօլանթոնի
Ծնած է 14 Փետրուար 1963
Քաղաքացիութիւն Flag of Canada.svg Գանատա
Մասնագիտութիւն Եէյլի տրամայի դպրոց, Թատերական արուեստներու ամերիկեան ակադեմիա[1] և Թորոնթոյի համալսարան
Աշխատավայր դերասան, սցենարիսթ, շարժապատկերի դերասան և հեռուստատեսային դերասան

Վաղ տարիներ Խմբագրել

Էնրիքօ Քօլանթոնի ծնած է Թորոնթօ՝ Իտալիայէն արտագաղթած Ճինա եւ Քուենթին Քօլանթոնիներու ընտանիքին մէջ։ Իր եղբայրը՝ յիսնապետ ոճրագտակ (detective) Հեկթոր Քօլանթոնինը, պաշտոնաթող ոստիկան է[1][2]:

Քօլանթոնին Թորոնթօյի համալսարանին մէջ ուսումնասիրեր է հոգեբանութիւն եւ ընկերաբանութիւն, սակայն ուսումը դեռ չաւարտած՝ տեղափոխուեր է Նիւ Եորքի տրամաթիքական արուեստի ամերիկեան ակադեմիա: Այնուհետեւ աւարտեր է Եէյլի տրամայի դպրոցը՝ արժանանալով Carol Dye մրցանակի[3][4]:

Կենցաղ Խմբագրել

Էնրիքօ Քօլանթոնին առաջին ելոյթը ունեցեր է 1987ին նկարահանուելով «Գիշերային շոգ» եւ «Ուրբաթ 13» հեռուստաշարքերուն մէջ։ Ան առաւել կարեւոր դերեր խաղցեր է «Օդերևութաբանը», «Վերսաչէի տուն», «Քալաքթիքայի որոնումները», «Արհեստական բանականութիւն» «Վարակ» շարժապատկեր-ֆիլմերուն մէջ եւ «Նորաձևութեան ամսագիր», «Վերոնիքա Մարս», «Թեժ կէտ» [5][6], «Տեսադաշտում», «Հոուփ և Գլորիա» հեռուստաշարքին մէջ:

Խաղցեր է Ալեն Քոնների դերը «Միջոց» հեռուստաշարքին մէջ եւ ոճրագործ ղեկավար Քարլ Էլայեսի դերը՝ CBS հեռուստաալիքի «Տեսադաշտ» հեռուստաշարքին մէջ[7]:

Բարեգործութիւն Խմբագրել

Էնրիքօ Քօլանթոնին աշխուժօրէն կը զբաղուի բարեգործական գործունէութեամբ։ 2011 թուականէն ի վեր կը համագործակցի «The Tema Conter Memorial Trust» կազմակերպութեան հետ, որ կ'օգնէ հետտրավմատիկ սթրեսային խանգարում ունեցող մարդկանց։ Էնրիքօ Քօլանթոնին դարձեր է անոնց պաշտօնական ներկայացուցիչը եւ ամէն տարի ելոյթ կ'ունենայ Թորոնթօյում կայացած ամենամեայ հանդիպման ժամանակ: Էնրիքօ Քօլանթոնին նաեւ կենդանիներու իրաւունքներու պաշտպանութեան «Companion Animal Protection Society's» կազմակերպութեան անդամ է[8]:

Անձնական կեանք Խմբագրել

Նենսի Սնայտերի հետ առաջին ամուսնութիւնէն Էնրիքօ Քօլանթոնին ունի երկու երեխայ: 2011 թուականի նոյեմբերի 11-ին ան ամուսնացեր է իր հարսնացու Ռոզաննայի հետ[9]:

Ֆիլմագրութիւն Խմբագրել

Տարի Հայերէն անվանում Բնօրինակ անուանում Դեր
1987 ս Գիշերային շոգ Night Heat Շարք «The Wiseguy»
1987 ս Ուրբաթ 13 Friday the 13th: The Series Էտրիան
1994 ս Օրէնք ու կարգ Law & Order Ռոն Պլոկեր
1994-1995 ս Նիւ Եորքի ոստիկանութիւն NYPD Blue Տենի Պրին կրտսեր
1995-1996 ս Հոուփ եւ Կլորիա Hope and Gloria Լուիս Ուտս
1995 ֆ Դրամական գնացք Money Train Տուլի
1997 ֆ Անյաջողակը The Wrong Guy Չարաճճի տղայ
1997-2003 ֆ Նորաձեւութեան ամսագիր Just Shoot Me! Էլիոթ Տի Մաուրո
1999 ֆ Խարան Stigmata Հայր Տարիօ
1999 ֆ Քալակթիքայի որոնումներ Galaxy Quest Մաթեսար
2001 հֆ Ճեյմս Տին James Dean Էլիա Քազան
2001 ֆ Արհեստական բանականութիւն A.I. Artificial Intelligence մարդասպան
2002 ֆ Ինչպէս վաստակիլ 20 միլիոն պաքս The First $20 Million Is Always the Hardest Ֆրանսուա Պենուա
2003 ս Աստղային դարպասներ: ԱԳ-1 Stargate SG-1 Պիորք
2004 ս Մոնկ Monk Ճօ Քրիսթի
2004-2007 ս Վերոնիքա Մարս Veronica Mars Քիթ Մարս
200-2012 ս Թեժ կէտ Flashpoint սերժանթ ԿրեԿորի Փարքըր
2008 ս Եղբայրներ եւ քոյրեր Brothers & Sisters Էվան
2013 ս Պահեստ 13 Warehouse 13 Էնթոնի Պիշոփ
2017 ս Տիկին պետքարտուղար Madam Secretary Ճիմ Ֆրքս

Ծանօթագրութիւններ Խմբագրել

  1. "Enrico Colantoni Biography (1963-)". Film Reference. Retrieved April 18, 2015
  2. Kalanderopoulos, Christopher (February 23, 2011)։ «Asking for Help»։ Eggplante!։ արտագրուած է՝ 2016-1-16 
  3. «Enrico Colantoni»։ The New York Times։ արտագրուած է՝ 2016-1-16 
  4. DeMara Bruce (10 July 2008)։ «Flashpoint star brings work home to Toronto»։ The Toronto Star 
  5. Wilford, Denette (September 20, 2012). "'Flashpoint' Season 5: Enrico Colantoni Talks Show's Ending And The 'Veronica Mars' Movie". The Huffington Post
  6. Zier, Vogel, Lindsay (September 27, 2012). "Enrico Colantoni reflects on Sgt. Greg Parker's intense 'Flashpoint' journey" Archived 2015-04-19 at the Wayback Machine.. CTV
  7. Schwartz, Terri (November 25, 2014). "Enrico Colantoni is grateful 'Person of Interest's' writers haven't killed Elias off" Archived 2015-04-19 at the Wayback Machine.. Zap2it.
  8. "CAPS PSA with Enrico Colantoni " Archived 2015-04-19 at the Wayback Machine.. Companion Animal Protection Society. December 21, 2011.
  9. Colantoni, Enrico (November 24, 2011). Untitled. Twitter.