Ճոշուա "Ճոշ" Թոմաս Ռատնոր (29 Յուլիս 1974(1974-07-29)[1], Քոլոմպոս, Օհայիօ), ամերիկացի ֆիլմերու, թատրոնի եւ հեռուստաշարերու դերասան։ Մեծապէս ճանչցուած է իր լաւագոյն դերով «How I Met Your Mother» հեռուստաշարին մէջ, որպէս գլխաւոր հերոս՝ Թետ Մոզպիի կերպարը կատարելու համար։

Ճոշ Ռատնոր
անգլերէն՝ Josh Radnor
Ծննդեան անուն անգլերէն՝ Joshua Thomas Radnor
Ծնած է 29 Յուլիս 1974(1974-07-29)[1] (50 տարեկան)
Ծննդավայր Քոլոմպոս, Օհայիօ
Քաղաքացիութիւն  Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մայրենի լեզու անգլերէն
Կրօնք քրիստոնէութիւն եւ Յուդայականութիւն
Ուսումնավայր Քենիոն Քոլէճ
Թիշչ արուեստի դպրոց
Bexley High School?
Մասնագիտութիւն դերասան, հեղինակ, ժապաւէնի բեմադրիչ, Հնչիւնաւորող, թատրոնի դերասան, հեռատեսիլի դերասան, շարժապատկերի դերասան, ժապաւէն արտադրող, կինոսցենարիստ
Կուսակցութիւն Ժողովրդավարական Կուսակցութիւն

Ան նաեւ ֆիլմերու գրող եւ արտադրող է, ու անոր 2010-ի առաջին հրատարակած ծիծաղի ֆիլմը (Happythankyoumoreplease) շահած է Sundance Film Festival Audience մրցանակը, եւ պաշտօնակարգուած է Grand Jury մրցանակին: Անոր երկրորդ արտադրած ֆիլմը՝ Liberal Arts-ը հրատարակուեցաւ 2012 թուականին եւ անոր բացումը տեղի ունեցաւ 2012 թուականին, Sundance Film Festival-ին ընթացքին[2]: 2014 թուականին ան թատերախաղի մը մասնակցեցաւ (Disgraced), կատարելով Իսաաքի կերպարը, ու թատրոնը պաշտօնակարգուեցաւ բազմաթիւ մրցանակներու: Յունուար 2016 թուականին Ճոշ ունեցաւ իր գլխաւոր դերերէն մէկը, որնէ՝ Ժետետիա Ֆոսթըր:

Կենսագրութիւն

Խմբագրել

Ճոշ ծնած է Քոլոմպուս, Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մէջ։ Զաւակն է Ալան եւ Քարոլ Ռանտորներուն: Ան ունի երկու քոյրեր՝ Մելանի եւ Ճոաննա Ռանտոր: Ճոշ եւ իր քոյրերը մեծցած են որպէս Հրեայ[3][4][5]: Ռանտոր իր դպրոցին մէջ մասնակցած է բազմաթիւ թատրոններու եւ ներկայացումներու ու այս պատճառով դպրոցը իրեն մրցանակ մը պարգեւեց: Ան սկսաւ յաճախելու դերասանութեան մասնագիտութեան դպրոցը ու զայն աւարտեց 1996 թուականին[6]:

Գործընթացք

Խմբագրել
 
How I Met Your Mother հեռուստաշարին գլխաւոր կազմը

2004 թուականին Ռանտոր գլխաւոր դեր մը ունեցաւ The Paris Letter-ին մէջ իր ապագայ ընկերակիցին հետ՝ Նէյլ Փաթրիք Հարիսին[7]: 2005 թուականէն մինչեւ 2014 թուական, Ճոշ գլխաւոր հերոսին դերը կատարեց How I Met Your Mother հեռուստաշարին մէջ, որ իր ամէնէն կարեւոր դերն էր ամբողջ գործընթացքի կեանքին: Յուլիս 2008 թուականին ան Finks[8] թատրոնին մէջ իր մասնկացութիւնը բերաւ Ճենիֆըր Ուեսթֆելտին հետ:

Ֆիլմեր

Խմբագրել
Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2001 Not Another Teen Movie Շրջապտոյտի առաջնորդ
2010 Happythankyoumoreplease Սամ Ուեքսլըր Նաեւ արտադրող եւ գրող
2012 Liberal Arts Ճես Ֆիշըր Նաեւ արտադրող եւ գրող
2013 Afternoon Delight Ճեֆ
2013 The Galapagos Affair: Satan Came to Eden Ճոն Կարթ Ձայնագրութիւն
Պաշտօնագրական
2016 The Seeker Հայրը

Հեռուստաշարեր

Խմբագրել
Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2000 Welcome to New York Տուկ Դրուագ: "The Crier"
2002 Law & Order Ռոպըրթ Քիթսըն Դրուագ: "Access Nation"
2002 The Court Dylan Hirsch 3 episodes
2003 ER Քէյթ Դրուագ: "The Advocate"
2003 Six Feet Under Ուիլ Ճաֆ Դրուագ: "The Trap"
2003 Miss Match Անտրիւ Դրուագ: "I Got You Babe"
2005 Judging Amy Ճըսթին Պար Դրուագ: "Too Little, Too Late"
2005–2014 How I Met Your Mother Թետ Մոզպի 208 դրուագներ
2007–2009 Family Guy Թետ Մոզպի (Ձայնագրութիւն) 2 դրուագներ
2016–ներկայ Mercy Street Ժետետիա Ֆոսթըր 6 դրուագներ

Թատերախաղեր

Խմբագրել
Տարի Վերնագիր Դեր Ծանօթ
2002 The Graduate Պենճամին Պրատտոք Plymouth թատերասրահ[9]
2004 The Paris Letter Սամ Արլըն / Երիտասարդ Սանտի Kirk Douglas թատերասրահ
2011 She Loves Me Ճորճ Նոուաք[9] Roundabout թատերասրահի կազմակերպութիւն
2014–2015 Disgraced Իսաաք Lyceum թատերասրահ

Մրցանակներ

Խմբագրել
Տարի Վերնագիր Մրցանակ Արդիւնք
2010 Happythankyoumoreplease Sundance Film Festival Audience մրցանակը Յաղթած
2010 Happythankyoumoreplease Sundance Film Festival Grand Jury մրցանակը Առաջադրուած

Ծանօթագրութիւններ

Խմբագրել
  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «2012 Sundance Film Festival»։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2014-10-06-ին։ արտագրուած է՝ 2016-10-02 
  3. Spence Rebecca (2008-03-12)։ «Radnor: Not Your Average TV Star»։ The Jewish Daily Forward։ արտագրուած է՝ 2008-03-13 
  4. «Josh Radnor on Talmud and 'Liberal Arts' – The Arty Semite – Forward.com»։ Blogs.forward.com։ 2012-09-13։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2015-04-03-ին։ արտագրուած է՝ 2012-11-14 
  5. «Josh Radnor: Heart versus head - 'its a big theme of my life' | The Jewish Chronicle»։ Thejc.com։ 2012-10-04։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ 2013-10-29-ին։ արտագրուած է՝ 2012-11-14 
  6. «Josh Radnor: How I Met Your Mother on CBS» 
  7. «New York Times, Theater» 
  8. Cotter James (2008-07-26)։ «article»։ Times Herald։ արխիւացուած է բնօրինակէն-էն՝ February 2, 2009-ին 
  9. 9,0 9,1 «Josh Radnor»։ Internet Broadway Database։ արտագրուած է՝ 11 January 2012 

Արտաքին յղումներ

Խմբագրել