Լիտիա Մանուցցու
Lidia Mannuzzu.jpg
Լիտիա Մանուցցու | |
---|---|
| |
Ծնած է | 21 Ապրիլ 1958 |
Ծննդավայր | Սասսարի, Սարդինիա, Իտալիա |
Մահացած է | 24 Հոկտեմբեր 2016 (58 տարեկանին) |
Մահուան վայր | Սասսարի, Սարտինիա, Իտալիա |
Քաղաքացիութիւն | Իտալիա |
Ուսումնավայր |
Քալիֆորնիոյ Համալսարան, Պըրքլի University of Sassari? |
Մասնագիտութիւն | Կենսաբան |
Լիտիա Մանուցցու (իտալ.՝ Lidia Mannuzzu, 21 Ապրիլ 1958, Սասսարի, Սարտինիա, Իտալիա - 24 Հոկտեմբեր 2016, Սասսարի, Սարտինիա, Իտալիա), իտալացի կենսաբան, բնախօսեւ ակադեմիկոս։
Կենսագրութիւն
ԽմբագրելՎաղ տարիներ
ԽմբագրելԼիտիա Մ․ Մանուցցուն ծնած է Սասսարի, Իտալիա։ Ան գրող Սալվատոր Մանուցցուի դուստրն էր, եւ ունէր քոյր՝ Մարին։ Մանուցցուն 1984-ին աւարտած է Սասսարիի համալսարանի բժշկութեան բաժինը՝ պաշտպանելով ֆավիզմի մասին թէզը։ Շարունակած է իր ուսումը Լոնտոնի Մաքս Պլանկի գիտական հետազօտութիւններու ընկերութեան մէջ, ապա Վեստֆալիայի Աաչէն բժշկութեան դպրոցը։
Ուսումը աւարտելէ անմիջապէս ետք եւ մինչեւ 1986-ը որպէս հետազօտող աշխատած է Թուրինի համալսարանի Պիօքիմիայի եւ կենետիկայի բաժիններուն մէջ` մասնակցելով խցաբջիջներու եւ արեան ձեւաւոր տարրերու բջջաթաղանթի ուսումնասիրութեամբ, որոնք հիմնական դեր կը խաղան հաւասարակշռութեան մէջ։
Քալիֆորնիայի Պերքլի համալսարան
Խմբագրել1987-ին ան լքած է Իտալիան՝ Քալիֆորնիայի Պերքլի համալսարանին մէջ ֆիզիոլոկիայի ոլորտին մէջ մագիստրոսի աստիճան ստանալու համար։ Այստեղ 1990-ին ստացած է փիլիսոփայութեան դոկտորի աստիճան։ 1990-ականներուն իր գործընկերներու՝ Մարիօ Մորրոնէի եւ Էհուտ Իսաքոֆֆի հետ, ուսումնասիրած է բջջին մէջ վոլտաժով սահմանափակուած իոնային ալիքները[1]։ Երեք հետազօտողները մշակած են նոր ճարտարագործութիւն՝ վերահսկելու համար տարբեր ամինաթթուներու շարժը բջջաթաղանթներու իոնային ալիքային սպիտակուցներուն մէջ`զանոնք ֆտորոֆորներով պիտակաւորելով[2]։
Ան մշակեց եւ արտօնագրեց պիոաբժշկական ճարտարագործութիւնը, որոնք թիրախաւորուած էին արեան կարմիր բջիջներու գործընթացներու եւ նեարդային համակարգի բջիջներու գործառոյթներու բարելաւման։ 2000-ին Լիտիան՝ որպէս պրոֆեսոր, կ՛աշխատէր Պերքլիի մէջ՝ շարունակելով սինափսի ուսումնասիրութիւնները։ 2005-ին ան կը լքէ Պերքլին՝ հիմնելու համար Նանօ բժշկական արուեստագիտութիւնը, որ կ՛ուսումնասիրէր բջիջային թաղանթներու դիսֆունկցիայի հետ կապուած հիւանդութիւններու համար նոր դեղամիջոցներու օգտագործումը։
Անոր աշխատանքներէն շատերը հրապարակուած են այնպիսի ամսագրերու մէջ, ինչպիսին են PNAS-ը (ԱՄՆ-ի մէջ Գիտութիւններու Ազգային Ակադեմիայի պաշտօնական պարբերականը)[3], Nature-ը[4] եւ Science-ը։
Վերադարձ Իտալիա
ԽմբագրելՄանուցցուն 2006-ին Իտալիայի գիտական հետազօտութիւններու ծրագրի շնորհիւ, որ կ՛աջակցէր իտալացի գիտնականներու ներգաղթին, վերադարձած է հայրենի Իտալիա։ Ան Սասսարիի համալսարանի Պիոբժշկական բաժնին մէջ շարունակած է իր հետազօտական աշխատանքները։ Սասսարիի մէջ ան ուսումնասիրած է արեան կարմիր գնդիկներու եւ հեմոլիտիկ սակաւարիւնութեան միջեւ եղած կապը։
Մահացել է 24 Հոկտեմբեր 2016-ին՝ թոքային զարկերակի թրոմբոէմպոլիայէն[5]։
Արտօնագիր
ԽմբագրելԱրտօնագիր համար 5,756,351, 13 Յունուարի 1997, Պիոմոլեկուլային օպտիկական սենսորներ։
Աշխատություններ
Խմբագրել- Conformational switch between slow and fast gating modes: allosteric regulation of voltage sensor mobility in the EAG K+ channel. Roland Schönherr, Lidia M Mannuzzu, Ehud Y Isacoff, Stefan H Heinemann. Neuron 35:935-49 2002-10-09[6]
- Structural rearrangements in single ion channels detected optically in living cells. AloisSonnleitner, Lidia M Mannuzzu, Susumu Terakawa, Ehud Y Isacoff. Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 99:12759-64 2002-09-12 [7]
- Independence and Cooperativity in Rearrangements of a Potassium Channel Voltage Sensor Revealed by Single Subunit Fluorescence[8]
- Increased Red Cell Calcium, Decreased Calcium Adenosine Triphosphatase, and Altered Membrane Proteins During Fava Bean Hemolysis in Glucose-6-Phosphate Dehydrogenase-Deficient (Mediterranean Variant) Individuals, By Franco Turrini, Anna Naitana, Lidia Mannuzzu, Gianpiero Pescarmona, and Paolo Arese[9]
- Estimate of the number of urea transport sites in erythrocyte ghosts using a hydrophobic mercurial[10]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Russell Peter J.։ Biology: The Dynamic Science, Volume 1 w/ PAC։ Cengage Learning։ ISBN 111179555X
- ↑ Brownlee Christen (2006)։ «Gateways to Collaboration»։ ACS Chemical Biology 1 (1): 10–13
- ↑ Sonnleitner Alois, Mannuzzu Lidia M., Terakawa Susumu, Isacoff Ehud Y.։ «Structural rearrangements in single ion channels detected optically in living cells»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 99 (20): 12759–12764։ ISSN 0027-8424։ PMID 12228726։ doi:10.1073/pnas.192261499
- ↑ Glauner K. S., Mannuzzu L. M., Gandhi C. S., Isacoff E. Y. (1999-12)։ «Spectroscopic mapping of voltage sensor movement in the Shaker potassium channel»։ Nature (անգլերեն) 402 (6763): 813–817։ ISSN 0028-0836։ doi:10.1038/45561
- ↑ «MANNUZZU LIDIA»։ Necrologie։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2019-04-07-ին
- ↑ Cell.com, Neuron, Volume 35, Issue 5, p935–949, 29 August 2002
- ↑ «Pubmed 12228726»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2016-11-04-ին։ արտագրուած է՝ 2018-08-18
- ↑ Mannuzzu LM, Isacoff EY։ «Independence and cooperativity in rearrangements of a potassium channel voltage sensor revealed by single subunit fluorescence»։ J Gen Physiol 115 (3): 257–68։ PMC 2217208։ PMID 10694254։ doi:10.1085/jgp.115.3.257
- ↑ Blood journal
- ↑ The Journal of Membrane Biology, April 1993, Volume 133, Issue 1, pp 85–97