Ճոնա Հիլ Ֆելտսթայն (անգլերէն՝ Jonah Hill Feldstein, ծնած 20 Դեկտեմբեր, 1983, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, ԱՄՆ), ճանչցուած իբրեւ Ճոնա Հիլ (անգլերէն՝ Jonah Hill), ամերիիկացի դերասան, արտադրիչ, թատերագիր եւ կատակերգու մըն է: Հիլ ճանչցուած է բազմաթիւ ֆիլմերով, ինչպէս Accepted (2006), Grandma’s Boy (2006), Superbad (2007), Knocked Up (2007), Get Him to the Greek (2010), 21 Jump Street (2012), This Is the End (2013), 22 Jump Street (2014) եւ War Dogs (2016), ինչպէս նաեւ իր դերերով Moneyball (2011) եւ The Wolf of Wall Street (2013) ֆիլմերուն մէջ, որոնց համար ան ստացաւ Օսքարի պաշտօնակարոգմուներ:

Ճոնա Հիլ Ֆելտսթայն
անգլերէն՝ Jonah Hill
Հիլը 2012-ին
Ծննդեան անուն անգլերէն՝ Jonah Hill Feldstein
Ծնած է 20 Դեկտեմբեր, 1983
Ծննդավայր Լոս Անճելըս, Քալիֆորնիա, ԱՄՆ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Ազգութիւն աշկենազի?[1]
Մայրենի լեզու ամերիկեան անգլերէն
Կրօնք Յուդայականութիւն
Ուսումնավայր Bard College
The New School
University of Colorado Boulder
Մասնագիտութիւն
  • Դերասան
  • Կատակերգակ
  • Արտադրիչ
  • Թատերագիր
Անդամութիւն Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա?
Ամուսին Olivia Millar?
Երեխաներ James Feldstein?

Հիլը կարգուած էր 28-րդ «Ֆորպզ» պարբերաթերթի «Ամէնէն Շատ Շահող Դերասաններ»-ու ցանկին վրայ (Յունիս 2014-էն Յունիս 2015), ստանալով 16 միլիոն տոլլար:[2] Իբրեւ թատերագիր, ան գրած է 21 Jump Street, 22 Jump Street եւ Sausage Party (2016) ֆիլմերը, որոնց մէջի գլխաւոր դերերն ալ ինքն է:

Վաղ Կեանք

Խմբագրել

Ճոնա Հիլ Ֆելտսթայն ծնած է 20 Դեկտեմբեր, 1983-ին, Լոս Անճելըս, Քալիֆորնիա, ԱՄՆ,[3] հագուստ ձեւաւորող Շերըն Լինի եւ Guns N’ Roses խումբի պաշտօնեաներէ Ռիչըրտ Ֆելտսթայնի զաւակը:[4][5][6] Ունի քոյր մը, Պինի Ֆելտսթայն, ով դերասանուհի մըն է, եւ եղբայր մը, Ճորտըն Ֆելտսթայն, ով երգի կարավարական խումբի ղեկավարն է Ռոպին Թիքի եւ Maroon 5-ի:[7][8][9] Անոր ծնողքը սկզբնականօրէն Նիւ Եորքի նահանգէն էին, սակայն փոխադրուած են Լոն Անճելըս,[10] ուր Ճոնան մեծցած ու ապրած է (եւ տակաւին կը շարունակէ ապրիլ),[11][12] եւ յաճախած է հռչակաւոր Brentwood School դպրոցը, որմէ ետք ուսումը շարունակած է Crossroads School դպրոցի մէջ, Սանթա Մոնիքա, Քալիֆորնիա: Երկրորդական դպրոց աւարտելէ ետք յաճախած է Bard College[13] The New School[14] եւ University of Colorado Boulder համալսարանները:[15][16] Հիլը հրեայ է:[10][17]

Ճոնա Հիլի դերերը
 
Դերեր
Ֆիլմեր 35
Հեռուստաշարներ 12

Հետեւեալը Ճոնա Հիլի դերերու ցանկն է իբրեւ դերասան եւ կամ արտադրիչ:

Ֆիլմեր

Խմբագրել

Իբրեւ Դերասան

Խմբագրել
Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2004 I ♥ Huckabees Պրէթ
2005 The 40-Year-Old Virgin Յաճախորդ
2006 Click Պեն Նիւմըն (17 տարեկան)
2006 Accepted Շըրմըն Շրէյտըր
2006 Grandma’s Boy Պէրի
2006 10 Items or Less Փէքի
2007 Rocket Science Պատանի փիլիսոփան
2007 Knocked Up Ճոնա
2007 Evan Almighty Եուճին Թէնընպամ
2007 Superbad Սէթ
2007 Walk Hard: The Dewey Cox Story Older Nate Cox
2008 Strange Wilderness Խոհարար
2008 Horton Hears a Who! Թոմի (ձայնային դերասան)
2008 Forgetting Sarah Marshall Մաթիու Վան Տեր Ուայք
2008 Just Add Water Էտի Թաքպի
2009 Night at the Museum: Battle of the Smithsonian Պրէնտըն
2009 The Invention of Lying Ֆրէնք
2009 Funny People Լէօ Քոնիկ
2010 Cyrus Սայրըս
2010 How to Train Your Dragon Սնոթլաութ Ճորկընսըն (ձայնային դերասան)
2010 Get Him to the Greek Էրըն Կրին
2010 Megamind Հալ Սթիուըրթ/թայթըն (ձայնային դերասան)
2011 Moneyball Փիթըր Պրենտ
2011 Gift of the Night Fury Սնոթլաութ Ճորկընսըն (ձայնային դերասան) Կարճ ֆիլմ
2011 The Sitter Նոահ Կրիֆիթ
2012 21 Jump Street Մորթըն Շմիտթ
2012 The Watch Ֆրէնքլին
2012 Django Unchained
2013 This Is the End Ճոնա Հիլ
2013 The Wolf of Wall Street Տոնի Ազոֆ
2014 The Lego Movie Հալ Ճորտըն/Green Lantern (ձայնային դերասան)
2014 How to Train Your Dragon 2 Սնոթլաութ Ճորկընսըն (ձայնային դերասան)
2014 22 Jump Street Մորթըն Շմիտթ
2015 True Story Մայքըլ Ֆինքըլ
2016 Hail, Caesar! Ճոզըֆ Սիլվըրմըն
2016 Sausage Party Քառրլ (ձայնային դերասան)
2016 War Dogs[18] Իֆրէյմ Տիֆէրոլի
2017 The Lego Batman Movie Հալ Ճորտըն/Green Lantern (ձայնային դերասան)

Իբրեւ արտադրիչ

Խմբագրել
Տարի Վերնագիր Ծանօթ
2009 Brüno
2011 The Sitter Executive producer
2012 21 Jump Street
2014 22 Jump Street
2016 Sausage Party

Իբրեւ Թատերագիր

Խմբագրել
Տարի Վերնագիր
2012 21 Jump Street
2014 22 Jump Street
2016 Sausage Party
2016 Why Him?

Իբրեւ Բեմադրիչ

Խմբագրել
Տարի Վերնագիր Ծանօթ
Չյայտարարուած Mid-90s[19] Feature directorial debut

Հեռուստաշարներ

Խմբագրել

Իբրեւ Դերասան

Խմբագրել
Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2004 NYPD Blue Օգնական Դրուագ՝ "You’re Buggin’ Me"
2004 House M.D. Անձ մը Դրուագ՝ "Maternity"
2006 Clark and Michael Տէրըք Դրուագ՝ "1.8"
2006 Campus Ladies Անձ մը 7 Դրուագներ
2007 Human Giant Weenie King ընկերութեան յաճախորդ Դրուագ՝ "Ta Da"
2007 Wainy Days Նիլ 2 Դրուագներ
2008 Saturday Night Live Վարող Դրուագ՝ "Jonah Hill/Մըրայա Քերի"
2009 Tim and Eric Awesome Show, Great Job! Ճոհն Ա. Հիլ Դրուագ՝ "Road Trip"
2009 Reno 911! Տանիէլ Շահին Դրուագ՝ "Training Day"
2009 The Simpsons Էնտի Համիլթըն (ձայնային դերասան) Դրուագ՝ "Pranks and Greens"
2010 Legend of the Boneknapper Dragon Սնոթլաութ Ճորկընսըն (ձայնային դերասան) Կարճ դրուագ
2011 Allen Gregory Ալըն Կրէկըրի/Կիյէրմո (ձայնային դերասան) 7 Դրուագներ; նաեւ արտադրիչ, ստեղծող եւ թատերագիր
2012 Saturday Night Live Վարող Դրուագ՝ "Jonah Hill/The Shins"
2013 Comedy Central Roast of James Franco TV special
2014 Saturday Night Live Վարող Դրուագ՝ "Jonah Hill/Bastille"
2016 Saturday Night Live Վարող Դրուագ՝ "Jonah Hill/Future"

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. https://ethnicelebs.com/jonah-hill
  2. Robehmed Natalie։ «Seth Rogen, Jonah Hill Among Newcomers To Highest-Paid Actors List»։ Forbes։ արտագրուած է՝ 4 August 2015 
  3. «Jonah Hill»։ TV Guide։ արտագրուած է՝ April 11, 2015 
  4. Sharon CHALKIN, b: Private. Levinsongenealogy.org. Retrieved on 2011-11-15.
  5. Social Announcements – Weddings Engagements Births – Article – NYTimes.com. Select.nytimes.com. Retrieved on 2011-11-15.
  6. Brevet, Brad. (June 2, 2010) Interview: Jonah Hill Talks Music and Movies Promoting 'Get Him to the Greek'. Rope of Silicon. Retrieved on 2011-11-15.
  7. Stein Danielle։ «Jonah Hill»։ W Magazine։ Condé Nast։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 21 August 2014-ին։ արտագրուած է՝ 21 August 2014 
  8. Sneider Jeff (August 7, 2015)։ «Jonah Hill’s Sister Beanie Feldstein Joins Seth Rogen, Zac Efron in ‘Neighbors 2’»։ thewrap.com։ արտագրուած է՝ September 1, 2015 
  9. David Mark։ «Maroon 5 Manager Jordan Feldstein Sells Neo-Mediterranean in Beverly Hills»։ Variety։ Penske Business Media, LLC։ արտագրուած է՝ December 6, 2016 
  10. 10,0 10,1 Pfefferman Naomi (January 11, 2012)։ «Jonah Hill: 'Moneyball's' super-talented, super-nice Jewish boy»։ Jewish Journal։ արտագրուած է՝ February 21, 2012 
  11. James Franco։ «Talking With Jonah Hill»։ Playboy։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ November 15, 2020-ին։ արտագրուած է՝ January 8, 2016 
  12. Ryan Gilbey։ «Jonah Hill: Hollywood's hardest working slacker»։ the Guardian։ արտագրուած է՝ January 8, 2016 
  13. Hermione Hoby։ «Jonah Hill: 'Snorting fake cocaine in a Scorsese movie is pretty iconic'»։ the Guardian։ արտագրուած է՝ March 20, 2015 
  14. «Jonah Hill biography: Writer and actor Jonah Hill starred in the teen hit Superbad. In 2011, he received an Oscar nomination for his performance in Moneyball.»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ December 24, 2015-ին։ արտագրուած է՝ January 8, 2016 
  15. «Jonah Hill: I Owe Oscar Nomination to Seth Rogen and Judd Apatow»։ IMDb։ արտագրուած է՝ March 20, 2015 
  16. Կաղապար:Cite av media
  17. Solomon, Deborah. (August 12, 2007) Jonah Hill – Movies – New York Times. Nytimes.com. Retrieved on 2011-11-15.
  18. Kit Borys (December 3, 2014)։ «Jonah Hill to Star in Crime Comedy 'Arms and the Dudes'»։ hollywoodreporter.com։ արտագրուած է՝ December 4, 2014 
  19. Chitwood Adam (March 30, 2016)։ «Jonah Hill to Make Directorial Debut with Coming of Age Film ‘Mid-90s’»։ collider.com։ արտագրուած է՝ March 31, 2016