Լա Սքալա
Լա Սքալա (իտալ.՝ La Scala կամ լրիւ իտալ.՝ Teatro alla Scala), յայտնի օփերային թատրոն Միլանի մէջ, համաշխարհային օփերայի կեդրոններէն, հիմնուած՝ 1778-ին:
Լա Սքալա Teatro alla Scala |
Տեսակ | իտալական թատրոն, օփերային թատրոն եւ տեսարժանութիւն |
---|---|
Ղեկավար | Մարիա տի Ֆրետա |
Երկիր | Իտալիա |
Գտնվելու վայրը | Միլան |
Հիմնադրման թուական | 3 Օգոստոս 1778 |
Անուանուած է | Սանթա Մարիա ալլա Սքալա Եկեղեցի եւ Փեատրիչէ Ռեճինա տելլա Սքալա |
Գեղարուեստական ղեկավար | Ալեքսանտր Փերէյրա |
Գլխաւոր պալէյի պարուսոյց | Մախար Վազիեւ |
Երգչախումբի ղեկավար | Պրունօ Կազոնի |
Ճարտարապետ | Ճուզեփփէ Փիերմարինի, Մարիօ Պոթա եւ Ալեքսանտրօ Սարկվիրկօ |
Կայք | |
Teatro alla Scala Վիքիպահեստում |
Պատմութիւն
ԽմբագրելԹատրոնի շէնքը կառուցուած է ճարտարապետ Ճուզեփփէ Փիերմարինիի նախագիծով 1776-1778 թուականներուն այնտեղ, ուր ժամանակին Սանթա-Լուչիա տելլա Սքալա եկեղեցին էր։ Այստեղէն ալ եկած է թատրոնի անունը: Եկեղեցին իր անունը ստացած է 1831-ին ոչ թէ «աստիճան» բառէն (իտալ.՝ skala), այլ անոր հովանաւորի մականունէն` Փեատրիչէ Ռեճինա տելլա Սքալա (Beatrice Regina della Scala), որ Վերոնայի տիրակալներու ցեղի ներկայացուցիչ էր:
Թատրոնի բացումը մեկնարկած է Անթոնիօ Սալիերիի «Հանրաճանաչ Եւրոպա» օփերայով 3 Օգոստոս 1778-ին: 18-րդ դարու վերջաւորութեան եւ 19-րդ դարու սկիզբը թատրոնի խաղացանկին մէջ աւելցան իտալացի երաժշտահան Փասքուալէ Անֆոսսիի, Տոմենիքօ Չիմարոզայի, Լուիճի Քերուպինիի, Ճովանի Փայիզելլոյի եւ Սիմոն Մայրի օփերաները: 1830-էն սկսեալ, խաղացանկին մէջ աւելցան Կայետանօ Տոնիցեթթիի, Վինչենցօ Պելլինիի, Ճուզեփփէ Վերտիի եւ Ճաքոմօ Փուչինիի ստեղծագործութիւնները: Այստեղ առաջին անգամ ցուցադրուած են Պալլինիի «Ծովահէնը» (1827), «Նորմա» (1831) օփերաները, Վերտիի «Նապուքքօ»-ն (1842), «Օթելլօ»-ն (1887), Փուչինիի «Մատամ Պաթըրֆլայ»-ը (1904) եւ «Տուրանդոտ»-ը:
Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ՝ 16 Օգոստոս 1943-ին շէնքը լիովին աւերուած է։ Վերականգնած է ճարտարագետ Լ. Սեքքին։ Շէնքը վերաբացուած է 1946-ին[1]: Թատրոնի շէնքը ժամանակ առ ժամանակ վերանորոգուած է: Վերջին անգամ ատիկա կատարուած է 2001-2004 թուականներուն: Այդ ընթացքին ներկայացումները տեղի կ'ունենային Առչիմպոլտի թատրոնին մէջ։ 7 Դեկտեմբեր 2004-ին վերանորոգուած բեմին վրայ ցուցադրուեցաւ Անթոնիօ Սալիերիի «Հանրաճանաչ Եւրոպա» օփերան:
«Լա Սքալան» (իտալ.՝ Teatro alla Scala կամ La Scala) օփերային մշակոյթի համաշխարհային կեդրոն է:
Շէնքի Կառուցուածք
ԽմբագրելԹատրոնի շէնքի շինարարական պեղումներու ընթացքին գտնուած է մարմարէ հսկայական մեծաբեկոր մը, որուն վրայ պատկերուած էր Հին Հռոմի մէջ ճանչցուած միմոս Պիլատը: Շատերը զայն ընդունեցին իբրեւ լաւ նշան:
Ճարտարապետ Ճուզեփփէ Փիերմարինիի կառուցած թատրոնի շէնքը աշխարհի ամէնէն գեղեցիկ կառոյցներէն է: Պահպանուած է խիստ նէօդասական ոճը, ունի անթերի լսելիականութիւն: Նստատեղերու դասաւորութիւնը կը համապատասխանէ տեսողական խիստ կանոններուն: Թատրոնի երկարութիւնը 100 մեթր է, իսկ լայնքը` 38 մեթր: Կառոյցի ճակատային մասի կեդրոնը վեր կը խոյանայ կառքերու համար նախատեսուած շքամուտք:
Սրահը պայտաձեւ է։ Այնտեղ կայ եռայարկ օթեակ եւ պատշգամ: Ընդամէնը 194 օթեակ եւ թագաւորական օթեակ: Իւրաքանչիւր օթեակի մէջ կը տեղաւորուի 8-10 մարդ: Օթեակները իրարու կը միանան միջանցքով: Ետեւը օթեակներւ երկրորդ շարքն է, ուր տեղադրուած են սեղաններ՝ խաղաքարտի եւ խմիչքի սիրահարներու համար: Բեմը այդքան ալ մեծ չէ: Սկզբնական շրջանին պարտերու մէջ աթոռ չկար: Ատոր փոխարէն ծալուող եւ տեղաշարժող աթոռներ էին:
Լուսաւորութիւնը տկար է։ Օթեակներու մէջ մոմեր կը վառեն, այդ պատճառով պարտերու մէջ նստածները հալող մոմի կաթոցէն խուսափելու համար գլխարկները չեն հաներ: Ջեռուցում եւս չկայ: Սրահը հրաշալի է՝ սպիտակ արծաթագոյն եւ ոսկեգոյն երանգներով: Այստեղ տեղի կ'ունենան տարբեր արարողութիւններ՝ պարահանդէսներ եւ մոլեխաղեր: Շէնքի կառուցման համար այն ժամանակ ծախսուած է 1 միլիոն լիրա: Ծախսերը իրենց վրայ վերցուցած էին քաղաքի 90 մեծահարուստներ:
Խաղացանկ
Խմբագրել19-րդ դարու 30-ականներէն սկսեալ, Լա Սքալայի պատմութիւնը կը սերտաճի իտալացի մեծանուն երաժիշտներ Կայետանօ Տոնիցեթթիի, Վինչենցօ Պելլինիի, Ճուզեփփէ Վերտիի եւ Ճաքոմօ Փուչինիի հետ: Անոնց ստեղծագործութիւնները այստեղ կը ցուցադրուէին առաջին անգամ: Ատոնք էին Պելլինիի «Նորմա»ն (1831) եւ «Ծովահէնը» (1827) օփերաները, Տոնիցեթթիի «Լուքրեցիա Պորճիա» օփերան (1833), Վերտիի «Նապուքքօ»-ն (1842), «Օթելլօ»-ն (1887), «Ֆալստաֆ»-ը (1893), Փուչինիի «Մատամ Պաթըրֆլայ»-ը (1904) եւ «Տուրանդոտ»-ը (1926):
Գլխաւոր Վարիչներ
Խմբագրել- Ֆրանքօ Ֆաչչօ (1871-1889)
- Արթուրօ Տոսկանինի (1898-1908)
- Տուլիօ Սերաֆին (1909-1914, 1917-1918)
- Արթուրօ Տոսկանինի (1921-1929)
- Վիքթոր տէ Սապատա (1930-1953)
- Քարլօ Մարիա Ճուլինի (1953-1956)
- Գվիտօ Քանթելլի (1956)
- Ճանանտրէա Գաւացցենի (1966-1968)
- Քլաուտիօ Ապատօ (1968-1986)
- Ռիքարտօ Մուտի (1986-2005)
- Դանիէլ Պարենպոյմ (2007-2011)
- Ռիքարտօ Շայի (2015-2022)
Օփերային Թատերախումբ
ԽմբագրելԹատրոնի բեմին վրայ երգած են Զինքա Միլանովան, Մարիա Քալասը, Մարիօ տէլ Մոնաքօն, Ռենատա Տեպալտին, իսկ ռուս երգիչներէն` Ելենա Օպրազցովան եւ Թամարա Սինիավսքայան:
Ծանոթագրութիւններ
Խմբագրել- ↑ Энциклопедический музыкальный словарь, Москва 1966 (ռուս.)