Հայրավանք
Հայրավանք, Հայր Յովհաննու վանք, Մարդաղավնեաց վանք, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գիւղի հիւսիս-արեւելեան կողմը, Սեւանայ լիճի ափին։
Պատմութիւնը
ԽմբագրելՀայրավանքի Սբ. Ստեփանոս եկեղեցին կառուցուած է 4-րդ դարուն՝ ունի քառակոնք կեդրոնագմբեթ հորինուածք եւ կը համարուի հայկական ճարտարապետութեան եզակի նմուշներէն, կառուցուած է բազալտէն, իսկ կամարները՝ ութանիստ թմբուկով գմբեթը՝ սրբատաշ տուֆէն։
1211-ին եղբայրներ Յովհաննէս եւ Ներսէս վարդապետները, նորոգած են եկեղեցին ու կառուցած են երկսյուն, երդիկաւոր ութանիստ ու շթաքարեզարդ գմբեթով գաւիթ։
Հայրավանքի պարսպապատ փոքրիկ բակին մէջ, կան XVI դ. տապանաքարեր ու խաչքարեր, իսկ պարսպէն դուրս՝ խցերուեւեւ տնտեսական շէնքերու աւերակներն են։ Հայրավանքը գործած է մինչեւ՝ XIX դ։ 1980-ական թթ. վանքը նորոգուած է, եկեղեցւոյ գմբեթը՝ վերակառուցուած է։
Աւանդութիւնը
ԽմբագրելՀայրավանքի «Մարդաղավնեաց» անունը կապուած է կաթողիկոս՝ Ղազար Ա. Ջահկեցիի գիրի առած աւանդութեան հետ, ըստ որուն, 1381-ին՝ Լենկթիմուրի արշաւանքի ժամանակ, Հայրավանքի վանահայր Յովհանը Քրիստոսի Խաչափայտի մասունքով խաչի զորութեամբ բռնակալի գերեվարած հազարավոր հայերու փոխակերպած է աղաւնիի եւ ազատ արձակել։
Պատկերներ
Խմբագրել-
Հայրավանքի ընդհանուր տեսքը
-
Հայրավանքը երեկոյան
-
Հայրավանքը արեւոտ օրուայ մը մէջ
Աղբիւրներ
Խմբագրել- Ղ. Ջահկեցի, Գիրք Աստուածաբանական, որ կոչի Դրախտ ցանկալի, Վաղպատ, 1734
- Ղ. Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893
- Քրիստոնեայ Հայաստան հանր., Երեւան, 2002