Մաթ Մքկորի
Մաթիու Տէյվիտ«Մաթ» Մքկորի (անգլերէն՝ Matthew David "Matt" McGorry, ծնած 12 Ապրիլ, 1986, Մանհաթան, Նիւ Եորք, ԱՄՆ)՝ ամերիկացի դերասան մըն է: Ան ամէնէն շատ ճանչցուած է իր Ճոն Պէնըթ դերով Netflix ընկերութեան կատակերգական եւ տրամա Orange Is the New Black հեռուստաշարին մէջ, ինչպէս նաեւ Աշըր Միլսթոն դերով ABC կայանի How to Get Away with Murder հեռուստաշարին մէջ:
Մաթիու Տէյվիտ «Մաթ» Մքկորի | |
---|---|
Ծնած է | 12 Ապրիլ, 1986 |
Ծննդավայր | Մանհաթան, Նիւ Եորք, ԱՄՆ |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Մայրենի լեզու | անգլերէն |
Ուսումնավայր |
Էմերսոն քոլեջ? Ֆիորելլօ Հ. Լա Կուարտիա Երկրորդական վարժարան |
Մասնագիտութիւն | Դերասան |
Վաղ Կեանք
ԽմբագրելՄքկորի ծնած է եւ մեծցած Մանհաթընի մէջ, Նիւ Եորք, ԱՄՆ եւ սկսաւ դերասանական ներկայացումններ ընել արդէն 9 տարեկանէն[1]: Ան յաճախած է Fiorello H. LaGuardia High School ուսումնարանը Նիւ Եորքի մէջ, որմէ ետք ուսումը շարունակեց Emerson College համալսարանին մէջ, Պոսթըն, Մասաչուսէց[2]: Մքկորին միշտ մարզիկ եղած է: Ան հռեայ է[3][4], ֆէմինիստ, եւ ձախակողմեան մը[2][5]:
Ասպարեզ
ԽմբագրելՄքկորիի առաջին դերը իբրեւ հեռուստաշարի դերասան 2011-ին էր ABC կայանի One Life to Live հեռուստաշարին մէջ։ Ան ետքը ստանցնեց փոքր դերեր տարբեր հեռուստաշարներու մէջ, ինչպէս Person of Interest, Gossip Girl, եւ Royal Pains: 2013-ին, Մքկորին սկսաւ ունենալ գլխաւոր դեր մը Netflix ընկեութեան կատակերգական եւ տրամա Orange Is the New Black հեռուստաշարին մէջ իբրեւ բանտի պատասխանատու Ճոն Պէնըթ[6][7]:
2014-ին ան ստանցնեց գլխաւոր դեր մը իբրեւ Աշըր Միլսթոն How to Get Away with Murder հեռուստաշարին մէջ, որ արտադրուած եւ գրուած էր Շոնտա Ռայմզի կողմէ[8]: Նոյն տարուան մէջ, ան ստանցնեն դեր մը տրամա How He Fell in Love ֆիլմին մէջ[9]:
Դերեր
ԽմբագրելՖիլմ
ԽմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
---|---|---|---|
2006 | Thursday | Կրէյ Մալքըմ | |
2006 | Gizor & Gorm | Կորմ | Կարճ ֆիլմ |
2008 | Killian | Տանքըն | Կարճ ֆիլմ |
2010 | Public Access | Վլատո | Կարճ ֆիլմ |
2010 | Afghan Hound | Թոմ | |
2015 | Ratter | Մայքըլ | |
2015 | How He Fell in Love | Թրավիս | |
2015 | Loserville | Մարզիչ Քէյսի Հարիս |
Հեռուստաշարներ
ԽմբագրելՏարի | Վերնագիր | Դեր | Ծանօթ |
---|---|---|---|
2011 | One Life to Live | Spider Man | 3 դրուագներ |
2011 | Person of Interest | EMT No. 1 | Դրուագ՝ "Foe" |
2012 | Gossip Girl | Գնում ընող | Դրուագ՝ "Crazy, Cupid, Love" |
2012 | Royal Pains | EMT | Դրուագ՝ "You Give Love a Bad Name" |
2013 | Elementary | Ոստիկան Սամ Քլէքո | Դրուագ՝ "Details" |
2013–15 | Orange Is the New Black | Ճոն Պէնըթ | 25 դրուագներ Screen Actors Guild Award for Outstanding Performance by an Ensemble in a Comedy Series |
2014–ներկայ | How to Get Away with Murder | Աշըր Միլսթոն | 30 դրուագներ |
2015 | Public Morals | Պրն. Ֆորտ | Դրուագ՝ "A Fine Line" |
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ Depper Jenny (August 19, 2013)։ «8 Facts About 'Orange Is the New Black' Star Matt McGorry»։ Yahoo!։ արտագրուած է՝ May 12, 2014
- ↑ 2,0 2,1 «TV 'Orange Is the New Black': Matt McGorry on playing cute guard Bennett and being a piece of meat»։ Entertainment Weekly։ July 29, 2013
- ↑ Twitter. Retrieved December 2015.
- ↑ Facebook. Retrieved December 2015.
- ↑ Matt McGorry: I am a Feminist
- ↑ Franich Darren (July 29, 2013)։ «'Orange is the New Black': Matt McGorry, a.k.a. Bennett, speaks»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ May 12, 2014
- ↑ Franich Darren (April 25, 2014)։ «'Orange Is the New Black': Inside the Daya-Bennett-Pornstache triangle»։ Entertainment Weekly։ արտագրուած է՝ May 12, 2014
- ↑ Andreeva Nellie։ «Matt McGorry Cast in ABC 'Murder' Pilot, Mike Colter in TNT's 'Agent X'»։ Deadline.com։ արտագրուած է՝ May 12, 2014
- ↑ «'Orange Is The New Black' Star Joins Indie Drama 'How He Fell in Love' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ April 22, 2014։ արտագրուած է՝ May 12, 2014