Թորոս Աշոտ Պապիկեան (1881/1887, Սեբաստիա - 1915), հայ բժիշկ։

Թորոս Պապիկեան
Ծննդավայր Սեբաստիա
Մահացած է 1915
Մասնագիտութիւն բժիշկ

Կենսագրութիւն

Խմբագրել

Ծներ է 1881/1887 թուականներուն, Սեբաստիոյ նահանգի Սեբաստիա քաղաքի մէջ։ Նախնական եւ միջանկարգ կրթութիւնն ստացեր է Յիսու­սեան միաբանության Սեբաստիոյ վարժարանէն ներս։ 1906-1910 թուականներուն ուսաներ է Պէյ­րու­թի Սեն Ժո­զեֆ Ֆրան­ս­ա­կան հա­մալ­սա­րա­նի բժշկական ֆակուլտետում։ Ուսանողութեան վերջին տարուան ընթացքին ամուսնացեր է մարաշցի յայտնի վաճառական Հազարապետեանի աղջկայ հետ։ 1910 թուականին աշնանը վերադարձեր է Սեբաստիա եւ բժիշկ աշխատեր է։ 1914 թուականին, առաջին աշխարհամարտն սկսելուն պէս զօրակոչուած է Օսմանեան բանակ եւ հոսպիտալում զինվորական բժիշկ ծառայել։ 1915 թվականի հունիսին, ի թիվս հազարավոր հայ հայրենակիցների, ձերբակալվել ու բանտարկվեր է։ 1915 թվականին սպանվեր է Տրապիզոնից դուրս՝ տարագրության ճանապարհին։

Գրականութիւն

Խմբագրել
  • Հայ բժշկութեան տուժած զոհերը, ցուցակագրուած վավերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
  • Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ եւ պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուր քերեն), Ստամբուլ, 2001։
  • Խաչատրյան Լ. եւ ուրիշ., Ցուցակ Հայոց ցեղասպանության զոհերի (1915-1923 թթ.), գիրք 1, Սե բաստիայի նահանգ, Երեւան, 2004։

Աղբիւրներ

Խմբագրել
  • Յարութիւն Մինասեան, Օսմանեան կայսրութիւնում Թուրքիայի Հանրապետութիւնում բռնաճնշումների եւ ցեղասպանութեան ենթարկուած հայ բժիշկներ, Երեւան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։