Ճիմի Պադլըր Գ․ (անգլերէն՝ Jimmy Butler III, ծնած 14 Սեպտեմբեր, 1989), ամերիկացի մասնագէտ պասքէթպոլիսդ։ Ներկայիս կը խաղայ Պասքէթպոլի ազգային ասոցիացիա (NBA) (NBA) «Չիգակօ Պուլզ» ակումբէն՝ որպէս յարձակող պաշտպան և թեթեւ յարձակող։

Ճիմի Պադլըր
Ծննդեան անուն անգլերէն՝ Jimmy Butler III
Ծնած է 14 Սեպմտեմբեր 1989
Ծննդավայր Հիւսթըն
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն Ամերիկացի
Մայրենի լեզու անգլերէն
Ուսումնավայր Մարկետ համալսարան?[1]
Tyler Junior College?
Tomball High School?
Մասնագիտութիւն բասկետբոլիստ

Կենսագրութիւն

Խմբագրել

Ծնած է Հիւսթըն, պատանութիւնը անցուցած է Թօմպըլ բնակավայրը։ Յաճախած է Թօմպըլի աւագ դպրոցը՝ աւարտական տարիին ունենալով 19 միաւորի եւ 8 անդրադարձի միջին ցուցանիշ։ Դպրոցը աավարտելէ ետքNCAA ուսանողական առաջնութեան մէջ սկզբնապէս ներկայացած է Թայլըրի հասարակական համալսարանը, որմէ յետոյ տեղափոխուած է Մարքէթթի համալսարանը։ Ընտրուած է 2011 թ. NBA-ի 2011 թուականի տրէֆթի առաջին ռաունտի 30-րդ ընտրութեամբ՝ «Չիգակօ Պուլզի» կողմէ։

Ուսանողական ասպարէզը

Խմբագրել
 
Խաղի ընթացքին

Աւագ դպրոցն ավարտելէ ետք Պադլըրը 2007–08 մրցաշրջանն կ'անցնէ Թայլըրի միջնակարգ համալասրանին մէջ, այնուհետեւ կ'որոշէ ընտրել Մարքէթթ համալսարանի մարզական կրթաթոշակային ծրագիրը՝ համալսարանային հաւաքականին մէջ անցնելով 4 մրցաշրջան։

2008-09 մրցաշրջանին Պադլըր կ'անցնէ 35 հանդիպում՝ մանրահատակի վրայ միջինում անցնելով 35 վայրկեան եւ իր հաշուին գրանցելով 5 կէտ, 4 անդրադարձ, 2 խլում, 1 կորուստ և 2 արդեւնաւետ փոխանցում։

2009-10 մրցաշրջանին Պադըր կ'անցնէ 34 հանդիպում՝ մանրահատակի վրայ միջինում անցնելով 35 վայրկեան եւ իր հաշուին գրանցելով 15 կէտ, 7 արգելափակում, 2 խլում, 1 կորուստ և 2 արդեւնաւետ փոխանցում։

2010-11 մրցաշրջանին Պադլըր կ'անցնէ 37 հանդիպում՝ մէջը խաղալով 35 վայրկեան եւ իր հաշուին գրանցելով 16 կէտ, 6 արգելափակում, 2 խլում, 2 կորուստ և 3 արդեւնաւետ փոխանցում։

NBA-ի Ասպարէզը

Խմբագրել

Պադլըր կ'ընտրուի 2011 թուականի NBA տրէֆթի առաջին ռաունտի 30-րդ ընտրութեամբ՝ «Չիգակօ Պուլզի» կողմէ։

Արտաքին յղումներ

Խմբագրել

Ծանոթագրութիւններ

Խմբագրել