Կիկերոն
Մարքուս Թուլիուս Կիկերոն (լատ.՝ Marcus Tullius Cicerō, 3 Յունուար ՔԱ106[1][2][3][…], Արպինո, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ[4] - 7 Դեկտեմբեր ՔԱ43[2][3][5], Ֆորմիա, Հռոմէական Իտալիա, Հին Հռոմ[6]), հին հռոմեական քաղաքական գործիչ եւ փիլիսոփայ, նշանաւոր հռետոր։
Կիկերոնը ծնած է հեծեալներու դասին (Հին Հռոմի մէջ) պատկանող ընտանիքի մէջ, Արբինէ կոչուած ոչ մեծ քաղաքի մէջ, որ կը գտնուի Հռոմէն հարաւ-արեւելք 100 Քիլոմեթրէն նուազ հեռաւորութեան վրայ մը։ Երբ լրացաւ ապագայ հռետորի 15 ամեակը, անոր հայրը, որ կ'երազէր իր երկու տղաներուն՝ Մարքին եւ Կուինտոսին, տեսնել քաղաքական ասպարէզին մէջ, ընտանիքով տեղափոխուեցաւ Հռոմ, որպէսզի զաւակներուն համար ապահովէ լաւ կրթութիւն։
Փափաքելով դառնալ դատական հռետոր՝ երիտասարդ Մարկոսը կ'ուսումնասիրէ յունական գրագէտներու ստեղծագործութիւնները, կը հետաքրքրուէր յունական գրականութեամբ, կը դասաւանդէր յունական ճարտասանութիւն հանրայայտ հռետորներու մօտ, ինչպէս նաեւ կը լսէր եւ կը մեկնաբանէր հանրայայտ հաւաքավայր՝ Պուբլիոս Սլուպիցիոս Ռուֆոսի ամպիոնէն, ելոյթ ունեցողներուն։
Հռետորը պետք է իմանար հռոմէական օրէնքը, եւ Կիկերոնը կը սորվէր այն ժամանակուան հանրայայտ իրաւաբան Մուցիոս Կուինտոս Սցեվոլայի (հիւպատոս Ք.ա. 95 թ.): Հրաշալի տիրապետելով յունարէնին Կիկերոնը ծանօթացաւ յունական փիլիսոփայութեանը։
Ք.ա. 63 թ. զբաղեցնելով հիւպատոսի պաշտօնը՝ բացայայտած է Կատիլինայի դաւադրութիւնը եւ սպանած անոր դաւակիցներուն։ Քաղաքացիական պատերազմներուն մէջ հարած է նախ Պոմպէոսի կուսակցութեանը, բայց վերջինիս սպանութենէն յետոյ հաշտուած Կեսարի հետ։
Վերջինիս մահէն յետոյ ուժգնօրէն հակառակած է Մարկոս Անդոնիոսին՝ պաշտպանելով Կեսարի զարմիկ Օկտավիանոսին (ապագա Օկտավիանոս Օգոստոս կայսեր)։ Անդոնիոսի եւ Օկտավիանոսի հաշտուելէ եւ անոնց կողմէն Երկրորդ եռապետութիւն կազմելէ յետոյ՝ եռապետներու հրամանով սպանուած է։
Գագաթնակէտին հասցուցած է լատինական պերճախօսական արուեստը։ Անոր ատենախօսութիւններն ու ճառերը օրինակ ծառայած են հետագայ դարերու լատինական եւ եւրոպական ամբողջ հռետորական արուեստին համար։ Պահպանուած է անոր նամակներու մեծ մասը, որոնց միջոցով կարելի եղած է պատկերացոււմ մը կազմել Ք.ա. I դարու կէսերու հռոմէական քաղաքական պատմութեան որոշ դրուագներու վերաբերեալ։
Անոր ճառերուն մէջ՝ «Ընդդեմ Գ. Վեռեսի» (70 թ.), «Ի պաշտպանութիւն Մանիլիոսի օրինագծի» (68 թ.), «Հարդարացում Պ.Սեստիոսի» (56 թ.) պահպանած են կարեւոր փաստեր եւ արժէքաւոր բնորոշումներ ու գնահատականներ, որոնք ցոյց կու տան, որ Կիկերոն արեւելեան իրադարձութիւններու, Հայոց Տիգրան Մեծ արքայի քաղաքականութեան խորաթափանց դիտող էր։ Կիկերոնը Տիգրան Մեծի ժամանակակիցներէն միակն է, որու վկայութիւնները անոր մասին պահպանուած են։
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 Merkedager: fødselsdager, stiftelsesdatoer, begivenheter — Օսլո: Biblioteksentralen, 1989. — ISBN 82-7022-061-2
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Любкер Ф. Tullii // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1418–1426.
- ↑ 4,0 4,1 4,2 Ф. Зелинский Цицерон, Марк Туллий // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVIII. — С. 254–274.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Brozović D., Ladan T. Hrvatska enciklopedija — LZMK, 1999. — 9272 է.
- ↑ 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118520814 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 7,0 7,1 Thomas Robert Shannon Broughton The Magistrates of the Roman Republic — Society for Classical Studies, 1951. — ISBN 0-89130-812-1, 0-89130-811-3
- ↑ Любкер Ф. Terentii // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1354–1357.
- ↑ 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 Digital Prosopography of the Roman Republic
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 10,4 10,5 http://www.strachan.dk/family/tullius.htm
- ↑ Публилий // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1898. — Т. XXVа. — С. 745–746.
- ↑ Любкер Ф. Publilii // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1129.
- ↑ А. Пр. Туллия // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXIV. — С. 41–42.
Աղբիւրներ
Խմբագրել- Ռուբէն Մանասերեան, «Տիգրան Մեծ, Հայաստանի պայքարը Հռոմի եւ Պարթեւստանի դէմ», Երեւան, 1987։
Արտաքին յղումներ
Խմբագրել- Կիկերոն. Ծերութեան մասին (De Senectute) (յօդուած)