Ճէյմս Փիքընզ
Ճէյմզ Փիքընզ (անգլերէն՝ James Pickens Jr., ծնած 26 Հոկտեմբեր, 1954, Քլիվլընտ, Օհայիո, ԱՄՆ) Ամերիկացի դերասան մըն է: Ան ճանչցուած է իր Դկ. Ռիչըրտ Ուէպըր դերով ABC կայանի բժշկական տրամա Grey's Anatomy հեռուստաշարին մէջ, ինչպէս նաեւ իր երկրորդական դերին համար իբրեւ Ալվին Քըրշ Fox Network ընկերութեան երեւակայական The X-Files հեռուստաշարին մէջ:
Ճէյմզ Փիքընզ անգլերէն՝ James Pickens Jr. | |
---|---|
| |
Ծնած է | 26 Հոկտեմբեր, 1954 |
Ծննդավայր | Քլիվլընտ, Օհայիո, ԱՄՆ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր | Bowling Green State University? |
Մասնագիտութիւն | Դերասան |
Ամուսին | Ճինա Թէյլըր Փիքինզ |
Երեխաներ | 2 |
Վաղ Կեանք
ԽմբագրելՓիքընզը ծնած է Քլիվլընտ, Օհայիո, ԱՄՆ: Ան սկսաւ իր դերասանական կեանքը երբ կը յաճախէր Bowling Green State University համալսարանը: Իր առաջին դերասանական դերը համալսարանական թատրոն մըն էր, գրուած Չաք Կորտոնի կողմէ, Matters of Choice անունով կտոր մը[1]: Փիքընզ ստացաւ իր Bachelor of Fine Arts վկայականը BGSU ուսումնարանէն 1976-ին[1]:
Ասպարեզ
ԽմբագրելՓիքընզը սկսաւ իր ասպարեզը դերասանական Roundabout Theatre ընկերութեան մօտ, Նիւ Եորք, ԱՄՆ, իր առաջին դերը ըլլալով Ուալթըր Լի՝ A Raisin in the Sun թատերական կտորին մէջ[1]: 1981-ին Փիքընզը ներկայացաւ Negro Ensemble Company ընկերութեան A Soldier's Play արտադրութեան մէջ, թատերական դեր ունենալով Տէնզըլ Ուաշինկթընի եւ Սամուէլ Լ. Ճէքսընի հետ[1]:
1990-ին, Փիքընզը կը փոխադրուի արեւմտեան բաժինը ԱՄՆ-ի եւ կը սկսի իր Հոլիուուտեան կեանքը ստանցնելով Զէք Էտուըրտս դերը տրամա Another World հեռուստաշարին մէջ 1986էն 1990 թուականները: Ան կը սկսի ունենալ երկրորդական դերեր տարբեր հեռուստաշարներու մէջ, ինչպէս X-Files, Curb Your Enthusiasm, The West Wing, Roseanne, Beverly Hills, 90210, JAG, եւ Six Feet Under:
2002-ին, Փիքընզը ունէր դեր մը իբրեւ կենդանաբնական պարտեզի մը պատասխանատու բժիշկը Red Dragon ֆիլմին մէջ:
28 Փետրուար, 2007-ին, "The Gift of Peace" ներկայացումը տեղի ունեցաւ UCLA համալսարանի Freud Playhouse թատերասրահին մէջ, ուր Փիքընզը ներկայացաւ իբրեւ մարդ մը, որու կեանքի փորձարութիւնները զինք կը մղեն խաղաղութեան շարժումին մէջ մաս կազմելու. իր հետ դերասաններ որոնք մասնակցեցան կը ներառէին Էտ Ասնըր, Պարպրա Պէյն, Էյմի Պրէնմէն, Ճորճ Քո, եւ Ուէնտի Մալիք[2][3] 1
2005-ին, Փիքընզը կը ստանցնէ գլխաւոր դերերէն մէկը ABC կայանի բժշկական տրամա Grey's Anatomy հեռուստաշարին մէջ իբրեւ Դկ. Ռիչըրտ Ուէպըր:
Անձնական Կեանք
ԽմբագրելՓիքընզ կ'ամուսնանայ 27 Մայիս, 1984-ին, Ճինա Թէյլըրի հետ, նախքին անդամ մը Musique խումբին, եւ միասին կ'ունենան 2 զաւակ: Ազատ ժամերուն ձի կը քշէ: Ան ձի մը ունի Սմոքի անունով:
Փիքընզի երկու զաւակները Քառլ-Թարփսն ու Կէվինն են, երկուքն ալ դերասանական ասպարեզին մէջ կը գտնուին: Քառլը արդէն ունեցած է տարբեր տեսակի դերեր տարբեր հեռուստաշարներու մէջ, ինչպէս Hangin' with Mr. Cooper, ուր իր ընկեր Օմար Կուտինկը կար նաեւ:
Փիքընզի հայրը կ'աշխատէր Քլիվլընտի քաղաքապետարանին մէջ:
Դերեր
ԽմբագրելՖիլմ
ԽմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
---|---|---|---|
1986 | F/X | Հիւանդի ինքնաշարժ քշող | |
1987 | Hotshot | անյայտ | |
1992 | Trespass | Ոստիկան Ռիսս | |
1993 | Boiling Point | Փանտի Ոստիկան | |
1993 | Menace II Society | Մարդ | |
1994 | Hostile Intentions | Քոնըր | |
1994 | Jimmy Hollywood | Խոհարար | |
1995 | Dead Presidents | Պրն. Քըրթիս | |
1995 | Nixon | Սեւ Օրէյթըր | |
1996 | Power 98 | Ուիլքինսըն | |
1996 | Sleepers | Մարլպորո | |
1996 | Ghosts of Mississippi | Մէտկըր Էվըրս | |
1997 | Gridlock'd | Պատասխանատու | |
1997 | RocketMan | Պէն Սթիվընզ | |
1998 | Sphere | Դասախօս | |
1998 | Bulworth | Հօրեղբայր Տէյվիտ | |
1998 | How Stella Got Her Groove Back | Ուալթըր Փէյն | |
1999 | Liberty Heights | Սիլվիայի հայրը | |
2000 | Traffic | Պէն Ուիլիըմզ | |
2002 | Home Room | Տնօրէն Ռոպինզ | |
2003 | White Rush | Տէնի | |
2005 | Venom | Պատասխանատու Ոստիկան | |
2008 | Ball Don't Lie | Ռոպէրթո | |
2010 | Just Wright | Լոյտ Ռայթ | |
2013 | 42 | Պրն. Պրոք |
Հեռուստաշարներ
ԽմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
---|---|---|---|
1986–1990 | Another World | Զէք Էտուըրտս | Անյայտ դրուագներ |
1990–1996 | Roseanne | Չաք Միչըլ | 19 դրուագներ |
1991–1992 | Beverly Hills, 90210 | Հէնրի Թոմըս | 10 դրուագներ |
1992 | Blossom | Վինի | Դրուագ՝ "The Letter" |
1992 | Parker Lewis Can't Lose | Ֆրէտ | Դրուագ՝ "Hungry Heart" |
1992 | L.A. Law | Ճոզըֆ Ռասըլ | Դրուագ՝ "Zo Long" |
1992 | Doogie Howser, M.D. | Պըրթ | Դրուագ՝ "Roommate with a View" |
1992 | Exclusive | Ճոնըթըն Հէկըլ | Television film |
1993 | Murder, She Wrote | Սոնի Կրին | Դրուագ՝ "The Survivor" |
1994 | Renegade | Ոստիկան Փիթ Քալոուէյ | Դրուագ՝ "Hostage" |
1994 | Coach | Ռիք Ուիլիըմզ | Դրուագ՝ "Blue Chip Blues" |
1994 | Me and the Boys | Մարզիչ | Դրուագ՝ "Black Dads Can't Jump" |
1994 | Sodbusters | Իզաք | Television film |
1994 | A Child's Cry for Help | Պրէտ Քըրի | Television film |
1994 | Lily in Winter | Չիք | Television film |
1995 | Trail by Fire | Television film | |
1995 | Sharon's Secret | Աշմոր | Television film |
1995 | Touched by an Angel | Ճորճ | Դրուագ՝ "The Driver" |
1996 | In the House | Russell | Դրուագ՝ "My Crazy Valentine" |
1996 | The Lazarus Man | անյայտ | Դրուագ՝ "The Conspirator" |
1996 | One West Waikiki | անյայտ | Դրուագ՝ "Allergic to Golf" |
1996 | Dangerous Minds | Մարզիչ Պաչ Քէլի | Դրուագ՝ "Moonstruck" |
1996 | Bloodhounds | Գատնի ոստիկան Ճոն Տիկրաֆ | Television film |
1996–1997 | Something So Right | Ճիմ | 5 դրուագներ |
1997 | Pacific Palisades | Ճաշ Սմիթ | Դրուագ՝ "Past & Present Danger" |
1997 | Walker, Texas Ranger | Լութըր Փէրիշ | Դրուագ՝ "The Fighting McLains" |
1997–1998 | Brooklyn South | Խուզարկող | 4 դրուագներ |
1997–2000 | The Practice | Խուզարկող Մայք Մքրու | 15 դրուագներ |
1998 | The Pretender | Քլարք Թոմըս | Դրուագ՝ "Crash" |
1998 | Seinfeld | Խուզարկող Հատսըն | Դրուագ՝ "The Finale" |
1998 | Little Girl Fly Away | Խուզարկող Ուալթըր Էնկըլհարթ | Television film |
1998–2000 | Any Day Now | Դատախազ Լուսիըս Փըրլ | 3 դրուագներ |
1998–2002 | The X-Files | Ալվին Քըրշ | 19 դրուագներ Պաշտօնակարգուած—Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Drama Series |
1999 | Vengeance Unlimited | Պրն. Հոպզ | Դրուագ՝ "Friends" |
1999 | JAG | Ուալըս Պըրք | 2 դրուագներ |
1999 | A Slight Case of Murder | Լէրի Կրէյ | Television film |
2000 | City of Angels | Ուիլսըն Փէթըրսըն | 3 դրուագներ |
2000 | Daddio | Տակ Կրէյսըն | Դրուագ՝ "The Premium Also Rises" |
2000 | The District | Պրն. Լէյն | Դրուագ՝ "The Real Terrorist" |
2000 | Family Law | անյայտ | Դրուագ՝ "Family Values" |
2000 | NYPD Blue | Ճո Ապնըր | 3 դրուագներ |
2001 | Semper Fi | Պրն. Մատոքս | Television film |
2001–2002 | Philly | Քլայտ Քոլմէն | 7 դրուագներ |
2002 | Strong Medicine | Դկ. Էւըրէթ Սլոն | Դրուագ՝ "Outcomes" |
2002 | Crossing Jordan | Հաքինզ | Դրուագ՝ "Bombs Away" |
2002 | MDs | Պրն. Ֆէրըլ | Դրուագ՝ "Cruel and Unusual" |
2002–2003 | Six Feet Under | Ռոտրիք Չառլզ | 2 դրուագներ |
2002–2003 | Becker | Քլիֆ Պէնըթ | 2 դրուագներ |
2003 | CSI: Miami | Փրիզըն Ուարտընn | Դրուագ՝ "Body Count" |
2003 | The Lyon's Den | Թէրընս Թրիստընսըն | 3 դրուագներ |
2004 | Line of Fire | Քէնըթ Սթիվընզ | Դրուագ՝ "The Senator" |
2004 | The West Wing | Քաղաքապետ | Դրուագ՝ "Full Disclosure" |
2004 | Jack & Bobby | Մարքըս Ռայտ | Դրուագ՝ "Pilot" |
2005 | Curb Your Enthusiasm | Բժիշկ | 2 դրուագներ |
2005–present | Grey's Anatomy | Ռիչըրտ Ուէպըր | Գլխաւոր դեր (Եղանակ 1–ներկայ) NAACP Image Award for Outstanding Supporting Actor in a Drama Series Satellite Award for Best Cast – Television Series Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Drama Series Պաշտօնակարգուած—Golden Nymph Award for Outstanding Actor in a Drama Series Պաշտօնակարգուած—NAACP Image Award for Outstanding Actor in a Drama Series Պաշտօնակարգուած—NAACP Image Award for Outstanding Supporting Actor in a Drama Series (2006–11) Պաշտօնակարգուած—Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Drama Series (2006, 2008) |
2007–2009 | Private Practice | Ռիչըրտ Ուէպըր | 2 դրուագներ |
Տե՛ս նաեւ
ԽմբագրելԾանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Anatomy of an Actor, BGSU Magazine Archived 2005-02-08 at the Wayback Machine., 8(Summer 2007):12-13.
- ↑ «H.R.808 - Department of Peace and Nonviolence Act, 110th Congress (2007-2008)»։ արտագրուած է՝ 9 August 2016
- ↑ Martino Stacey։ «The Gift of Peace»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 27 September 2007-ին։ արտագրուած է՝ 9 August 2016