Լիթանի Գետ
Լիթանի գետը (արաբերէն՝ نهر الليطاني), կը գտնուի Լիբանանի Պեքայի դաշտին մէջ:
Լիթանի Գետ | |
---|---|
Բնութագիր | |
Երկայնք | 140 քմ |
Աւազանի մակերես |
1940 քմ2 |
Աւազան | Միջերկրական Ծով |
Տեղակայում | |
Երկիր | Լիբանան |
Կը բխի Պաալպեքի արեւմուտքէն, կը թափի Միջերկրական ծով եւ կը նկատուի Լիբանանի ամէնէն մեծ ու երկար գետերէն մէկը: Իր ջրային կարողութիւնը կը հասնի 750 միլիոնի: Քարաուն արհեստական լիճը կառուցուած է Լիթանիի ջրամբարին մօտ` առաւելագոյն չափով օգտուելու համար գետին ընձեռած բարիքներէն: Այս առումով, մնայուն ծրագիրներ կազմուած են ջուրը օգտագործելով ջրելեկտրականութիւն ունենալու եւ ոռոգման ջուր ապահովելու Պեքայի դաշտին եւ հարաւի գիւղերուն համար: Իր ունեցած առաւելութիւնը նախանձելի է յատկապէս Լիբանանի սահմանակից երկիրներուն համար[1]: