Հերանուշ Արշակեան
Հերանուշ Արշակեան (Նարկիս, 28 Յուլիս 1887[1][2], Պէշիկթաշ, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] - 27 Մարտ 1905[1][2], Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն), հայ գրագիտուհի։
Հերանուշ Արշակեան | |
---|---|
| |
Ծնած է | 28 Յուլիս 1887[1][2] |
Ծննդավայր | Պէշիկթաշ, Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 27 Մարտ 1905[1][2] (17 տարեկանին) |
Մահուան վայր | Պոլիս, Օսմանեան Կայսրութիւն |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Ազգութիւն | Հայ[1] |
Մասնագիտութիւն | բանաստեղծուհի |
Ծնողներ | հայր՝ Յակոբ Արշակ |
Կենսագրութիւն
ԽմբագրելԾնած է Պոլիս, Պէշիկթաշ թաղը, դուստր՝ ազգային յայտնի գորձիչ Յակոբ Արշակի։ 1897 թուականին Մագրիգիւղի (այսօր՝ Պաքըրգիւղ) քոյրերու վարժարանը յաճախած մէկ ու կէս տարի, յետոյ ծննդավայրին Մաքրուհեան վարժարանը։ Մահէն երկու տարի առաջ գացած է բնակիլ Ետիքուլէէ դուրս՝ Վալիտէ-Սուլթան ագարակն, ուր ալ կը մահանայ 27 Մարտ 1905 թուականին հիւծախտ է։ Այդ մենաւոր առանձնոցին մէջ էր որ արտադրեց զգայուն, քնքուշ եւ սիրահալ բանաստեղծութիւններ՝ որոնցմէ մէկ քանին յետ մահու երեւցան «Ծաղիկ» կանանց հանդէսին մէջ։ Իր յիշատակն անմահացուցած է հօրեղբայրը՝ Հրանտ Նազարեանց. 1909-ի վերջերը լոյս ընծայելով գրքոյկ մը «Հերանուշ Արշակեան, իր կեանքն ու իր բանաստեղծութիւնները» մակագրութեամբ։ Ոտանաւորներէն զատ՝ կը թողու կարգ մը արձակ էջեր, նորավէպներ եւ «Քաոսը» անուն ստուար վէպ մը, որոնք կը մնան Նազարեանցի քով։
Աղբիւրներ
Խմբագրել- Հայր Մկրտիչ Վրդ․ Պոտուրեան, «Հայ Հանրագիտակ», 1938 Պուքրէշ, Հատոր Բ․, էջ 296։
- Հերանուշ Արշակեան. Իր կեանքը եւ բանաստեղծությունները (Heranush Arshakian։ Her Life and Poetry), Constantinople, Der Nersesian, 1910
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական համառոտ հանրագիտարան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.