Լիպօ Քսիան (Libo County, կը հնչուի Lìbō Xiàn)․ Կուիզհու գաւառ, Չինաստան։  Վարչականօրէն կը պատկանի Քիանան Պուէյ եւ Միաօ Կիսանկախ Գաւառապետութեան (Qiannan Buyei and Miao Autonomous Prefecture

Չինաստանի գաւառ
Լիպօ Քսիան
Լիպօ գաւառ
Երկիր  Չինաստան
Ներքին բաժանում Լիպօ Քսեան, Լիպօ Քսեան, Լիպօ Քսեան, Լիպօ Քսիան, Չինաստանի գաւառ, Լիպօ Քսիան, Չինաստան, Լիպօ Քսիան՝ Քիանան Պուէյ եւ Միաօ Կիսանկախ Գաւառապետութիւն, Քիանան Պուէյ եւ Միաօ Կիսանկախ Գաւառապետութեան հարաւ-արեւելեան ծայրամաս, Չինաստան եւ Լիպօ Քսիան գաւառ, Քիանան Պուէյ եւ Միաօ Կիսանկախ Գաւառապետութիւն, Չինաստան
Տարածութիւն 2415,45 քմ²
Բնակչութիւն 144 865 մարդ (2010),
154 896 մարդ (2020)[1]
Ժամային գօտի UTC+8
Հեռախօսային ցուցանիշ 854
Փոստային ցուցանիշ 558400
Շրջագայութեան պետ-համարագիր 贵J
Պաշտօնական կայքէջ libo.gov.cn

Աշխարհագրութիւն

Խմբագրել

Լիպօ Քսիան գաւառը կը գտնուի Քիանան Պուէյ եւ Միաօ Կիսանկախ Գաւառապետութեան հարաւ-արեւելեան ծայրամասը եւ սահմանակից է Կուանքսի կիսանկախ շրջանին հետ (Չինաստան)։ Գաւառին Քսիաքիգոնկ եւ Տոնկտուօ վայրերը (550․000 քլ² տարածութեամբ) ծանօթ են իրենց հիանալի քարսթ (karst) տեղագրութիւններուն համար, որոնք մաս կը կազմեն հարաւային Չինաստանի բազմատեսարժան վայրերուն․ 2007-ին արձանագրուած են որպէս Հարաւային Չինաստանի Եունեսքոյի Քարսթ Համաշխարհային Ժառանգութիւն։

Բուսականութիւն

Խմբագրել
 
Լիպօ գաւառին Քարսթ տարածքները

Գաւառին քարսթ շրջապատը կ՛ընդգրկէ անտառներու հետեւեալ տեսակները․-

  • Տաք փշատերեւային անտառ,
  • Տաք ասեղնային ու լայն տերեւային խառն անտառ,
  • Մշտադալար եւ դիւրաթափ լայն տերեւային խառն անտառ,
  • Հսկայ պամպու խմբուած ծառերու անտառ։

Ինչպէս նաեւ՝ հասարակ ծաղկող բոյսեր, ինչպէս օրինակ՝ Beilschmiedia, գետնակարիայ (Cryptocarya),Casearia, երկուակորիզ (Diospyros), ձիւթասերմնի (Pittosporum), դղքի (Maple), նշդարի (Hornbeam), կնձնի (elm), վիբուռնի (Viburnum),սալորի ծառերու տեսակներ (Prunus) եւ վարդենիի տեսակներ (rose)։

Պահպանուած բոյսեր են նաեւ՝ չինական կոնաբեր, սոճիի բնիկ տեսակներ, փշատերեւային կոնաբեր անտառներ (Pseudotsuga sinensis (Chinese Douglas-fir)), կեդրենեակ խնկամայրի։

Պատկերասրահ

Խմբագրել

[2] [3] [4] [5]

Ծանօթագրութիւններ

Խմբագրել