Մարօ Աճէմեան
Մարօ Աճէմեան (9 Յուլիս 1921, Ժընեւ, Զուիցերիա - 18 Սեպտեմբեր 1978, Հիւսթըն, Թեքսաս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1]), հայազգի դաշնակահարուհի, Անահիտ Աճէմեանի քոյրը։
Մարօ Աճէմեան | |
---|---|
| |
Ծնած է | 9 Յուլիս 1921 |
Ծննդավայր | Ժընեւ, Զուիցերիա |
Մահացած է | 18 Սեպտեմբեր 1978 (57 տարեկանին) |
Մահուան վայր | Հիւսթըն, Թեքսաս, Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] |
Քաղաքացիութիւն | Ամերիկայի Միացեալ Նահանգներ |
Ուսումնավայր | Ճուլիարտ Վարժարան |
Մասնագիտութիւն | դաշնակահար |
Կենսագրութիւն
ԽմբագրելՄարօ Աճէմեանը ծնած է 1921 Ժընեւ։ Որոշ աղբիւրներու մէջ ծննդեան թուականը նշուած է 1922։ Մէկ տարի անց ընտանիքը կը տեղափոխուի ԱՄՆ եւ կը հաստատուի Նիւ Եորք քաղաքին մէջ։ Վեց տարեկանին Նիւ Եորքի մէջ ԵրաժշտութԵան շաբաթ մրցոյթին Մարօն յաղթող կը յայտարարուի։ Ան կ'ուսանի Ճուլիարտ երաժշտանոցին մէջ, ուր հետագային կը հիմնուի իր անունով կրթաթոշակ[2]: Մ. Աճէմեան ելոյթ կ՛ունենայ 4 ամերիկացի երգահաններու Ճոն Քեյճի, Ալան Յովհաննէսի[3], Ռիչարտ Եարտումեանի, Պէն Վեպըրի հետ։ Մարօ եւ Անահիտ Աճէմեան քոյրերը աշխարհահռչակ կը դառնան յատկապէս Արամ Խաչատրեանի ստեղծագործութիւններու կատարումներով: Մ. Աճէմեան կը մահանայ սրտի անբաւարարութեան պատճառով՝ 57 տարեկանին [4]:
Ընտանիք
Խմբագրել- Մայրը՝ դաշնակահարուհի Սիրուն Երկանեան:
- Հայրը՝ Լեւոն Աճէմեան
- Քոյրը՝ ջութակահարուհի Անահիտ Աճէմեան Աւագեան[5]:
- Անահիտ Աճէմեանի ամուսինը՝ Ճորճ Աւագեան ճազի առաջատար յայտնի մասնագէտ է:[6]
Ծանօթագրութիւններ
Խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr: open data platform — 2011.
- ↑ Նվագում է հայ նշանավոր դաշնակահարուհի Մարո Աճեմյանը. 1946 թ.
- ↑ Alan Hovhaness: MIHR (Ancient Armenian Fire God) for two pianos
- ↑ Maro Ajemian
- ↑ Maro Ajemian
- ↑ Ինչպէս Ճորճ Աւագեանը իր անունը գրեր է պատմութեան մէջ
Աղբիւրներ
Խմբագրել- [1] Նուագում է հայ նշանաւոր դաշնակահարուհի Մարօ Աճէմեանը. 1946 թ.
- ՎԱԽՃԱՆԵՐ Է ՃԱՆԱՉՈՒԱԾ ՋՈՒԹԱԿԱՀԱՐ ԱՆԱՀԻՏ ԱՃԵՄԵԱՆ-ԱՎԱԳԵԱՆԸ
- Ճորճ Աւագեանը իր անունը գրեր է պատմութեան մէջ
Արտաքին յղումներ
Խմբագրել- Maro Ajemian - Bartók: Bulgarian Dance No. 1, from Mikrokosmos
- Through gradually tightening avenues I felt the ecstasy of something nameless
- Ajemian Avakian (1924-2016)