Օհայօ [2]Ohio /oʊˈhaɪoʊ/ [3] (անգլերէն՝ Լսել Ohio), նահանգ ԱՄՆ-ի արեւելեան մասին մէջ։ 17-րդ նահանգն է, որ ԱՄՆ-ի կազմին մէջ ընդգրկուած է (1 Մարտ 1803 թուական): Նահանգի մայրաքաղաքը եւ խոշորագոյն քաղաքը Քոլումպուսն է։ Բնակչութեան խտութեամբ նահանգը երկրի մէջ կը զբաղեցնէ 10-րդ տեղը։

Օհայօ
Անգլերէն՝ Ohio
flag of Ohio? Զինանշան


Երկիր Կաղապար:Դրօշաւորում/Ամերիկայի Միացեալ Նահանգներ
Մաան է Միջին Արեւմուտք եւ ցամաքային նահանգներ
Հիմն Beautiful Ohio?
Կարգավիճակ ԱՄՆ-ի նահանգ
Մտնում է ԱՄՆ
Վարչկեդրոն Քոլոմպոս
Ամենաբարձր կետ Campbell Hill?
ԲԾՄ 260 մեթր
օրէնսդրական մարմին Ohio General Assembly?
Դատական մարմին Supreme Court of Ohio?
Բնակչութիւն 11 799 448 մարդ (1 Ապրիլ 2020)[1]
Տարածք 116 096 քմ²
Հիմնադրուած է 1 Մարտ 1803 թ.
Կը սահմանակցի Միշիկըն, Ինտիանա, Կենտուկի?, Արեւմտեան Վիրճինիա, Փենսիլվանիա եւ Օնթարիօ
Ժամային գօտի հիւսիս-ամերիկեան ժամային գօտի եւ Ամերիկա/Նիւ Եորք
Յապաւում OH
ISO 3166-2 կոդ US-OH
անուանուած է Օհայո գետ?
Մականուն The Buckeye State
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod.
ohio.gov(անգլերէն)

«Օհայօ» անունը ծագում առած է Iroquois իրօքուեզներու «ohi-yo’» բառէն, որ կը նշանակէ «ոչ մեծ գետ»:

Նահանգի կառավարութիւնը բաղկացած է գործադիր իշխանութենէն, որու գլխուն կանգնած է նահանգապետը, օրէնսդիր մարմինէն, որ կը ներառէ Օհայոյի Գլխաւոր Ժողովը եւ դատական իշխանութենէն, որ կը ղեկավարէ Գերագոյն դատարանը։ Ներկայիս Օհայօն 18 ներկայացուցիչ ունի ԱՄՆ Ներկայացուցիչներու պալատին մէջ։

Բնակչութիւն

Խմբագրել

1800 թուականին աւելի քան 45.000 բնակիչներէն Օհայոյի բնակչութիւնը աճեր է 10 %-ով ամէն տարուայ համար։ 1970 թուականի մարդահամարի տուեալներով Օհայոյի բնակչութիւնը կազմեր է 10.650.000 մարդ[4]։ Յետագայ տասնամեակներուն բնակչութեան աճը դանդաղեր է` 2000 թուականին կազմելով 11.350.000 մարդ։ 2011 թուականի 1 Յուլիսի տուեալներով նահանգի բնակչութիւնը կազմեր է 11.544.951 մարդ։ Բնակչութեան թուաքանակի աճը, համեմատած մնացած նահանգներու հետ, Օհայոյի մէջ յետ կը մնայ։

Կլիմայ

Խմբագրել

Նահանգին մէջ կը գերիշխէ ցամաքային խոնաւ կլիման։ Ամառը սովորաբար տաք է եւ չոր, ձմեռը` ցուրտ։ Խիստ եղանակը հազուադէպ չէ. անիկա առաւել խիստ կը դարձնէ Էրի լիճը։ Լիճի հարաւ-արեւելեան ափերուն յաճախակի տեղի կ'ունենան փոթորիկներ։

Հակառակ անոր` բուսական եւ կենդանական աշխարհը հարուստ է։

Քաղաքներ

Խմբագրել

40.000 եւ աւելի բնակչութիւն ունեցող քաղաքներ (2012—2014 թուականներ)
Քոլումպուս 836,0 Էլիրիա 54,1
Քլիվլենտ 389,5 Լեյքուտ 51,4
Ցինցինաթի 297,5 Քայահոկա Ֆոլս 49,3
Թոլետօ 282,3 Միտլթաուն 48,7
Ակրոն 198,1 Եուքլիտ 48,3
Տեյթոն 143,4 Նիւարք 47,7
Պարմա 80,4 Մանսֆիլտ 47,1
Քանթոն 72,7 Մենթոր 47,0
Եանկսթաուն 65,2 Քլիվլենտ Հայթս 45,5
Լորեյն 63,7 Սթրոնկսվիլ 44,6
Համիլթոն 62,3 Ֆերֆիլտ 42,6
Սփրինկֆիլտ 60,1 Ուորեն 40,7
Քեթերինկ 56,0

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒ Օհայօ Նահանգի

Խմբագրել

Օհայօ 40րդ նահանգն է, որ կը ճանչնար Հայկական Ցեղասպանութիւնը: Օհայոյի քոնկրէսականներու մեծ մասը կը զօրակցի Ներկայացուցիչներու Տուն յղուած Հայկական Ցեղասպանութեան բանաձեւին: Անոնցմէ են Տենիս Քուսինիչ, Սթեֆընի Ճոնզ, Սթիւ Լա Թուրէթ եւ բազմաթիւ ուրիշներ՝ դեմոկրատ եւ հանրապետական:

Ծանօթագրութիւններ

Խմբագրել

Աղբիւրներ

Խմբագրել

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ԲԱՆԱՁԵՒ Օհայօ Նահանգի Քաղաքապետները Կը Զօրակցին[permanent dead link]