Կոմիտասի Անուան Զբօսայգի
Կոմիտասի անուան զբոսայգի եւ պանթէոն, զբօսայգի Երեւանի Արշակունեաց պողոտայի երկայնքով:
Պատմութիւն
ԽմբագրելՄինչեւ 1930-ականներու կէսերը զբօսայգիի տարածքը եղած է հին գերեզմանատուն, որ տեղացիները կոչած են «Մլեր»։ Պահպանուած է հնագոյն գերեզմանատան կրաշաղախ պարսպէն հատուած մը։
1930-ականներուն Երեւանի քաղխորհուրդի գործկոմի որոշմամբ գերեզմանատունը փակուած է եւ ամայի տարածքի մէջ հիմնադրուած է զբօսայգի։ Այգիի մէկ անկիւնը Աղասի Խանջեանի նախաձեռնութեամբ վերածուած է գրականութեան եւ արուեստի գործիչներու գերեզմանատան։ Երկար տարիներ պանթէոնի տարածքը անուշադրութեան մատնուած է։ 1969-ին Ստեփան եւ Ռուզան Քիւրքչեաններու հովանաւորութեամբ կառուցուած են տուֆակերտ, քանդակազարդ հիւսիսային պատն ու միջնապատը, որմէ ետք կատարուած են մասնակի նորոգումներ։ Պանթէոնը հիմնանորոգուած է 2005-ին[1]:
Այգիի տարածքին կը գտնուին՝
- Կոմիտասի անուան պանթէոնը
- Ֆիտայական շարժման «Զօրավար Անդրանիկ» թանգարանը
- Շուշանիկ Կուրղինեանի գերեզմանը
- Կոմիտասի թանգարան-ինստիտուտը
- Շենգաւիթ վարչական շրջանի ընդհանուր իրաւասութեան դատարան
- Յուշարձան՝ նուիրուած ՀՕՄ-ի 100-ամեակին
- 2011-2013 թթ. այգիի տարածքիին գործած է «Նէմօ» տելֆինարիումը[2][3]
Պատկերասրահ
Խմբագրել-
Այգիի մուտքը Արշակունեաց պողոտայէն
-
Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
-
Շենգաւիթ վարչական շրջանի ընդհանուր իրաւասութեան դատարան
Տես նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «yerevan.am | Պաշտոնական կայք | Զբոսայգիներ»։ www.yerevan.am։ արտագրուած է՝ 2018-08-05
- ↑ «Դելֆինարիումը հեռանում է Հայաստանից»։ «Ազատ Եւրոպա/Ազատություն» ռադիոկայան (հայերեն)։ արտագրուած է՝ 2018-08-05
- ↑ «Կոմիտասի անվան զբոսայգին կվերականգնվի. Երևանում կկառուցվի առաջին դելֆինարիումը - Հետք - Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ» (հայերեն)