Հենրիկ Մամեան
Հայ գեղանկարիչ։
Հենրիկ Մամեան (24 Ապրիլ 1934, Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն - 17 Յուլիս 2014, Երեւան, Հայաստան), հայ ժողովրդական գեղանկարիչ:
Հենրիկ Մամեան | |
---|---|
Ծնած է | 24 Ապրիլ 1934 |
Ծննդավայր | Երեւան, Հայաստանի Խորհրդային Ընկերվարական Հանրապետութիւն, Խորհրդային Միութիւն |
Մահացած է | 17 Յուլիս 2014 (80 տարեկանին) |
Մահուան վայր | Երեւան, Հայաստան |
Քաղաքացիութիւն |
Խորհրդային Միութիւն Հայաստան |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ |
Երեխաներ | Լուսին Մամեան |
Կեանք եւ գործունէութիւն
ԽմբագրելՀենրիկ Մամեան ծնած է Երեւան: 1953 թուականին աւարտած է Երեւանի գեղարուեստի ուսումնարանը, 1959-ին՝ Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկը։ 1960-1964 թուականներուն դասաւանդած է Երեւանի պոլիտեխնիկական հիմնարկին մէջ, 1963-էն՝ Երեւանի գեղարուեստա-թատերական հիմնարկին մէջ․ փրոֆէսոր՝ 1990-էն, 1991-էն՝ ԵՊՃՇԻ-ի մէջ, ամպիոնի վարիչ 1991-էն Հենրիկ Մամեանի աշխատանքները կը ցուցադրուին Հայաստանի ազգային պատկերասրահին մէջ[1]։
Աշխատած է գիրքի ձեւաւորման, քանդակագործութեան եւ գեղանկարչութեան ասպարէզներուն մէջ:
Կոչումներ
Խմբագրել- 1983-ին՝ Հայաստանի վաստակաւոր նկարիչ,
- 2010-ին՝ Հայաստանի Հանրապետութեան ժողովրդական նկարիչ[2]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ «Շտեմարան - Հայաստանի ազգային պատկերասրահ»։ www.gallery.am։ արտագրուած է՝ 2021-10-04
- ↑ «Հանրապետութեան նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետութեան Նախագահ»։ president.am։ արտագրուած է՝ 2021-10-04