Կոմիտասի թանգարան-ինստիտուտ


Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2015-ին ստեղծուած թանգարան է Հայաստանի մայրաքաղաք Երեւանի մէջ։ Թանգարան-ինստիտուտը միտուած է կոմիտասագիտութեան զարգացման, Կոմիտասի ստեղծագործական ժառանգութեան հետազօտման եւ հանրահռչակման։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտ
Տեսակ հուշային թանգարան?
Երկիր  Հայաստան
Տեղագրութիւն Երեւան
Հասցէ Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց պող., 28 շենք0023
Հիմնադրուած է 2015
40°10′N 44°30′E / 40.16°N 44.5°E / 40.16; 44.5
Կայքէջ komitasmuseum.am
Քարտէս
Քարտէս

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը տեղի ունեցած է 29 Յունուար 2015-ին: Թանգարանը կը գտնուի Երեւանի Կոմիտասի անուան զբօսայգիի հարակից տարածքին մէջ։ Կառուցուած է նախկին մշակոյթի պալատի հիման վրայ, որ 1949-ին նախագծած է ճարտարապետ Կորիւն Յակոբեանը: Նորաստեղծ կառոյցի ճարտարապետը Արթուր Մեսչեանն է: Ցուցադրութեան հեղինակը եւ համադրողը Վարդան Կարապետեանն է, նկարիչ-ձեւաւորողը՝ Ալպերտօ Տորսելլոն: Ծրագիրը իրականացուցած է Թանգարաններու միջազգային խորհրդի (ICOM) Հայաստանի ազգային կոմիտէն։ Ֆինանսական ծախսերը հոգացեր են «Փիւնիկ» մարդկային ռեսուրսներու զարգացման համահայկական եւ «Լոյս» հիմնադրամները[1]:

Թանգարան

Խմբագրել

Հիմնադրուած է 24 Յուլիս 2014-ին ՀՀ Կառավարութեան որոշմամբ՝ որպէս «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առեւտրային կազմակերպութիւն[2]։

Կառուցուած է Երեւանի Կոմիտասի անուան զբոսայգիին մէջ գտնուող նախկին մշակոյթի պալատի հիման վրայ։ Ֆինանսական ծախսերը հոգացեր են «Փիւնիկ» մարդկային ռեսուրսներու զարգացման համահայկական եւ «Լոյս» հիմնադրամները։ Թանգարանի նախագիծի հեղինակն ու ճարտարապետն է Արթուր Մեսչեանը։ Բացուած է 29 Յունուար 2015-ին[3]։

Թանգարան-ինստիտուտը ունի համերգասրահ, մշտական ցուցադրութիւն եւ ժամանակաւոր ցուցահանդէսներու հնարաւորութիւն։ Կառոյցի շրջանակին մէջ կը գործեն գիտահետազօտական կեդրոն, երաժշտական արուեստանոց, գրադարան, հրատարակչութիւն։ Ցուցադրութեան կազմակերպման համար թանգարանային առարկաներ յանձնուած են Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի թանգարանի, Հայաստանի ազգային պատկերասրահի եւ Հայաստանի Ազգային գրադարանի հաւաքածուներից։

Կոմիտասի կեանքն ու գործունէութիւնը, երաժշտական տեսական եւ հոգեւոր գործունէութիւնը, ինչպէս նաեւ բանահաւաքչական հարուստ ժառանգութիւնը ամփոփուած են թանգարանի ութ սրահներու մշտական ցուցադրութեան մէջ։ Ցուցադրութեան հեղինակն ու համադրողը Վարդան Կարապետեանն է, ձեւաւորող–նկարիչը՝ Ալպերտօ Տորսելլոն։ Ծրագիրը իրականացուցած է Թանգարաններու միջազգային խորհուրդի (ԻԿՕՄ) (անգլ.՝ The International Council of Museums (ICOM)) Հայաստանի ազգային կոմիտէն։

Սրահներ

 
Կոմիտասի ստորագրութիւնը
  • Առաջին սրահ՝ «Ժամանակագրութիւն» սրահին մէջ ներկայացուած է Կոմիտասի կենսագրութիւնը եւ Կոմիտասի կեանքի համառօտ ժամանակագրութիւնը, որուն զուգահեռ տրուած է նաեւ եւրոպական երաժշտական մշակոյթի տարեգրութիւնը։
  • Երկրորդ սրահ՝ «Կոմիտասը եւ իր ժամանակակիցները» սրահին մէջ քարտէսագրուած են բոլոր այն ճանապարհները, որոնցմով անցած է Կոմիտասը, եւ ցուցադրուած այն անձանց լուսանկարները, որոնք ժամանակի գիտական միտքն ու հոգեւոր արժէքները կրող անհատականութիւններ էին եւ իրենց կարեւոր դերը ունեցած են արուեստագէտի կեանքի տարբեր ժամանակափուլերուն:
  • Երրորդ սրահ՝ «Կոմիտասի միտքը» սրահին մէջ ներկայացուած են Կոմիտասի աշխատութիւնները, անձնական օգտագործման իրերը, վկայականները։
  • Չորրորդ սրահ՝ «Կոմիտասի բանահաւաքչական գործունէութիւնը» սրահին մէջ գեղանկարչական գործերու եւ այլ նմուշներու միջոցով պատկերուած է այն միջավայրը, որտեղ կը ձեւաւորուի երաժշտական ժողովրդական բանահիւսութիւնը եւ անոր գրառման ընթացքը:
  • Հինգերորդ սրահ՝«Կոմպոզիտոր Կոմիտասը» սրահը կը ներկայացնէ Կոմիտասի ստեղծագործական կերպարը։ Ցուցադրուած են անոր ստեղծագործութեան ձեռագիր եւ հրատարակուած նմուշներ, «Անուշ» օփերայի նախագիծը եւ այլն:
  • Վեցերորդ սրահ՝ «Կոմիտասը եւ հոգեւոր երաժշտութիւնը» սրահին մէջ ներկայացուած է Կոմիտասի հոգեւոր ժանրի ստեղծագործութիւնները եւ էջեր հայ եկեղեցական երաժշտութեան նուիրուած ուսումնասիրութիւններէն:
 
Կոմիտասի գրչակալը (նուէր երկրպագուներէն, 1908)։ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․ Ս․ Օ․ Տ․Տ․ Գարեգին Բ-ի նուէրը Կոմիտասի թանգարան-ինստիտուտին
  • Եօթերորդ սրահ՝ «Կոմիտասի ելոյթները» սրահին մէջ ներկայացուած է մեծ երգահանի, որպէս հայ երգի քարոզչի գործունէութիւնը՝ համերգներն ու դասախօսութիւնները եւ անոնց ազդագրերը, ծրագրերը, տոմսերը եւ այլն, որոնցմով հանդէս եկած է Փարիզի, Լոզանի, Ալեքսանտրիայի, Թիֆլիսի, Կոստանդնուպոլսոյ մէջ եւ այլուր։
  • «Կոմիտասէն յետոյ» սրահին մէջ, որտեղ եւ գրաֆիկայի միջոցով:
  • Ութերորդ սրահ՝ «Կոմիտասէն ետք». այստեղ Կոմիտասի կերպարը ցուցադրուած է քանդակագործութեան միջոցով, նաեւ շարժանկարի ժապաւէնի նման կ՛անցնի Կոմիտասի կեանքը։ Կեանքն անցաւ, բայց գործը մնաց… [4]

Թանգարանի մշտական ցուցադրութիւնը կ՛աւարտի այս սրահով:

Ժամանակաւոր ցուցադրութիւններու սրահին մէջ պարբերաբար կը կազմակերպուին արուեստի տարբեր ճիւղերուն առնչուող ցուցադրութիւններ (երաժշտութիւն, լուսանկարչութիւն, գեղանկարչութիւն, կրաֆիկա, դեկորատիւ-կիրառական արուեստ եւ այլն)[5][6][7][8][9][10]։

Բացում

Խմբագրել

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը բացուած է 29 Յունուար 2015-ին։ Նորաբաց թանգարանի համերգային դահլիճին մէջ բացման կապակցութեամբ տեղի ունեցած է հանդիսաւոր արարողութիւն[11]։ Թանգարան-ինստիտուտի բացման Հայաստանի Հանրապետութեան նախագահ Սերժ Սարգիսեանը պետական յանձնաժողովի անդամներու եւ հիւրերու հետ այցելած է Կոմիտասի անուան պանթէոն, ծաղիկներ դրած Կոմիտաս Վարդապետի շիրիմին։ Բացման կապակցութեամբ ՀՀ Նախագահը պատուաւոր հիւրերու գիրքին մէջ գրառում առած է՝

  Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հայ ժողովուրդի միասնութեան եւ վերածնունդի խորհրդանիշն է։ Կոմիտաս վարդապետը միաւորեց հոգեւորը եւ աշխարհիկը, ազնուականը եւ գեղջկականը, արեւմտահայկականը եւ արեւելահայկականը՝ ապացուցելով, թէ որքան արհեստական եղած են այդ եւ բազում այլ բաժանարար գծերը։ Անով իսկ ան դարձաւ ցեղասպանութիւնը վերապրած հայ ժողովուրդի նոր ընթացքի ռահվիրան ու երաշխաւորը՝ վեր հանելով եւ մեզ հասցնելով ահռելի քաղաքակրթական շերտ մը։ Ուրախ եմ, որ այս թանգարանի շնորհիւ Կոմիտասի անօրինակ ժառանգութիւնը այժմ կարող է համակարգուած ուսումնասիրութեան եւ լայն տարածման առարկայ դառնալ ինչպէս Հայաստանի մէջ, այդպէս ալ աշխարհով մէկ։ Կոմիտասը մեր մշակութային կեանքի մասնակիցն է, ով կը շարունակէ մեզ ուղղորդել արդէն երրորդ հազարամեակի բարդ քառուղիներուն։ Կոմիտասի անուան թանգարան-ինստիտուտի բացումը կարեւոր իրադարձութիւն է մեր երկրի ու մեր ժողովուրդի համար։
- Սերժ Սարգսեան
 


Նորաբաց թանգարանի համերգային դահլիճին մէջ բացման կապակցութեամբ տեղի ունեցած է հանդիսաւոր արարողութիւն եւ համերգ[3]։

Գիտահետազօտական կեդրոն

Խմբագրել

Կոմիտասի թանգարան-ինստիտուտին մէջ գործող գիտահետազօտական կեդրոնը նպատակ ունի հանգամանօրէն եւ համակարգուած հետազօտել Կոմիտասի կեանքն ու գործունէութիւնը, Կոմիտասին վերաբերող արխիւային նիւթերը: Կը կարեւորուի հայ հոգեւոր երաժշտութեան տարբեր ճիւղերու ու դպրոցներու պատմական եւ տեսական խնդիրներու ուսումնասիրութիւնը` ըստ Կոմիտասի գիտական սկզբունքներուն:

Գիտական աշխատանքներ կը կատարուին հետեւեալ ոլորտներուն մէջ.

  • Կոմիտասի արխիւ
  • Կոմիտասի բանահաւաքչական, երաժշտագիտական եւ ստեղծագործական ժառանգութիւն
  • Հայ հոգեւոր երգարուեստի Ութձայն համակարգ
  • «Սասունցի Դաւիթ» էպոսի երգուող հատուածներ եւ այլն[12]

Հրատարակչութիւն

Խմբագրել

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը կը հրատարակէ գիտական աշխատութիւններ, ժամանակաւոր ցուցադրութիւններու սրահին մէջ կազմակերպուած ցուցադրութիւններու պատկերագիրքեր եւ գիտական յօդուածներու ժողովածուներ[12][13][14]:

Հրատարակութիւններ

Խմբագրել
  • Կոմիտասը եւ միջնադարեան երաժշտական մշակոյթը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Ա, պատասխանատու խմբագիր՝ Տ. Շախկուլեան, Երեւան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարկչութիւն, 2016:
  • Կոմիտասը եւ աւանդական երաժշտական մշակոյթը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տարեգիրք, հատոր Բ, պատասխանատու խմբագիր՝ Տ. Շախկուլեան, Երեւան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչութիւն, 2017:
  • Հնչիւն եւ լռութիւն. երաժիշտը եւ նուագարանը դարերի հոլովոյթում, գիտական յօդուածներ եւ պատկերագիրք, պատասխանաու խմբագիր՝ Հ. Պիկիչեան, ցուցադրութեան համադրող՝ Ն. Խաչատուրեան, Երեւան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչութիւն, 2017:
  • Կուտինայի հայկական հախճապակու արուեստը, խմբագիր՝ Ն. Խաչատուրեան. Երեւան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչութիւն, 2016:
  • Ծառերի յիշողութիւն. Քեթրին Քուք, ցուցադրութեան պատկերագիրք, համադրող՝ Ն. Խաչատուրեան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, 2016:
  • Գոյնէն անդին. Ռուբէն Նաճարեան, խմբագիր Ն. Խաչատուրեան, Երեւան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչութիւն, 2017:
  • Հասկաքաղ. Միհրան Թումաճան (1890-1973), ցուցադրութեան պատկերագիրք եւ գիտական յօդուածներ, ցուցադրութեան համադրող՝ Ն. Խաչատուրեան, խմբագիր՝ Գ. Ամիրաղեան, Երեւան, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հրատարակչութիւն, 2018:

Երաժշտական գրադարան

Խմբագրել

2017-էն Կոմիտասի թանգարան-ինստիտուտէն ներս կը գործէ երաժշտական գրադարանը (նախապէս որպէս առանձին կառոյց՝ Երաժշտագիտական գրադարան): Այստեղ առկայ է նոթային եւ երաժշտական-մասնագիտական բազմաժանր գրականութիւն, ինչպէս նաեւ հայկական եւ համաշխարհային երաժշտութեան բազմաթիւ ձայնապնակներ:

Պատկերասրահ

Խմբագրել

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. Տաթեւիկ Շախկուլյան, «Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հիմնադրումը քառորդդարյա պետությունում», Հայոց նորագույն պետականության քառորդ դարը, Երեւան, ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատ., 2017, էջ 149-155
  2. «Կառավարության որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am 
  3. 3,0 3,1 https://168.am/2015/01/29/450191.html 
  4. «Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացմանը - Մամլո հաղորդագրություններ - Լրատվություն - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ [permanent dead link]
  5. [[www.panorama.am/am/news/2017/04/08/«Հնչյուն-եւ-լռություն-Երաժիշտը-եւ-նվագարանը-դարերի-հոլովույթում»/1758477 «Հնչյուն եւ լռություն. Երաժիշտը եւ նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում] [www.panorama.am/am/news/2017/04/08/«Հնչյուն-եւ-լռություն-Երաժիշտը-եւ-նվագարանը-դարերի-հոլովույթում»/1758477 «Հնչյուն եւ լռություն. Երաժիշտը եւ նվագարանը դարերի հոլովույթում» ցուցադրությունը՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում]] 
  6. ««Գոյնէն անդին». Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նոր ցուցադրություն է բացվել»։ armenpress.am 
  7. ««Ծառերի հիշողություն» | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»։ komitasmuseum.am 
  8. ««Հնչյուն եւ լռություն» | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»։ komitasmuseum.am 
  9. ««Կուտինայի հայկական հախճապակու արվեստը» | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»։ komitasmuseum.am 
  10. ««Գոյնէն անդին» | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»։ komitasmuseum.am 
  11. https://www.aravot.am/2015/01/29/536868/ 
  12. 12,0 12,1 «ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ | Կոմիտասի թանգարան-ինստիտուտ»։ komitasmuseum.am 
  13. ShoghakatTVcompany (2018-02-25), «Կոմիտասը եւ ավանդական երաժշտական մշակույթը» տարեգրքի շնորհանես Կոմիտասի թանգարանում, https://www.youtube.com/watch?v=ZverZcSspH4, վերցված է 2018-08-05 
  14. http://komitasmuseum.am/wp-content/uploads/2015/03/%D5%8F%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%AB%D6%80%D6%84-%D4%B1.pdf%20%D4%BF%D5%B8%D5%B4%D5%AB%D5%BF%D5%A1%D5%BD%D5%AB%20%D5%A9%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6-%D5%AB%D5%B6%D5%BD%D5%BF%D5%AB%D5%BF%D5%B8%D6%82%D5%BF%D5%AB%20%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%A3%D5%AB%D6%80%D6%84,%20%D4%B5%D6%80%D6%87%D5%A1%D5%B6,%202016  [permanent dead link]

Արտաքին յղումներ

Խմբագրել