Բացել գլխավոր ցանկը

Ճոն Լենըն (անգլերէն՝ John Lennon, 9 Հոկտեմբեր 1940 - 8 Դեկտեմբեր 1980), բրիտանացի երգահան, երգիչ։

Ճոն Լենըն
Lie In 15 -- John rehearses Give Peace A Chance.jpg
Հիմնական տվեալներ
Բնօրինակ անուն անգլերէն՝ John Lennon
Ծննդեան անուն անգլերէն՝ John Winston Lennon[1]
Ծնած է 9 Հոկտեմբեր 1940(1940-10-09)[2][3][4][5][6][7][8][9]
Լիվերբուլ
Երկիր Flag of the United Kingdom.svg Միացեալ Թագաւորութիւն[10]
Մահացած է 8 Դեկտեմբեր 1980(1980-12-08)[2][3][4][5][6][7][8][9] (40 տարեկանում)
Նիւ Եորք, Նիւ Եորք, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[11]
Ազգութիւն Բրիտանացի
Ժանրեր Ռոք Բոբ
Մասնագիտութիւն երաժշտական պրոդյուսեր, գրագէտ, դերասան, Հեղինակ ու կատարող, կիթառահար, ժապաւէն արտադրող, բանաստեղծ, երգահան, կինոդերասան, դաշնակահար, երգիչ, նկարիչ, ժապաւէնի բեմադրիչ, երաժիշտ, հասարակական գործիչ, արձակագիր, հակապատերազմային ակտիվիստ
Երգչաձայն բարիտոն
Գործիքներ կիթառ, դաշնամուր, Շրթնահարմոն, բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ եւ վոկալ
Լեյբլ Apple Records, Atco Records, Capitol Records, Parlophone, Vee-Jay, EMI, Geffen Records եւ Polydor Records
Շրջանաւարտ Liverpool College of Art
Calderstones School
Dovedale Primary School
Ամուսին Սինթիա Լենոն եւ Յոկո Օնո
Պարգեւներ Բրիտանական կայսրության ուխտի անդամ Գրեմի կյանքի նվաճումների համար Ռոքնռոլի փառքի սրահ Academy Award for Best Original Song Score
Ցանցային կայք johnlennon.com
Ստորագրություն
Ստորագրություն

Լենոն եւ ՊիթըլզըԽմբագրել

Ճոն Ուինսթըն Օնօ Լենըն, ծնած է 9 Հոկտեմբեր 1940-ին՝ Լիվրփուլի մէջ եւ սպաննուած 8 Դեկտեմբեր 1980-ին՝ Նոր-Եորք։ Եղած է բրիտանացի երաժիշտ, հեղինակ-երգահան, երգիչ եւ յօրինող[12][13] :Ազդուած է իր երիտասարդ տարիքէն ռոք ն ռոլլէն։ Հիմնադիրն էր Բիթլզ (Beatles) խումբին, որ միջազգային հռչակ ունի։ Խումբը հմնուած է 1960-ին, անդամներն են՝ Փոլ Մագգարթնի (Paul McCartney), Ժորժ Հարիսոն (George Harrison), Րինկօ Սդար (Ringo Star) եւ Ճոն Լենընը (John Lennon): 1960-1970 այն ժամանակաշրջանին էր, ուր Պիթլզ խումբը կը հասնի իր հռչակի գագաթնակէտին։ Սակայն, 1970-ին խումբը կը բաժնուի եւ Լենըն կը սկսի անձնական ասպարէզի։ Լենըն ճանչցուած է իր հակա-պատերազմի կեցուածքով։ Հարցազրոյցի մը ընթացքին, ան քննադատած է Վիէթնամի պատերազմը։

ԿենսագրութիւնԽմբագրել

Իրլանտական ծագումով ծնողներն էին՝ Ալֆրէտ Լենըն եւ Ճիւլիա Սթանլին: Ճոն իր կրթութիւնը ստացած է Միմի Սմիթ, Ճիւլիայի քրոջը տունը եւ Միմին Ճոնը համարած է իբրեւ իր իսկական զաւակը։ 1962-էն 1968 ամուսնացած էր Սինթիա Բոուէլի հետ եւ ունեցած մէկ զաւակ՝ Ժուլիան Լենըն: Իսկ 1969 էն ամուսնացաւ Եոքօ Օնոյի հետ միասին ապրեցան մինչեւ 1980 եւ ունեցան 1 զաւակ՝ Շան Լենըն:

1952-էն 1957 յաճախած է Կարի Պանք աւագ դպրոցը։ 16 ամեայ Ճոնը կը հիմնէ Քարիմէն խումբը, ուր կը ծանօթանայ Փոլին։ 1958-ին Ժորժ կը միանայ խումբին եւ աւելի ուշ խումբին անունը կը դառնայ Տը Պիթըլզ: Յաղթահարելով բազմաթիւ խնդիրներ անոնք աշխարհահռչակ կը դառնան։

Նոյեմբեր 1968-ին, Ճոն Լենըն կը հրատարակէ մեներգ 3 ալպոմ՝ «Give Peace a Chance»: Սեպտեմբեր 1969, Լենըն կը յայտարարէ իր մեկնումը Տը Պիթլզ խումբէն։ Հոկտեմբեր ամսուն, ան կը հրատարակէ իր 2-րդ մեներգ ձայնասկաւառակը՝ «Cold Turkey»: 1970-ին կը հրատարակէ «Instant Karma»-ն իր 3-րդ մեներգ ձայնասկաւառակը։

8 Դեկտեմբեր 1980, Նոր-Եորքի մէջ կը սպաննուի համակիրի մը կողմէ։

ԾանօթագրութիւններԽմբագրել

  1. http://collection.britishmuseum.org/id/person-institution/169904
  2. 2,0 2,1 data.bnf.fr: open data platform — 2011.
  3. 3,0 3,1 John Lennon
  4. 4,0 4,1 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 SNAC — 2010.
  6. 6,0 6,1 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. 8,0 8,1 Babelio
  9. 9,0 9,1 filmportal.de — 2005.
  10. LIBRIS — 2018.
  11. Գերմանիոյ Ազգային Գրադարան, Բեռլինի պետական գրադարան, Բավարիական պետական գրադարան եւ ուրիշներ Record #118571575 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  12. Сайт «Liverpool Lennons»(անգլ.)
  13. Дэвис Х. The Beatles: авторизованная биография (пер. с англ.) М.: «Радуга», 1990.

Արտաքին յղումներԽմբագրել