Կապրիէլա Պեսանցոնի
Կապրիէլա Պեսանցոնի (20 Սեպտեմբեր 1890[2], Հռոմ, Իտալիա[2] - 8 Յուլիս 1962[1][2], Հռոմ, Իտալիա[1][2]), իտալացի օփերային երգչուհի, մեցցօ սոփրանօ եւ քոնթրալթօ։
Կապրիէլա Պեսանցոնի |
---|
Վաղ կեանք
ԽմբագրելԾնած է Հռոմ եւ կրթութիւն ստացեր սուրբ Ցեցիլիայի անուան ազգային ակադեմիոյ մէջ[3]։
Ասպարէզ
Խմբագրել1911 թուականին զուգերգով հանդէս եկեր է Իտալիայի Վիթերպօ քաղաքին մէջ, իսկ 1918 թուականէն Պուենոս Այրեսի Քոլոն թատրոնի աստղն էր եւ կանոնաւորապէս հանդէս կու գար նաեւ հարաւամերիկեան այլ քաղաքներու մէջ, յատկապէս՝ Ռիօ Տէ Ժանէյրօ մէջ։
ԱՄՆ-ի մէջ զուգերգը տեղի ունեցեր է 1919 թուականին, երբ Ամներիսի դերերգով հանդէս եկած է «Աիտա» օփերայի մէջ Քլաուտիա Մուցիոյի, Ջովաննի Մարթինելլիի եւ Ռենաթօ Զանելլիի հետ։ Նոյն համերգաշրջանին Մեթրոփոլիթէն օփերայի մէջ երգեր է Էնրիքօ Քարուզոյի հետ «Սամսոն եւ Տալիլա» ու «Ճակատագրի ուժը» օփերաներու բեմադրութիւններու մէջ[4]։ 1920 թուականին Հաւանայի մէջ միասին կը կատարէին «Աիտա» օփերան, երբ վերջին հատուածի երկրորդ արարի ժամանակ դահլիճին մէջ ռումբ պայթեր է[3]։
1935 թուականին հեռացեր է Քոլոն թատրոնէն, 1939 թուականին հրաժեշտի համերգ կազմակերպեր Հռոմի մէջ՝ Քարաքալլայի բաղնիքներու մէջ երգելով Քարմէն։ Ամերիկեան «Victor»[5] ձայնագրման տաղաւարի հետ քանի մը ձայնագրութիւններ կատարած է, 1916 թուականին նկարահանուեր իտալական «Stefania» համր շարժապատկերի մէջ։ Պրազիլիոյ մէջ ամուսնութեան ընթացքին դասաւանդեր է երիտասարդ երգիչներու, իսկ կեանքի վերջին տարիներուն Հռոմի մէջ վոքալի դասեր տուեր է։
Թենօր Ջաքոմօ Լաուրի-Վոլփին իր «Voci parallele» գիրքին մէջ յիշատակեր է Պեսանցոնիին որպէս իր ասպարէզի ընթացքին իրեն հանդիպած երեք իրական քոնթրալթոներէն մէկը (միւս երկուքը Մարկարեթ Մաթցենաուերն ու Մաթիլտա Պլանքօ Սատունն էին)[6]։
Անձնական կեանք
ԽմբագրելԴաշնակահար Արթուր Ռուպինշթէյնի հետ սիրային յարաբերութիւններու մէջ եղեր է 1918 թուականին, երբ երկուքն ալ կ՛աշխատէին Մատրիտի, Պուէնոս Այրեսի եւ Նիւ Եորքի մէջ[7]։։ 1925 թուականին ամուսնացեր է Պրազիլիացի արդիւնաբերող Էնրիքէ Լէյժի հետ։ Զոյգը ապրեր է Ռիօ Տէ Ժանէյրօ մէջ․ անոնց շքեղ առանձնատունն ու այգիները այժմ յայտնի են որպէս «Փարք Լէյժ» ու հանրային զբօսայգի են։ Պեսանցոնին այրիացել է 1941 թուկանին, կրկին ամուսնացեր 1956 թուականին։ Մահացեր է Իտալիա 74 տարեկանին 1962 թուականին[8]։ Յուղարկաւորուեր է Քարմէնի հագուստներով[9]։
Ծանօթգրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 http://forgottenoperasingers.blogspot.com/2016/07/gabriella-besanzoni-mezzo-soprano-roma.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lanfranchi A. Dizionario Biografico degli Italiani — 1967. — Vol. 9.
- ↑ 3,0 3,1 Richard P. Connell, Liner Notes Archived 2021-01-23 at the Wayback Machine., Jose Mojica - Tenor; Gabriella Besanzoni - Alto, ArkivMusic.
- ↑ "Samson and Dalila" Musical America (December 20, 1919): 4.
- ↑ "Gabriella Besanzoni (vocalist: contralto)" Discography of American Historical Recordings (UC Santa Barbara Library).
- ↑ Cited Lua error in package.lua at line 80: module 'Module:Language/data/iana variants' not found. in Celletti, Rodolfo, La grana della voce. Opere, direttori e cantanti (2nd edition), Rome, Baldini & Castoldi, 2000, p. 245, 88-80-89-781-0
- ↑ Harvey Sachs, Rubinstein: A Life (Grove Press 1995): 170-172. 9780802115799
- ↑ "Gabriella Besanzoni" The News-Messenger (July 10, 1962): 2. via Newspapers.comԿաղապար:Open access
- ↑ Victoria Etnier Villamil, "O ma Carmen": Bizet's Fateful Gypsy in Portrayals from 1875 to the Present (McFarland 2017): 97. 9781476663241
Արտաքին յղումներ
Խմբագրել- Gabriella Besanzoni's page on CantabileSubito.de, with biographical notes, sound clips, and many photographs.