Ժոզէֆ Հայտըն

Ժոզէֆ Հայտըն, (Ֆրանց Ժոզէֆ Հայտըն, [գերմաներէն՝ Joseph Haydn, 31 Մարտ 1732(1732-03-31)[1][2][3][4][5][5][6][7][8][9], Rohrau, Ստորին Ավստրիա[9]31 Մայիս 1809(1809-05-31)[1][3][4][5][6][7][8][9], Վիեննա[11][9][9]), աշխարհահռչակ երաժշտահան, դաշնակահար, նուագավար եւ երաժշտագէտ: Վիեննայի դասական դպրոցի ներկայացուցիչ:

Ժոզէֆ Հայտըն
Joseph Haydn, målning av Thomas Hardy från 1792.jpg
Հիմնական տուեալներ
Աւազանի անուն գերմաներէն՝ Joseph Haydn
Ծնած է 31 Մարտ 1732(1732-03-31)[1][2][3][4][5][5][6][7][8][9]
Rohrau, Bruck an der Leitha, Ստորին Ավստրիա, Աւստրիա[9]
Երկիր Flag of the Habsburg Monarchy.svg Աւստրիա[10]
Մահացած է 31 Մայիս 1809(1809-05-31)[1][3][4][5][6][7][8][9] (77 տարեկանին)
Վիեննա, Աւստրիական Կայսրութիւն[11][9][9]
Տեսակ/ներ դասական երաժշտութիւն, Classical period, օփերա եւ համանուագ
Մասնագիտութիւն երգահան, խմբավար, երաժշտագէտ, դաշնակահար, երաժիշտ
Գործիքներ երգեհոն եւ դաշնամուր
Պարգեւներ Վիեննայի պատվավոր քաղաքացի
Ստորագրութիւն
Ստորագրութիւն

ԿենսագրութիւնԽմբագրել

ֆրանց Հայտընը ծնած է 31 Մարտ 1732-ին, Աւստրիա: Երաժշտական ունակութիւնները ժառանգած է իր հօրմէ: 5 տարեկանին ի յայտ կու գան անոր հրաշալի լսողութիւնը, յիշողութիւնը, ռիթմի զգացողութիւնը եւ ձայնային տուեալները: 1740–1749 թուականներուն ան մաս կը կազմէ Վիեննայի Սրբ. Ստեփանոս տաճարի երգչախումբին, եւ կը զբաղի ինքնակրթութեամբ:

Երաժշտական գործունէութիւնԽմբագրել

Շուրջ 30 տարի Հայտըն ծառայած է հունգար Էսթերհազի իշխաններուն՝ ղեկավարելով անոնց ընտանեկան նուագախումբը եւ թատրոնը: Շաբաթը երկու անգամ տեղի ունեցող համերգներուն Հայտըն պարտաւոր էր ներկայացնել ամէն անգամ նոր ստեղծագործութիւն մը, իսկ իր օփերաներու մեծ մասը ան գրած է Էսթերհազիներու ընտանեկան թատրոնին համար: 1792-ին Վիեննայի մէջ կարճատեւ ժամանակով ուսուցիչը կ'ըլլայ Պեթհովընին, սակայն փոխադարձ դժգոհութեան պատճառով Պեթհովըն երաժշտական ուսումը շարունակած է Անթոնիօ Սալիերիի մօտ: 1783-ին նոյնպէս Վիեննայի մէջ Հայտընի եւ Մոցարթի ծանօթութիւնը սերտ յարաբերութեան կը վերածուի: Հայտըն իր ետին կը ձգէ երաժշտական հարուստ ժառանգութիւն (104 սիմֆոնիաներ, 24 օփերաներ, 14 Messe, 14 Oratorio, 83 լարային քառեակ, բազմաթիւ Trio-ներ տարբեր կազմերու համար, Sonate-ներ, նախերգանքներ եւ այլն)։

Հայտըն կը համարուի իմֆոնիայի եւ լարային քառեակի հիմնադիր: Իր երաժշտութիւնը կը յատկանշուի լաւատեսութեամբ, լուսաւորութեամբ եւ ոճի պարզութեամբ:

«Սիմֆոնիայի հայր»Խմբագրել

Հայտընի ստորագրութիւնը` di me giuseppe Haydn ("Ինձմէ Ժոզէֆ Հայտըն")։ Ան ստորագրած է իտալերէն, քանի որ այդ լեզուն յաճախ կ'օգտագործէ աշխատանքի ընթացքին։ Հայտընը ճանչցուեցաւ իբրեւ Սիմֆոնիայի Հայր։ Իրմէ առաջ գրուած են սիմֆոնիաներ, բայց Հայտընը հանդիսացաւ սոնաթա-սիմֆոնիկ տեսակի ստեղծողը՝

  • I մաս - սոնաթ, ալեկրօ:
  • II մաս - Andante՝ դանդաղ մաս, կ'արտայայտէ քնարական տրամադրութիւն։
  • III մաս - մենուեթ (18-րդ դարու սիրուած ստեղծագործութիւն)։
  • IV մաս - ֆինալ՝ արագ թեմբով, որ ստեղծագործութեան լաւատես աւարտն է։

Այսպէս կառուցած են սիմֆոնիան նաեւ Հայտընի ժամանակակիցներ՝ Մոցարթը եւ Պեթհովենը։

ԱղբիւրներԽմբագրել

  • «Երաժշտութիւն, Պատմութիւն Եւ Տեսութիւն», Նարդուհի Էքիզեան-Մարկոսեան, Պէյրութ 2017, էջ 35:

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
  2. 2,0 2,1 http://www.britannica.com/biography/Joseph-Haydn
  3. 3,0 3,1 3,2 3,3 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Internet Broadway Database — 2000.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Itaú Cultural Enciclopédia Itaú CulturalSão Paulo: Itaú Cultural, 1987. — ISBN 978-85-7979-060-7
  7. 7,0 7,1 7,2 7,3 International Music Score Library Project — 2006.
  8. 8,0 8,1 8,2 8,3 filmportal.de — 2005.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 9,8 9,9 Dr. Constant v. Wurzbach Haydn, Franz Joseph // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — հատոր 8. — S. 108.
  10. LIBRIS — 2018.
  11. 11,0 11,1 Գերմանիոյ Ազգային Գրադարան, Պերլինի Պետական Գրադարան, Պաւարիոյ Պետական Գրադարան եւ ուրիշներ Record #118547356 // Gemeinsame Normdatei — 2012—2016.

Արտաքին ՅղումներԽմբագրել