Ճովանի Պաթիսթա Փիրանեզի
Ճովանի Պաթիսթա Փիրանեզի եւ կամ Ճիամպաթիսթա, (4 Հոկտեմբեր 1720 - 9 Նոյեմբեր 1778) իտալացի գեղանկարիչ, փորագրանկարիչ, արուեստի պատմաբան, հնաբան, ճարտարապետ: Հռչակաւոր են պղինձի վրայ փորագրանկարչութիւնները որոնք կ՛արտատպեն Հռոմի յուշարձաններն եւ շէնքերը, ինչպէս նաեւ անոր ստորերկրեայ բանտերուն ուրուանկարները (Le Carceri d'Invenzione)։
Ճովանի Պաթիսթա Փիրանեզի Giovanni Battista Piranesi | |
---|---|
Ճովանի Պաթիսթա Փիրանեզի․ դիմանկար | |
Ծնած է | Հռոմ, 4 Հոկտեմբեր 1720 |
Ծննդավայր | Մոլիանօ Վենեթօ, Թրեվիզօ, Վենեթօ, Իտալիա |
Մահացած է | Հռոմ, 9 Նոյեմբեր 1778 |
Մահուան վայր | Հռոմ |
Քաղաքացիութիւն | Պապական մարզ |
Տեսակ | Բնանկար |
Մասնագիտութիւն | գեղանկարիչ, փորագրանկարիչ, արուեստի պատմաբան, հնաբան, ճարտարապետ |
Անդամութիւն | Արկադիայի ակադեմիա? |
Երեխաներ | Ֆրանչեսքօ Փիրանեզի,Լաուրա Փիրանեզի, Փիեթրօ Փիրանեզի |
Կենսագրական գիծեր
ԽմբագրելՃովանի Պաթիսթա Փիրանեզի ծնած է 4 Հոկտեմբեր, 1720-ին, Մոլիանօ Վենեթօ, Թրեվիզոյին մօտ (Վենետիկի Հանրապետութիւն)։ Հայրը քանդակագործ էր։ Իսկ եղբայրը՝ Անճելօ, զայն կը ծանօթացնէ լատիներէն լեզուն եւ հնադարի մշակոյթները։ Աւելի ուշ, Ճովանի կ՛աշակերտէ մօրեղբօր Մաթէօ Լուքեզիին մօտ, որ համբաւի արժանացած ճարտապետ էր։
1740-ին Հռոմ, կ՛աշխատի որպէս ուրուանկարիչ Մարքօ Ֆոսքարինիին մօտ (Վենետիկի մօտ պապական դեսպան)։ Այդ ժամանակաշրջանին ան կը բնակի Փալածօ Վենեցիա (Palazzo Venezia) եւ Ճիւզեփէ Վազի ուրուանկարիչին մօտ կը սորվի պղինձի վրայ փորագրութեան արուեստը եւ ուրուանկարչութիւնը։
Հռոմ ուսման շրջանին, Փիրանեզի կը գործակցի Հռոմի Ֆրանսական Ակադեմիոյ աշակերտներուն հետ եւ կը ստեղծէ քաղաքին տեսարաններով եւ բնանկարներով շարք մը Prima parte di Architettura e Prospettive (1743), Varie Vedute di Roma Antica e Moderna (1745)։
1743-էն մինչեւ 1747 կը գտնուի Վենետիկ։ Հոն յաճախ կ՛այցելէ Ճանպաթիսթա Թիեփոլոյին՝ քաղաքին նշանաւոր գեղանկարիչներէն եւ փորագրանկարինչներէն։ Հռոմ վերադարձին Վիա տել Քորսօ փողոցին վրայ կը բանայ իր աշխատանոցը։
1748-1774 հռչակաւոր կը դառնայ պղինձի վրայ փորագրութիւններով որոնք կ՛արտատպեն Հռոմի յուշարձաններն եւ շէնքերը։ Կը հրապարակէ Le Antichità Romane de' tempo della prima Repubblica e dei primi imperatori (Հռոմէական հնութիւններ առաջին հանրապետութեան եւ առաջին կայսրերուն ժամանակաշրջանին)։ 1761-ին կ՛անդամակցի Սուրբ Լուքա (Ղուկաս) Ակադեմիոյ եւ կը բանայ իր հրատարակչատունը։ 1762-ին կը հրատարակէ իր փորագրանկարչական Campo Marzio dell'antica Roma հաւաքածոն։ Մարիա տել Փրիոփաթօ եկեղեցուոյ վերանորոգման պատասխանատու կը նշանակուի եւ որպէս ճարտարապետ կ՛աշխատի։
1767-ին կը պարգեւատրուի Ասպետ Ոսկեայ Խթանի տետղոսով եւ այնուհետեւ կը ստորագրէ որպէս Քաւալիերէ Փիրանեզի (Cav.[aliere] Piranesi)։ 1769-ին կը հրապարակէ պղինձի վրայ փորանկարչութեան շարք մը բանտերու իր հնարած տեսարաններով, ինչպէս նաեւ կահ-կարասիներու ուրուանկարներ։ 1776-ին կը ստեղծէ հռչակաւոր գործը՝ Փիրանեզիին հրաբերանը եւ 1777-78 կը հրապարակէ Avanzi degli Edifici di Pesto Փեսթոյի՝ Փոսիդոնիային աւերակները գործը։
Կը մահանայ 1778-ին Հռոմ, յետ երկարատեւ հիւանդութեան եւ կը թաղուի իր վերանորոգած (1764) Սանթա մարիա տել Փրիորաթօ եկեղեցիին մէջ։ Դամբանին կառուցումը կը հսկէ քանդակագործ Ճուզեփէ Անկելինի։
Հնաբանութիւն
ԽմբագրելՃովանի Պաթիսթա Փիրանեզիին հնաբանական գործունէութիւնը կարեւոր է, որովհետեւ մեծ ներդրում ունեցած է Հռոմի լքուած եւ մոռցուած հին շէնքերուն տեղեկութիւններուն փրկութեան։ Այդ պատճառով ան ընդունուած է Լոնտոնի Հնաբանական Ընկերութեան եւ նաեւ 1751-ին Փորթիչի թանգարանին տնօրէն կը նշանակուի։
Գործերէն նմուշներ
Խմբագրել-
Կալենիուսին կամարը
-
Քոլոսիում
-
Քեսթիոյին բուրգը
-
Փրեթորիօ ամրոցը, Վիլա Ատրիանա, Թիվոլի
-
Սիվիլասին տաճարը, Թիվոլի
-
Ափիա փողոց
-
ՍանէԱնճելօ բերդ
-
Սան Փեթրօ (Սուրբ Պետրոս) հրապարակ
-
Սան Փեթրոյին (Սուրբ Պետրոս) ներքնամասը
-
Սանէա Մարիա Մածիորէ եկեղեցուոյ ներքնամասը
-
Վիլա Տ՛Էսթէ Թիվոլի
-
Թոմաթի պալատ․ Ֆելիչէ փողոց
-
Ափիա փողոց
-
Բանտերու շարքէն գործեր ․․․․․
-
․․․․
-
․․․․․
-
․․․․
-
․․․․
-
․․․
-
․․․․բանտարկեալներ կամրջակի մը վրայ
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Ծերակոյտի գրադարան․Ճովանի Պաթիսթա Փիրանեզի(անգլերէն)
- ↑ Արուետագէտներու Ունիոն ցուցակ,Ճովանի Պաթիսթա Փիրանեզի(անգլերէն)
- ↑ Ճարտապետական պարբերաթերթ․ Ճովանի Պաթիսթա Փիրանեզի(անգլերէն)
- ↑ Պրիթանիքա հանրագիտարան․ Ճովանի Պաթիսթա Փիրանեզի(անգլերէն)
- ↑ Ուէլս համալսարան․ Թրինիթի Սեն Տէյվիս․ Ճովանի Պաթիսթա Փիրանեզի(անգլերէն)
- ↑ Փրինսթոն Արուեստի համալսարան․ Երեւակայական բանտեր - Ճովանի Պաթիսթա Փիրանեզիին փորանկարչութիւնները, 8-7-2016(անգլերէն)
- ↑ Տեսերիզ․ Փիրանեզիին բանտերը, 3D ձեւաչափով
- ↑ Հին Հռոմ․ Փիրանեզիի փորանկարչութիւններու պատկերասրահ
- ↑ Հռոմի բնանկարներ․ Փիրանեզիի փորանկարչութիւններու պատկերասրահ
- ↑ Le Antichità Romane de' tempo della prima Repubblica e dei primi imperatori (Հռոմէական հնութիւններ առաջին հանրապետութեան եւ առաջին կայսրերուն ժամանակաշրջանին) պատկերասրահ, Ճովանի Պաթիսթա Փիրանեզի