Իւան Ռաքիթիչ

(Վերայղուած է Իվան Ռաքիթիչ-էն)

Իվան Ռաքիթիչ (10 Մարտ 1988(1988-03-10)[1][2][3], Ռայնֆելդեն, Արգաու, Զուիցերիա[4]), խրուաթացի ֆութպոլիստ, կիսապաշտպան։

Իւան Ռաքիթիչ
գերմաներէն՝ Ivan Rakitić
Ծնած է 10 Մարտ 1988(1988-03-10)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Ռայնֆելդեն, Արգաու, Զուիցերիա[4]
Քաղաքացիութիւն  Զուիցերիա
 Խրուաթիա
Մայրենի լեզու գերմաներէն
Մասնագիտութիւն ֆութպոլիստ
Կայքէջ rakiticivan.com

Զբաղում Խմբագրել

Բազել Խմբագրել

Իվան Ռաքիդիչը իր ֆութպոլային զբաղումը սկսած է Մեոլին Ռիբոռգ ակումբէն։ 2002 թուականէն 14-ամեայ տղան հայտնուեցաւ Պազելի ֆութպոլի դպրոցին մէջ։ 3 տարուայ ընթացքին Ռաքիթիչը իր տեղը ապահովեց հիմնական կազմին մէջ։ 2005 թուականի Օգոստոս 29-ին կայացավ Ռաքիտիչին մուտք գործելը Պազելի հիմնական կազմին մէջ։ Այդ հանդիպման ժամանակ պազելցիները մրցում ունէին ՈւԵՖԱ-ի բաժակի առաջնութեանը պոսնիական «Շիռոկի Բռիեգ» ակումբին դէմ։

Շալքէ 04 Խմբագրել

2007 թուականի Յունիս 22-ին Ռաքիդիչը 4 տարուայ պայմանագիր կը կնքէ գերմանական Շալքէ 04-ի ակումբին հետ։ Փոխանցման արժեքը 5 միլիոն եւրոյ էր։ Իվանի փոխանցումը Պունտեսլիկայի մէջ եղաւ Օգոստոս 1-ին0 Գերմանիոյ առաջնութեան Շտուտգարդի (2։2) հետ հանդիպման ժամանակ։ Այդ հանդիպման ժամանակ Իվանը խաղցած է 70 վայրկեան եւ 5-րդ վայրկեանին ան նշանակած է առաջին կոլը։ Իսկ երկրորդ կոլը Իվանը ուղարկած է Բավարիայի դարբասը Չեմպիոնների լիգայի ժամանակ։ Խրուաթացի ֆութպոլիստը օգնեց իր խումբին դուրս գալով 1/4 եզրափակիչ առթիւնքով։

Սեւիլիա Խմբագրել

2011 թուականի Յունիս 28-ին Ռաքիիչը պայմանագիր ստորագրեց Սեւիլիայի հետ մինչեւ 2015 թուականի Յունիս 30։ Անոր փոխանցումը կայացաւ 2011 թուականի Փետրուար 6-ին Լա Լիկայի առաջնութեան ժամանակ Մալակայի դէմ, ան խաղաց 90 վայրկեան։ Ռաքիթիչը գրաւեց բոլորին վստահութիւնը եւ դարձաւ խումբին վստահելի։ Բայց 2014 թուականին աուարտեցաւ Ռաքիթիչի ասպարէզը Սեւիլիայի մէջ։

Պարշելոնա Խմբագրել

2014 թուականին Սպանական Բարսելոնայի նախագահութիւնը հետաքրքրուած էր Ռաքիթիչի ծառայութիւններով։ Բանակցութիւններ սկսան Սեւիլիայի նախագահութեան հետ եւ համաձայնութեան եկան Իվանի տեղափոխութեան հարցով։ Իվան Ռաքիթիչը Պարշելոնա տեղափոխուեցաւ 20 միլիոն եւրոյ + Դանիել Սուարեզի 1 տարի վարձակալութեան իրաւունք։ Իվան Ռակիտիչը 2014 թուականի Յունիս 10-ից Պարշելոնայի ֆութպոլի հաւաքականին մաս կը կազմէ։

Ծանօթագրութիւններ Խմբագրել

Արտաքին յղումներ Խմբագրել