Մուսա Լեռ
Ուիքիփետիայի՝ ազատ հանրագիտարանի կողմէն Ուշադրութի՛ւն, այս յօդուածը աղբիւրներու կարիք ունի։ |
Մուսա Լեռ, Մուսա լերան փեշերուն գտնուող հայաբնակ 6 գիւղերուն մէջ արդէն կանուխէն կազմակերպուած է Դաշնակցութիւնը։ Յեղափոխական գործիչներ աշխատանք կը տանէին ժողովուրդը զինելու եւ ինքնապաշտպանութեան վարժեցնելու։ Սակայն անոնք դեր պատրաստ չէին թուրքերուն տեղահանութեան հրահանգին։ Տեղահանութեան հրամանը տրուեցաւ Յուլիսի վերջը անոնք սարսափով ընդունեցին։
Սուէտիոյ բնակիչներուն մէկ մասը հաւատալով թուրքերուն, թէ տեղահանութիւնը ժամանակաւոր է անոնք բռնեցին Աքսորի ճամբան։ Մնացեալ 4200 հոգին Մուսա-լեռ բարձրաձան եւ քաջաբար կռուեցան աւելի քան 40 օր։
Մուսա լերան ինքնապաշտպանութիւնը կը ղեկավարէր Մովսէս Տէր Գալուստեան։ 12-16 տարեկան պատանիներ իրենց կեանքը վտանքելով լուրեր կը բերէին։ Ձայնասփիւր եւ հեռախօս չկար այդ օրերուն։ Վերջապէս Սեպտեմբեր 10-ին Միջերկրական Ծովէն Ֆրանսական նաւ մը կը հասնի եւ կը փոխադրէ իրենց դէպի Եգիպտոս։
Աւստրիացի գրող «Ֆրանս Վերֆէլ» հայերու պայքարէն ներշնչուած գրած է «Մուսա լերան 40 օրերը» եւ այսօր մաս կը կազմէ Հայոց Ցեղասպանութեան գրականութեան։
Պատկերասրահ
Խմբագրել-
Այն ժամանակվա հայկական Խիդիրբեյ գյուղում 1915 թվականի իրադարձություններից առաջ կառուցված տուն (Մուսա լեռ)
-
Նոր սեփականատերերի կողմից վերականգնված այն ժամանակվա հայկական տները(Մուսա լեռ)
-
Աղբյուրը դեռ մնում է այդ ժամանակներից, հավանաբար շատ լավ կառուցված(Մուսա լեռ)
-
Հայկական եկեղեցի Բաթիյազ գյուղում: Տեղը հարգված է նոր գյուղացիների կողմից(Մուսա լեռ)
-
Եկեղեցու ներքին տեսք(Մուսա լեռ)
-
Ուգոնուլուկ գյուղի եկեղեցու պատին հայերեն արձանագրություն(Մուսա լեռ)
-
Orարդարանք Ուգոնուլուկ եկեղեցու պատին(Մուսա լեռ)
-
Եկեղեցու ներքին տեսք: Շենքն այսօր գտնվում է պետական պահպանության ներքո:(Մուսա լեռ)
-
Վակիֆլի Եկեղեցու ներքին տեսք (Մուսա լեռ)
-
Տեսարան Մուսա լեռան Վակիֆլայից
Տե՛ս նաեւ
Խմբագրել- Մուսա լերան հերոսամարտ
- Մուսա լերան քառասուն օրերը (ստեղծագործութիւն)
- Մուսա լերան 40 օրերըը (ներկայացում)
- Մուսա լերան հերոսամարտի Յուշարձան (Մուսալեռ)