Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն
Հայաստանի Հանրապետութեան Կառավարութիւն, Կառավարութիւնը գործադիր իշխանութեան բարձրագոյն մարմինն է:
Ըստ ՀՀ Սահմանադրութեան 146-րդ յօդուածի՝ կառավարութիւնը իր ծրագրի հիման վրայ կը մշակէ եւ կ՛իրականացնէ պետութեան ներքին եւ արտաքին քաղաքականութիւնը, կ՛իրականացնէ պետական կառավարման համակարգի մարմիններու ընդհանուր ղեկավարումը: Կառավարութեան լիազօրութիւնները կը սահմանուին Սահմանադրութեամբ եւ օրէնքներով: Կառավարութեան իրաւասութեան ենթակայ են գործադիր իշխանութեան վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահուած չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններու:
Ըստ ՀՀ Սահմանադրութեան 147-րդ յօդուածի՝ կառավարութիւնը կազմուած է վարչապետէ, փոխվարչապետներէ եւ նախարարներէ:
Հանրապետութեան նախագահը կը նշանակէ վարչապետ խորհրդարանական մեծամասնութեան ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները կը նշանակուին Հանրապետութեան նախագահի կողմէ՝ վարչապետի առաջարկութեամբ:
Իբրեւ կառավարութեան ղեկավար՝ վարչապետը Կառավարութեան ծրագրի շրջանակներուն մէջ կ՛որոշէ Կառավարութեան քաղաքականութեան հիմնական ուղղութիւնները, կը ղեկավարէ Կառավարութեան գործունէութիւնը եւ կը համակարգէ Կառավարութեան անդամներու աշխատանքը[1]։
Նախարարներ
ԽմբագրելՀՀ Կառավարութեան կազմ[2] | |||
---|---|---|---|
Պաշտոն | Անուն | Կուսակցություն | Պաշտոնավարում |
Վարչապետ | Նիկոլ Փաշինեան | Քաղաքացիական Պայմանագիր | 8 Մայիս 2018 |
Փոխվարչապետ | Տիգրան Աւինեան | Քաղաքացիական Պայմանագիր | 11 Մայիս 2018 |
Փոխվարչապետ | Մհեր Գրիգորեան | Անկուսակցական | 12 Մայիս 2018 |
Աշխատանքի եւ ընկերային հարցերու նախարար | Զարուհի Բաթոյեան | Քաղաքացիական Պայմանագիր | 18 Յունուար 2019 |
Առողջապահութեան նախարար | Արսեն Թորոսեան | Քաղաքացիական Պայմանագիր | 12 Մայիս 2018 |
Արդարադատութեան նախարար | Ռուստամ Բադասեան | Քաղաքացիական Պայմանագիր | 19 Յունիս 2019 |
Արտակարգ իրավիճակներու նախարար | Ֆելիքս Ցոլակեան | Անկուսակցական | 4 Հոկտեմբեր 2018 |
Արտաքին գործերու նախարար | Զոհրապ Մնացականեան | Անկուսակցական | 12 Մայիս 2018 |
Շրջակայ միջավայրի նախարար | Էրիկ Գրիգորեան | Քաղաքացիական Պայմանագիր | 12 Մայիս 2018 |
Տնտեսութեան նախարար | Տիգրան Խաչատրեան | Անկուսակցական | 15 Հոկտեմբեր 2018 |
Կրթութեան, գիտութեան, մշակոյթի եւ մարզանքի նախարար | Արայիկ Յարութիւնեան | Քաղաքացիական Պայմանագիր | 11 Մայիս 2018 |
Պաշտպանութեան նախարար | Դաւիթ Տոնոյեան | Անկուսակցական | 11 Մայիս 2018 |
Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար | Սուրէն Պապիկեան | Քաղաքացիական Պայմանագիր | 11 Մայիս 2018 |
Բարձր արուեստագիտական արդիւնաբերութեան նախարար | Յակոբ Արշակեան | Քաղաքացիական Պայմանագիր | 4 Հոկտեմբեր 2018 |
Ֆինանսներու նախարար | Ատոմ Ջանջուղազեան | Անկուսակցական | 12 Մայիս 2018 |
Կառավարութեան ենթակայ մարմիներ
ԽմբագրելՊաշտոն | Անուն | Պաշտոնավարում |
---|---|---|
Հայաստանի Ազգային Անվտանգութեան Ծառայութիւն | Արթիւր Վանեցեան- Անկուսակցական | 10 Մայիս 2018 |
Հայաստանի Հանրապետութեան Ոստիկանութիւն | Վալերի Օսիպեան- Անկուսակցական | 10 Մայիս 2018 |
Հայաստանի Հանրապետութեան Պետական Վերահսկողութեան Ծառայութիւն | Դաւիթ Սանասարեան- Քաղաքացիական Պայմանագիր | 21 Մայիս 2018 |
Պաշտոն | Անուն | Պաշտոնավարում |
---|---|---|
Անշարժ գոյքի կադաստրի պետական կոմիտէ | Սարհատ Պետրոսեան- Անկուսակցական | 9 Օգոստոս 2018 |
Միջուկային անվտանգութեան կարգաւորման պետական կոմիտէ | Աշոտ Մարտիրոսեան- Անկուսակցական | 17 Սեպտեմբեր 2008 |
Պետական եկամուտներու կոմիտէ | Դաւիթ Անանեան- Անկուսակցական | 17 Մայիս 2018 |
Քաղաքաշինութեան կոմիտէ | Վահագն Վերմիշեան- Անկուսակցական | 21 Մարտ 2019 |
Քաղաքացիական սաւառման գլխաւոր վարչութիւն | Տաթեւիկ Ռեւազեան- Անկուսակցական | 10 Յուլիս 2018 |