Կրեմի Բերդ
Կրեմի Բերդ (վրաց.՝ გრემი), 16-րդ դարի ճարտարապետական յուշարձան։ Կը գտնուի Վրաստանի Կախեթի մարզին մէջ։ Ժամանակին ծաղկուն Կրեմի քաղաքէն կը պահպանեն միայն բերդն ու Հրեշտակապետներու եկեղեցին[1]: Ճարտարապետական համալիրը տեղակայուած է համանուն գիւղէն արեւելք՝ Ղուարել քաղաքի մօտ՝ Վրաստանի մայրաքաղաք Թիֆլիսէն 175 քմ դէպի արեւելք։
Պատմութիւն
ԽմբագրելԿրեմի քաղաքը կ՛ըլլայ Կախեթի թագաւորութեան մայրաքաղաքը 16-17-րդ դարերուն: Քաղաքին մէջ կ՛ապրին մեծ թիւով հայեր։ XVII դարի երեսնական թուականներուն որպէս դեսպան քաղաք կ՛ուգայ Վեօտօր Վոլկոնսկին, որ կը յիշատակուի, որ քաղաքին մէջ կայ հայկական եկեղեցի, հայկական պալատ քարէ պարիսպով, որտեղ կայ եւս մէկ հայկական եկեղեցի։ Այդ եկեղեցւոյ բացումէն ետք, քաղաքին մէջ կը բացուին մինչեւ 10 հայկական եկեղեցիներ[2]: Կախեթի Լեւան թագաւորին կողմէն հիմնադրուած մայրաքաղաքը կ՛ըլլայ թագաւորական նստավայրը ու առեւտրական քաղաք Մետաքսի ճանապարհի վրայ մինչ 1615 թուականը, երբ քաղաքը հողին հաւասարեցուցին շահ Աբաս I-ի զորքերը։ Այդ ժամանակէն ի վեր քաղաքն այլեւս երբէք չ՛ուերականգնեց իր նախկին փառքը եւ XVII դարի կէսերուն Կախեթի արքաները իրենց մայրաքաղաքը տեղափոխեցին Թելաւ:
Քաղաքը ենթադրաբար կը գրաւէ 40 հեքթար տարածք եւ բաժանուած է երեք հիմնական մասերու՝ Հրեշտակապետներու եկեղեցին, թագաւորական պալատ եւ առեւտրական թաղամաս։ Այդ տարածքին մէջ հնէաբանական համակարգուած ուսումնասիրութիւններ կը անցկացրեն Ա. Մամուլաշուիլին ու Պ. Զաքարայան 1939-1949 եւ 1963-1967 թուականներուն։
2007 թուականին կ՛առաջարկուի Կրեմի բերդը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգութեան ցանկին մէջ։
Ճարտարապետութիւն
ԽմբագրելՀրեշտակապետներու եկեղեցական համալիրը տեղակայուած է բլուրի մը վրայ եւ կազմուած է Միքայէլ ու Գաբրիէլ հրեշտակապետներու եկեղեցուոյ, զանգակատունին, եռահարկ շինութիւնի ու գինիի մառանին (մարանի) մէջ։ Եկեղեցական համալիրը շրջապատուած է պարիսպով, որ ունի աշտարակներ ու հրակնատներ: Պահպանուած են դէպի գետը տանող գաղտնի գետնուղիին մնացորդները։
Հրեշտակապետներու եկեղեցին կառուցուած է Կախեթի Լեւան թագաւորին հրամանով 1565 թուականին: Որմնանկարները կատարուած են 1577 թուականին: Եկեղեցին քարէ խաչաձեւ գմբեթաւոր տաճառ է։ Կառուցուած է վրացական աւանդութիւններով՝ ներառելով իրանական ճարտարապետական ոճի որոշ տարրեր[3]: Կառոյցը ունի երեք մուտք՝ հիմնական արեւմտեանը ու երկու կողմնային՝ հիւսիսային ու հարաւային։ Գմբեթը կը հենուի խորանի աբսիդներու ու երկու սիւներու վրայ։ Գմբեթը ունի կամարագոտի ու ութ նեղ պատուհաններ։ Ճակատամասը բաժնուած է երեք կամարաձեւ բաժիններու։
Եկեղեցւոյ զանգակատունը կը ցուցադրուին քանի մը հնէաբանական գտածոներ եւ XVI դարի թնդանոթ։ Պատերը զարդարուած են Կախեթի թագաւորներու դիմանկարներով, որոնք կը պատկանին վրացի ժամանակակէն նկարիչ Լեւան Չոգոշւիլիի վրձինին (1985)[4]:
Գրականութիւն
Խմբագրել- Греми // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
- Rosen, Roger. Georgia: A Sovereign Country of the Caucasus. Odyssey Publications: Hong Kong, 1999. ISBN 962-217-748-4
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Греми // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
- ↑ Кавказский этнографический сборник - Том 6 - Страница 264 / Изд-во Академии наук СССР, 1976Բնագիր (ռուս.)
Так, Волконский в 30-х годах XVII в. называет в Греми армянскую церковь, армянский двор с каменной оградой, за которой находилась другая церковь. Около Греми и царского двора Теймураза, по данным того же Волконского, имелось до 10 армянских церквей
- ↑ Каха Кхимшиашвили, Краткая история грузинской архитектуры Archived 2004-08-19 at the Wayback Machine. (անգլերէն)
- ↑ Музей в Греми Archived 2011-07-26 at the Wayback Machine.. Грузинское Министерство культуры, спорта и охраны памятников Կաղապար:Ref-ka
Արտաքին յղումներ
ԽմբագրելԿրեմի Բերդ էջը Ուիքիպահեստին մէջ |