Հռոմի Ժամանակակից Արուեստի Թանգարան
Հռոմի Ժամանակակից Արուեստի Թանգարան (իտալ.՝ Museo d'Arte Contemporanea di Roma), նշանաւոր է իբրեւ MACRO (ՀԺԱԹ), տեղական ինքնավարման ժամանակակից արուեստի թանգարան Իտալիոյ մայրաքաղաք Հռոմի մէջ։ Թանգարանը տեղակայուած է երկու առանձին վայրերու մէջ, որոնցմէ մէկն է գարեջուրի նախկին գործարանի շէնքը քաղաքին Սալարիօ շրջանի Նիզզա փողոցին վրայ, իսկ միւսը՝ Տեստաջօ շրջանի նախկին սպանդանոցը Օրացիօ Ճուսթինիանի հրապարակին վրայ:
Հռոմի Ժամանակակից Արուեստի Թանգարան | |
---|---|
Տեսակ | Պատկերասրահ եւ ժամանակակից արվեստի թանգարան?[1][2] |
Երկիր | Իտալիա |
Տեղագրութիւն | Հռոմ |
Մասն է | Museum system of Roma Capitale? |
Նստավայր | Հռոմ, Իտալիա |
Հասցէ | Via Nizza, 138 - Roma[3]00100[3] |
Հիմնադրուած է | 1999 |
Մակերես | 4350 քառակուսի մետր, 11 422 քառակուսի մետր |
Այցելուներ | 142 380[1] |
Հաւաքածոյի չափ | 60 արխիվային միավոր[1] եւ 25 արխիվային միավոր[2] |
41°54′46″N 12°30′08″E / 41.912825°N 12.502217°E | |
Կայքէջ |
museomacro.it(անգլերէն) museomacro.it/it/(իտալ.) |
Պատմութիւն
ԽմբագրելՆախագիծը սկսած է 1990-ականներու վերջը, հին Peroni գարեջուրի գործարանի շէնքին մէջ։ Վերակառուցման սկզբնական փուլէն ետք՝ Սեպտեմբեր 1999-ին, կառուցուեցաւ 6 սենեակ։ Թանգարանին պաշտօնական բացումը կատարուեցաւ 11 Հոկտեմբեր, 2002-ին:
2003-էն ի վեր թանգարանը ունեցած է յետագայ ՀԺԱԹ[4] յաւելուածը, որ կ՛ընդգրկէ 1000 քառակուսի մէթր տարածքով երկու վերանորոգուած շէնքեր Հռոմի նախկին սպանդանոցի տարածքին՝ Տեստաջօ թաղամասէն քանի մը քիլօմեթր հեռաւորութեան վրայ:
Վերանորոգում
ԽմբագրելՄշտական ամբողջ հաւաքածոն ներկայացնելու համար Յուլիս 2004-էն սկսեալ շինարարութեան փուլը ընդլայնուած է: Վերանորոգման աշխատանքները վստահուած են ֆրանսացի ճարտարապետ Օտիլ Տէքին:
Հավաքածոյ
ԽմբագրելՀԺԱԹ-ի մշտական հաւաքածոն կը ներառէ 1960-ականներու իտալական արուեստի առանցքային գործեր, ինչպիսին են Ֆորմա 1 խումբին գործերը՝ Քարլա Աքարտի, Անթօնիօ Սանֆիլիպպօ, Ակիլ Փերիլի, Փիերօ Տորացիօ, Լեոնսիլօ եւ Էտտոր Քոլլա, Մարիօ Սերոլի եւ Փինօ Փասկալի արտէ բովերա աշխատանքները, Տանօ Ֆեսթայի, Մարիօ Շիֆանոյի, Տիտինա Մասելիի եւ Միմմօ Ռոտելայի փոփ արթ աշխատանքները[5]:
Պատկերասրահին մէջ կը ցուցադրուին այնպիսի արուեստագէտներու գործեր, ինչպիսին են Ջովաննի Ալպանեսը, Անտրիա Աքուիլանտին, Ջիաննի Ատտուպալին, Տոմէնիքօ Պիանչին, Պրունօ Չեքոպելլին, Սառա Չիրակին, Էնցօ Քուքչին, Ֆապրիս տէ Նոլան, Ջիաննի Տեսսին, Դանիէլ Գալլիանոն, Ֆետերիքօ Կիտան, Ֆելիս Լեւինին, Ֆապիօ Մաուրին, Լուիջի Ինտանին, Քրիստիանօ Փինդալտին, Փիերօ Պիցցի Քանելան, Ջոաքինօ Փոնտրելին, Սիսսին, Մարքօ Տիրելլին[5][6]:
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Indagine sui musei e le istituzioni similari — 2020.
- ↑ 2,0 2,1 Իտալիայի ազգային վիճակագրական ինստիտուտ թանգարանների և նմանատիպ հաստատությունների վերաբերյալ ԻԱՎԻ-ի 2015 թվականի հետազոտություն — 2017.
- ↑ 3,0 3,1 dati.beniculturali.it — 2014.
- ↑ MACRO Future – Museum Structure Archived 2009-09-09 at the Wayback Machine. URL retrieved 4 October 2009
- ↑ 5,0 5,1 Collection – MACRO Archived 2009-09-07 at the Wayback Machine. URL retrieved 4 October 2009
- ↑ Arnaldo Romani Brizzi, Ludovico Pratesi.Roman Construction Sites. Roma, Gangemi Editore, 2001, 88-492-0151-6
Արտաքին յղումներ
Խմբագրել- MACRO թանգարանի պաշտօնական կայքը Archived 2014-12-10 at the Wayback Machine.